Ֆեյսբուքում #RecognizeArtsakh հեշթեգն արդեն կիրառվել է ավելի քան 82 հազար անգամ
Hashtag
Հոկտեմբերի 1-ին, ժամը 00:00-ից ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը Արցախի ճանաչմանն ուղղված ակցիա են նախաձեռնել։ Արշավի մասնակիցներն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են #RecognizeArtsakh հեշթեգը, այսպիսով փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Արցախի և Արցախի ժողովրդի վրա։
Ֆեյսբուքում հեշթեգն արդեն կիրառվել է ավելի քան 82 հազար անգամ։