Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն Թուրքիայից օգնություն է ակնկալում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք չենք ակնկալում երրորդ երկրի միջամտությունը։ Մենք նաև որևէ երկրի միջամտության հնարավորություն չենք տեսնում, որովհետև մեր շուրջը գտնվող երկրները մեր գործընկերներն ու բարեկամներն են»,- ասել է նա։ Ալիևը պնդում է, որ Հայաստանը, ըստ ադրբեջանական կողմի, «ցանկանում է նրանց (երրորդ երկրների) մասնակցությունը մարտերին։ «Բայց ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենա», - նշել է նա:
«Սա պայքար է մեր եւ Հայաստանի միջեւ, եւ մնացած բոլորը պետք է ձեռնպահ մնան դրանից», - հավելել է Ադրբեջանի նախագահը:
Բանակցություններ
Բաքուն պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, սակայն տարածաշրջանում մարտերի տեւողությունը կախված է միայն Հայաստանից, հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:
«Դա (մարտերի տեւողությունը) կախված է Հայաստանից։ Ես միշտ ասել եմ, որ մենք կարող էինք դադարեցնել դրանք նաև այսօր»,- պնդում է նա։ «Այն հանգամանքը, որ մենք երեք անգամ համաձայնել ենք հրադադարին, ցույց է տալիս ռազմական առճակատումը դադարեցնելու եւ այդ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մեր պատրաստակամությունը բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել Է Ալիեւը: Նրա գնահատմամբ՝ «Հայաստանը երեք անգամ կոպտորեն խախտել է հրադադարը»։
«Միայն Հայաստանը կարող է վերջ դնել պատերազմին, երբ նա ընդունի պարտությունը և մեր հաղթանակը, և հետո՝ տարածքների մի մասի ազատագրումը (Լեռնային Ղարաբաղում)», - հայտարարել է Ալիևը։ «Մենք այսպես, թե այնպես դրա (տարածքների մի մասը) կազատագրենք», - կարծում է նա:
Մեկնաբանելով թուրքական F-16 ինքնաթիռների մասնակցության մասին տեղեկությունները՝ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ դրանք տարածաշրջանում են «զորավարժությունների պատճառով»: «Նրանք մնացին, քանի որ հայկական կողմը մեզ վրա հարձակվեց։ Նրանք համերաշխության նշան են, մարտերում ներգրավված չեն, եւ նրանց մասնակցությունը չի նախատեսվում», - հավաստիացրել է Ալիեւը։
«Ադրբեջանը, հակառակ Amnesty International եւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին, կասետային արկեր չի կիրառում Լեռնային Ղարաբաղում»-, հայտարարել Է Ալիեւը: «Մենք նման զենք չենք օգտագործում։ Մենք պաշտպանվում ենք», - ասել է նա։ «Մենք Amnesty International- ին եւ Human Rights Watch-ին հրավիրել ենք Ադրբեջան, սակայն, ցավոք, նրանք այդ հակամարտությունը դիտարկում են միայն հայկական կողմից», - հայտարարել Է Ալիեւը: «Նրանք մեզ չէին հարցնում մեզ մոտ գալու հնարավորության մասին։ Դրա համար էլ մենք կասկածներ ունենք նրանց անաչառության վերաբերյալ», - հավելել է նա։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքվի պահանջները կայանում են նրանում, որ «7 շրջանները (Լեռնային Ղարաբաղում) պետք է վերադարձվեն»: «Եվ Լեռնային Ղարաբաղից արտաքսված 40 հազար ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ այնտեղ», - ասել է նա:

