Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

Հարցազրույց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև:

The Jerusalem Post - Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանությունը: Եվ երբ Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանությունն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցավ: Նա դիմեց Թուրքիայի օգնությանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարավոր վարձկանների: Որից հետո Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա:

Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդությունը: Որովհետև, ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ սուբյեկտ չէ, որ ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ սրանով արդեն իրավիճակը շատ ավելի բարդանում է: Որովհետև հարցը այս ամենի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանությունից: Որովհետև, էլի եմ ասում, այստեղ ներգրավված են վարձկաններ, ում ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլև Իրանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք, Ռուսաստանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձությունները, թեկուզ անուղղակիորեն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ:

Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետևյալն է. Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից:

The Jerusalem Post - Հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Ո՞վ քաշեց ձգանը այս պահին: Թուրքիա՞ն, ո՞վ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն, ըստ էության, ասացի նախորդ հարցին ի պատասխան, որ, այո, դա Թուրքիայի միջամտությունն է: Որի պատճառը դարձավ այն, որ Ադրբեջանը հասկացավ, որ ինքն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով սեփական ուժերով լուծել Ղարաբաղի հարցը: Եվ նա դիմեց Թուրքիայի օգնությանը: Թուրքիան էլ իր հերթին վարձկանների հավաքագրեց և տեղափոխեց Ադրբեջան՝ ունենալով սեփական քաղաքական շահը և նպատակները:

The Jerusalem Post - Կխնդրեի պարզաբանեք՝ դա Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի նախաձեռնությունն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, կարծում եմ, դա համատեղ նախաձեռնություն է: Ցանկանում եմ արձանագրել, որ մենք նախկինում ունեինք անուղղակի ապացույցներ վարձկանների ներգրավվածության վերաբերյալ, հիմա ունենք կոնկրետ ապացույցներ: Եվ այդ ապացույցները հետևյալն են՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը 2 վարձկան գերի է վերցրել: Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել՝ որ ինքն ապրելիս է եղել Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում, փախստականների ճամբարում: Պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, պատմել է, թե որտեղ են իրենց ներգրավվել պրոցեսի մեջ, պատմել է, թե ինչպես են իրենք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց առանց որևէ հարցուփորձի: Դեռ մինչև սահմանն անցնելը նրանց անձնագրերը և բոլոր փաստաթղթերը հավաքել են: Հետո Թուրքիայի տարածքում տեղափոխել են ինչ-որ մի օդանավակայան, այդ օդանավակայանից թուրքական ինքնաթիռով տեղափոխել են մեկ այլ օդանավակայան, որտեղից էլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան՝ ընդ որում, այս ընթացքում չունենալով ոչ մի փաստաթուղթ: Նրանց ոչ ոք որևէ հարց չի տվել, թե ովքեր եք, ուր եք գնում և այդպես շարունակ: Նրանք, տեղափոխվելով Ադրբեջան, ամսական 2000 դոլար վճարի դիմաց ներգրավվել են որպես վարձկան: Այսպիսի հազարավոր վարձկաններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:

The Jerusalem Post - Ովքե՞ր են այդ մարդիկ, նրանք իսլամիստնե՞ր են, ովքե՞ր են նրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ենթադրաբար մի մասը ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, մյուս մասը՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքի բնակիչներ, ովքեր գումարի դիմաց ներգրավվել են այս գործընթացում:

The Jerusalem Post – Կխնդրեի ասեք՝ որքանո՞վ եք մտահոգված այն առումով, որ սա կարող է վերաճել տարածաշրջանային լայնածավալ առճակատման՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան, կամ միգուցե Իրանը: Կա՞ հավանականություն, որ այն կպայթի հենց հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել: Բայց արդեն ասացի, որ և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Ռուսաստանը հայտարարել են, որ վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է իրենց անվտանգությանը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Ղարաբաղի պատերազմը մեկնարկելուց հետո մենք Հյուսիսային Կովկասից՝ Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններից, լսեցինք ահազանգեր, որ ռուսաստանցի իրավապահ մարմինները չեզոքացրել են ահաբեկիչների խմբերի, որոնք ներթափանցել են արտերկրից, որոնք ներթափանցել են Սիրիայից: Եվ այդտեղ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք հենց այս վարձկանների խմբերն են, խմբերի ներկայացուցիչներն են, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Իրանն այս իրավիճակի շուրջ չափազանց մտահոգված է:

Գործնականում պատերազմը միշտ էլ անկանխատեսելիության որոշակի տարր պարունակում է: Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե մենք 100 տոկոսով կարող ենք կանխատեսել, թե ինչպիսի շրջանակներում կմնա սա: Բայց մեծ հաշվով այստեղ ավելի կարևոր է հետևյալը՝ այս մեխանիզմը, որի մասին ես խոսեցի, և որն արդեն իսկ հիմնավորվում է կոնկրետ փաստերով, որպես մեխանիզմ այլևս կոնկրետ գործող մեխանիզմ է, որը կարող է գործել աշխարհի ամենատարբեր մասերում:

Եվ ես պատահական չասացի: Սա Թուրքիայի վարած քաղաքականությունն է և այն քաղաքականության շարունակությունը, որ նա վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Հասկանո՞ւմ եք՝ բոլորովին նոր մեխանիզմ է սկսել աշխատել: Եվ թե այդ մեխանիզմը որտեղ ինչ դրսևորում կունենա, արդեն շատ դժվար է ասել: Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անկանխատեսելիության որոշակի դաշտ ենք մտել՝ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողություններին շատ կոնկրետ արձագանք և պատասխան չի տվել:

The Jerusalem Post - Իսկ ավելի կոնկրետ՝ ո՞րն է Թուրքիայի նպատակն այս հակամարտության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Օսմանյան կայսրության վերականգնում, ինչքան էլ դա տարօրինակ է հնչում:

The Jerusalem Post - Դուք դիմել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի հետ Հայաստանի անվտանգության պայմանագրի շրջանակում աջակցելու խնդրանքով: Ի՞նչ աջակցություն եք ակնկալում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ և ունենք պայմանագիր համագործակցության վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգության ընդհանուր մարտահրավերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել և հետևել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, և կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից:

The Jerusalem Post - Ձեր հիշատակած անվտանգության մեխանիզմի շրջանակում հավանական համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը զորք կուղարկի Հայաստանի սահման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ռուսաստանի զորքերն արդեն գտնվում են Հայաստանի սահմաններին, և դա նորություն չէ: Նրանք միշտ էլ այստեղ են եղել, և Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդեն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Եվ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաև մեր սահմանի այլ հատվածներում:

The Jerusalem Post - Ասացեք, խնդրեմ, ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում միջնորդի դերին: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիների ընթացքում շատ հաջողություններ չի արձանագրել: Ո՞ւմ պետք է ներգրավվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը: Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է:
The Jerusalem Post - Կարո՞ղ է արդյոք Իսրայելը, Ձեր կարծիքով, որևէ դեր խաղալ կարգավորման միջնորդության հարցում՝ հաշվի առնելով լավ կապերը..

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իսրայելը հիմա շատ ակտիվորեն ներգրավված է կոնֆլիկտի մեջ: Որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն են ակտիվորեն ներգրավված Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարում: Եվ, կարծում եմ, Իսրայելը մտածելու հետևյալն ունի, որ փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրք է իր համար:

The Jerusalem Post - Պարոն վարչապետ, դուք հետ եք կանչել ձեր դեսպանին՝ Իսրայելի կողմից զենքի վաճառքի պատճառով: Արդյոք Իսրայելի հետ համատեղ ձեռնարկվո՞ւմ են քայլեր՝ լարվածությունը հարթելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել հետևյալը. այդ խորհրդակցությունները շարունակվում են, և արդեն ասացի՝ հարցը, որ ըստ էության, մեր կողմից ձևակերպված է, ես արդեն բարձրաձայնեցի: Եվ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն Իսրայելի, այլև միջազգային հանրության տեսակետից մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ հիմա Ղարաբաղում՝ Արցախում, տեղի է ունենում միջազգային գործունեության մի նոր տեսակի փորձարկում:

Ըստ էության, Թուրքիան այսօր Սիրիայում ունի վարձկաններ ներգրավելու բավական ընդարձակ հնարավորություն: Այդ փորձը մեկ անգամ կիրառվել է Լիբիայում, հաջորդը կիրառվում է Լեռնային Ղարաբաղում: Եվ ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդը: Իսկ ո՞վ է երաշխավորված, որ հաջորդը չի լինելու տարածաշրջանի կամ աշխարհի այս կամ այն մասում: Եվ ես շատ ուրախ եմ, որ, օրինակ, Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և հասկանում են, թե այս իրավիճակն ինչպիսի սպառնալիք է պարունակում ընդհանրապես միջազգային խաղաղության և կայունության համար:

Սա հարց է, որն ուղղված չէ առանձին վերցրած մի պետության: Սա հարց է, որն ուղղված է ընդհանրապես միջազգային հանրությանը: Որովհետև մենք տեսնում ենք, որ միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Այդ հիբրիդային պատերազմի մեջ ներգրավվում են վարձկաններ, և այդ հիբրիդային պատերազմն ունի ամենատարբեր դրսևորում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում են Վիեննայում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Նիցցայում՝ Ֆրանսիայում կամ Կանադայում: Սա հարց է, որն արդեն գոյություն ունի, և այդ հարցին պետք է տրվի կոնկրետ պատասխան:
The Jerusalem Post - Գաղտնիք չէ, որ Իսրայելը Թուրքիայի հետ շատ լարված, բարդ հարաբերություններ ունի: Դուք նշեցիք, որ Իսրայելը պետք է մտածի այն մասին, թե ինչու է զենք մատակարարում Ադրբեջանին և դրանով իսկ գտնվում է Թուրքիայի հետ նույն կողմում: Արդյոք ձեր ներկայացուցիչները Իսրայելի ուշադրությունը հրավիրե՞լ են այս փաստի վրա: Եվ ինչպե՞ս են նրանք արձագանքել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել, որ չեմ կարծում, թե ես հիմա դիվանագիտական հարցուպատասխանի բովանդակություն պետք է բացահայտեմ: Իսկ հանրային հարցը ես արդեն ձևակերպեցի: Դուք տվեք այդ հարցը այս հարցազրույցի միջոցով Իսրայելին, և Իսրայելը թող հրապարակային պատասխանի:

The Jerusalem Post - Ի՞նչը կդրդի Հայաստանին՝ իր դեսպանին վերադարձնել Իսրայել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա դիվանագիտական պրակտիկա է, մենք կտեսնենք: Մենք ուզում ենք ճիշտ հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ: Այդ հարցի պատասխանը մենք կձևակերպենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակում:

The Jerusalem Post - Նախագահ Ռյուվեն Ռիվլինը հոկտեմբերի սկզբին՝ Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո, զանգահարել էր իր հայաստանցի գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք Իսրայելից ստանալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն ասացի: Գիտեք, այն, ինչ որ ասացի, ես կարծում եմ, որ սա հարց է, որին Իսրայելը ոչ թե մեզ համար պետք է պատասխանի, այլ ինքն իր համար պետք է պատասխանի, և բոլոր երկրները: Որովհետև, օրինակ, Եվրամիության լրագրողների հետ զրույցում ինձ հարց են տալիս, թե ինչ պիտի անի Եվրամիությունը: Ես ուզում եմ ասել և ասում էի՝ այն, ինչ որ պիտի անի Եվրամիությունը, պետք է անի ինքն իր համար, ոչ թե Հայաստանի համար: Ուղղակի հարց է հնչում իրավիճակի գնահատականի վերաբերյալ, ես հնչեցնում եմ այդ գնահատականը:

