Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «Ալիք մեդիան»:
Հաղորդվում է՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները:
Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.
«Վրացական երազանք» - 505 298 ձայն (49.32%),
«Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» - 265 787 ձայն (25.94%),
«Եվրոպական Վրաստան» - 38 596 ձայն (3,77%),
«Հայրենասերների դաշինք» - 33 448 ձայն (3.26%),
«Լելո» - 32 391 ձայն (3.16%)
«Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» - 31 000 ձայն (3.1%),
«Գիրչի» - 29 365 ձայն (2.87%),
«Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ» - 13 683 ձայն (1.34%),
«Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -10 515 ձայն (1.03%)։

