Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


7 շրջանների հանձնումը և խաղաղապահների տեղակայումը Արցախում նշանակում է կապիտուլյացիա. Տիգրան Խզմալյան

Հասարակություն

ArmDaily.am-ը զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, որը մի քանի օրով է միայն վերադարձել ռազմաճակատից:

-Պարոն Խզմալյան, ասվում է՝ սա նախադեպը չունեցող պատերազմ է: Դուք վերադարձել եք ռազմաճակատից, կռվել եք առաջնագծում. Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս պատերազմը և ինչո՞վ է տարբերվում այլ պատերազմներից:

-Ռազմագիտական տեսանկյունից սա իսկապես անսովոր պատերազմ է: Մենք կռվում ենք ռուսասովետական տիպի զենքով՝ հիմնականում կես դար վաղեմություն ունեցող: Ինձ մոտ, օրինակ, 79 թվականի ավտոմատ է, չնայած դա չի նշանակում, որ վատն է կամ չի կրակում, պարզապես փաստն եմ արձանագրում:

Այս բանակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի փոքր արդիականացում ապրած բանակ է, որի ղեկավար կազմը հիմնականում ձևավորվել է նույն մթնոլորտում՝ սովետառուսական գաղափարախոսությամբ և դիմակայում է Թուրքիայի օգնությամբ արևմտյան ոճով պատրաստված, ռուսական շատ ավելի հզոր արդիական զենքով , ինչպես նաև այլ երկրներից եկած հետախուզական և հարվածային զենքով զինված գերարդիական բանակի դեմ:

Եթե պատկերավոր ասենք, 3-րդ-4-րդ սերնդի բանակը բախվել է 5-րդ բանակի հետ:

Մենք բացարձակապես զիջել ենք օդը: Ազերիները բացառիկ առավելություն ունեն օդում, հետևաբար՝ հետախուզական առավելություն և իրենք օգտվում են արբանյակային բարձր տեխնոլոգիական հետազոտական միջոցներից: Այս առումով մենք շատ չենք տարբերվում 90-ականթվականների բանակից:

Այս բոլոր խնդիրները քաղաքական են, որովհետև բանակը դա քաղաքականության միջոց է: Վերջին 30 տարիների մեր քաղաքականությունը սկսած ԼՏՊ-ից եղել է զիջողական և պարտվողական, իսկ այս օրերին մեր բանակի անձնակազմը, որի մաս եմ կազմում նաև ես, ոչ մի զիջման մասին լսել չի ուզում և պատրաստ են կռվել, սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարն առ այսօր չի համապատասխանում մեր ազգի, պետության սպասելիքներին և ժամանակի պահանջներին:

-Ինչպե՞ս եք գնահատում ռազմադաշտում և քաղաքացիական հասարակությունում տիրող տրամադրությունը և բարոյահոգեբանական մթնոլորտը:

-Մենք տեսնում ենք հասարակության ինքնակազմակերպման աներևակայելի մակարդակ: Թիկունքը բանակին մատակարարում է ամեն ինչով՝ սնունդ, ջուր, տաք հագուստ՝ բացի զենքից ամեն ինչ, այն ամենն, ինչի մասին կարելի է երազել:

Սա ասում եմ ընդամենը ցույց տալու համար, թե որքան բարձր է հասարակության պատրաստակամությունը և ներքին ազգային համերաշխությունը:

Բանակի մասին խոսելն ավելորդ է, քանի որ սխրանքները, որոնք արդեն գործվել են, կամավորական շարժման երևույթը, որ մենք տեսնում ենք, երբ մարդիկ հերթ են կանգնած զինվորական հավաքակայաններում վկայում են այն մասին, որ հասարակության որոշումը և ցանկությունը մեկն է՝ պաշտպանել Արցախը՝ որպես Հայաստանի մաս:

Մեր քաղաքական դասը չի կարողանում անգամ բնութագրել՝ ինչի համար է այս պատերազմը: Ի տարբերություն հասարակության՝ այն շարունակում է ինքնախաբեության տարօրինակ գործընթաց, երբ խոսում է ժողովրդի մի մասի ինքնորոշման իրավունքի մասին, երբ շարունակում է շրջանցել ամենակարևոր հարցերը. Հայաստանը մինչ օրս չի հռչակել իրեն Առաջին Հանրապետության իրավահաջորդը, որը կօգներ մեզ լուծել իրավական այդ անհեթեթությունը:

Հայաստանը, ըստ անկախության հռչակագրի, պաշտոնապես մնում է Խորհրդային Հայաստանի ժառանգ: Մենք շարունակում ենք մնալ ստալինյան անօրինական սահմանները պաշտպանելու տարօրինակ քաղաքական դաշտում:

-ՌԴ նախագահ Վ. Պուտինը բաց տեքստով հայտնեց Ռուսաստանի դիրքորոշումը, այն է՝ 7 շրջանների հանձնում և ռուս խաղապահների տեղակայում: Սրան հետևեց ԱՄՆ-ի հայտարարությունը՝ սկանդինավյան բազմազգ խաղապահներ տեղակայելու մասին: Ըստ ձեզ՝ եթե խաղաղապահներ, ապա ո՞րն է մեզ համար ընդունելի և ձեռնտու տարբերակ:

-Ռուսաստանի առաջարկած տարբերակը՝ 7 շրջանների հանձնում և խաղաղապահների տեղակայում Արցախում, դա կապիտուլյացիա է և նշանակում է, որ ռուսներն Արցախը հանձնելու են թուրքերին:

Ինչ վերաբերվում է Օ'Բրայենի առաջարկած նախագծին՝ այն չի ենթադրում տարածքների զիջում, այլ առաջարկում է սկանդինավյան երկրների խաղաղապահներ և ճանաչում՝ Կոսովոյի օրինակով: Ի՞նչ ենք լսում անցած ժամերի ընթացքում. Լսում ենք, որ Երևանը և Ստեփանակերտը նախընտրում են ռուսական խաղաղապահներ. այսինքն՝ նախընտրում են կապիտուլյացիա:

Այն կորուստները, որ ունենք ռազմաճակատում, դրանք ռազմական չեն, դրանք քաղաքական են և դա բանակի մեղքը չէ. դա հրամանատարության և քաղաքական ղեկավարության անհասկանալի դիրքորոշումն է:

-Պարոն Խզմալյան, ի՞նչ է մեզ անհրաժեշտ՝ վերջնական և հստակ հաղթանակ ապահովելու համար և ո՞րն է հաղթանակի ձեր բանաձևը:

-Կրկին. Սա ևս ոչ թե ռազմական, այլ քաղաքական հարց է: Պետք է անել մի շարք պարզ, հասկանալի քայլեր.

ա. Հայաստանը հռչակել որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ:

Ընդամենը 19 օր հետո լրանում է վիլսոնյան իրավարար վճռի անբեկանելի որոշման 100-ամյակը:

Պատահական չէ, որ և՛ հուլիսյան և՛ սեպտեմբերյան, որը շարունակվում է մինչ այս պահը, պատերազմները ընթանում են Սևրի և վիլսոնյան որոշման 100-րդ տարելիցի ընթացքում:

Որովհետև, մեր քաղաքականությունը ժխտում, մերժում, հրաժարվում է ընդունել այն, ինչ եղել է 100 տարի առաջ, երբ Ազգերի լիգան ճանաչել է Հայաստանի Հանրապետությունն իր պատմական տարածքներում: Այս իմաստով՝ Արցախի հարցը բացարձակապես ինքնաճանաչման հարց չէ, այլ Հայաստանի տարածքային ամբողջականության հարց է:

Բ. Մեզ առաջարկում են արժանապատիվ ելք: Խաղաղապահներ ՆԱՏՕ-ի կողմից՝ նշանակում է, որ Արցախի արևելյան սահմանը դառնում է միջազգային, իսկ Թուրքիայի շուրջ ընթացող գործընթացները մեզ հուշում է, որ Թուրքիան մեկուսացվում է և պատրաստվում է նրա հեռացումը ՆԱՏՕ-ից: Թուրքիայի համար նաև փակ է ԵՄ-ն: Փաստորեն, Թուրքիան վտարանդի պետություն է՝ հատկապես վերջին ահաբեկչական գործողությունների և Էրդողանի արձագանքի պատճառով:

Չօգտվել այս հնարավորությունից, հանցագործություն է Հայաստանի կողմից:

Թուրքիան դուրս եկավ Լիբիայից՝ այդ անապատը զիջելով ռուսական ամբիցիաներին և, ըստ երևույթի, դիմացը ստանալով Արցախում գործելու ազատություն: Եվ մեր, այպես կոչված, ռազմավարական դաշնակիցը զբաղվում է դեմագոգիայով՝ ասելով՝ կպաշտպանենք Հայաստանը, կկատարենք մեր դաշնակցային պարտականությունները, եթե գործը հասնի Հայաստանին:

Իսկ Հայաստանին գործը վաղուց է հասել: Վարդենիսում և Սոթքում այրվում են ռազմավարական օբյեկտներ, կան քաղաքացիական զոհեր, իսկ մենք դա չենք հասկանում:

Ինչ վերաբերում է հաղթանակի իմ բանաձևին: Հաղթանակը ռազմի դաշտում պետք է ունենա քաղաքական աջակցություն և պետք է ամրագրվի քաղաքական որոշումներով և քաղաքական կամքով: Այս իմաստով, հաղթանակը, դա հարատև խաղաղությունն է, ռուս-թուրքական թակարդից ազատումն է, որում գտնվում ենք 100 տարի շարունակ և վերջին 30 տարիների ընթացքում ամրապնդում ենք վանդակի ճաղերը ներսից՝ երկիրը դարձնելով բռնապետություն: Հիմա մեզ առաջարկվում է ընդունել Արևմուտքի օգնությունը՝ սկանդինավյան խաղաղապահներ, Կոսովոի տարբերակով Արցախի ճանաչում: Հաղթանակը կլինի այս առաջարկի ընդունումը:

Իզաբելա Սուլթանյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™