Ես ընդամենը 10-15 օր առաջ հարցազրույցներում ասում էի, որ եթե Եվրամիությունը պատշաճ գնահատականի չարժանացնի Թուրքիայի պահվածքը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում, դրա հետևանքները կտեսնեն հենց Եվրոպայում: Եվ մենք այսօր տեսնում ենք, թե Եվրոպայում ինչ է կատարվում: Եվ նույնը ես ասում եմ Իսրայելի վերաբերյալ: Նույնը ես ասում եմ, որ Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ այսօր ինքը վարձկանների հետ կողք կողքի փաստացի կռվում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Իսրայելն ինքը պիտի պատասխանի այդ հարցին՝ սա հարմա՞ր դիրք է իր համար, թե՞ հարմար դիրք չէ: Եթե հարմար դիրք է, Աստված իր հետ:

Բայց ես կարծում եմ, որ այդտեղ էլ են լինելու կոնկրետ հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ: Եվրոպայի պարագայում իմ այս ասածն իրականություն դարձավ 15 օրվա ընթացքում: Իսրայելի պարագայում, չգիտեմ, գուցե 15 օրվա, 15 շաբաթվա, 15 տարվա ընթացքում: Բայց ես ուրիշ բան եմ ասում՝ գործում է արտաքին քաղաքականության բոլորովին նոր մեխանիզմ Թուրքիայի կողմից: Եվ պարզ է, որ այդ մեխանիզմը դրսևորվելու է տարբեր տեղեր, եթե իրեն դրսևորվելու հնարավորություն տրվեց: Այսօր փաստացի դրսևորվելու այդ հնարավորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղում: Եվ դրա դրսևորումները մենք սկսում ենք արդեն տեսնել Եվրոպայում, սկսում ենք տեսնել Ամերիկայում: Իսկ ո՞վ է ասել, որ դրա դրսևորումները չենք տեսնելու Իսրայելում: Ես կարծում եմ, որ տեսնելու ենք: Այնպես որ, թող Իսրայելը մտածի՝ իր համար հարմա՞ր դիրք է այսօր լինել վարձկանների հետ նույն խրամատում, գծի նույն կողմում և ունենալ միևնույն թիրախը:

The Jerusalem Post – Երբ ասում եք, որ հետևանքներ են լինելու, ինչի՞ց եք զգուշանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ասացի արդեն: Ես նկարագրեցի Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության նոր մեխանիզմը՝ երբ ինքը Սիրիայում գտնվող իր տարածքներից ունի վարձկաններ ներգրավելու, ըստ էության, ես չեմ ուզում ասել՝ անսահմանափակ, բայց մեծ հնարավորություն և ունի կայսերական ամբիցիաներ: Այդ կայսերական ամբիցիաները դեպի հյուսիս են, դեպի արևելք են, դեպի հարավ են և դեպի արևմուտք են: Եվ այդ ուղղություններով այդ դրսևորումները մենք տեսնելու ենք: Ինչո՞ւ կարող ենք այդ դրսևորումները տեսնել Վիեննայում՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Կանադայում և չենք կարող այդ դրսևորումները տեսնել Իսրայելում: Իմ կարծիքով՝անպայման կտեսնենք: Նկատի ունեմ, որ նպաստում է այդ պահի մոտենալուն:

The Jerusalem Post – Արդյոք ճի՞շտ եմ հասկանում՝ նկատի ունեք, որ մի օր Թուրքիան կարող է վարձկաններ ուղարկել Երուսաղեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես որևէ կոնկրետ բան նկատի չունեմ: Ես նկատի ունեմ քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը, և այն բացերը, որ գոյացել են միջազգային անվտանգության համակարգում: Եվ եթե կան բացեր, եթե կան միջանցքներ, այդ միջանցքներով հաստատ ինչ-որ անցուդարձ տեղի է ունենալու: Եվ դա տեղի չի ունենալու պարտադիր մեկ կամ երկու ուղղությամբ: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր այն ուղղություններով, որտեղ հնարավոր է:

The Jerusalem Post - Վերջին հարցը. հումանիտար օժանդակության շրջանակում կա՞ որևէ բան, որ Իսրայելը կարող է անել Հայաստանի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես Ձեզ ասացի: Ի՞նչ է նշանակում հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն:

The Jerusalem Post - Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես եմ շնորհակալ:

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™