Պարոն Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ: Այս մասին այսօր անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գտնվողը ահաբեկիչ չէ, այլ տեսագրությունը բեմադրություն է, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ապացույցներ թե այս ահաբեկչի, թե այլ ահաբեկիչների, իրենց առկայության, իրենց օգտագործման և մարտավարությունը, ինչպես են ահաբեկիչներին որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել Ադրբեջան հասել և այլն, այդ ամեն ինչի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես, իսկ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է և ապացույցները բավարար են հետագա գործընթացների համար»
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
