Ես որևէ բնակավայրի բնակչից տեղեկություն չունեմ, ովքեր տարհանված չեն, որովհետև որպես կանոն այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են: Այս մասին այսօր հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատրաստվող «ջախջախիչ օպերացիա» անունը ստացած գործողությունների մասին տեղեկությանը, որով պատրաստվում են հարձակվել Հայաստանի և Արցախի վրա, այդ թվում արգելված զինատեսակներով՝ Հովհաննիսյանը նշեց. «Չգիտեմ ինչ այսպես կոչված «ջախջախիչ օպերացիա»-ի մասին է խոսքը, բայց օպերացիաները ամեն օր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակվում են և ողջ ռազմաճակատի երկայնքով դրանք ի ցույց են դրված»:
Խոսելով երեկ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ Հովհաննիսյանը նշեց. «Ես առաջին հերթին կուզենայի ֆիքսել մի բան, որ ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որը որ մեր զինված ուժերը սեղմ ժամկետում այդ վերիֆիկացիայի վերաբերյալ հարցադրումներ և առաջարկները մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել, խախտողին, ինչու չէ նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: Հիմա մի ամիս և մի քանի օր շարունակվող պատերազմում կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը և շատ կարևոր է սա ֆիքսել»:

