Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 12: 00-ի դրությամբ կազմել է 19,41 տոկոս՝ քվեարկել է 681 583 ընտրող: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեն:
Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանի թիվ 19 միամանդատ շրջանն ամենաբարձր ակտիվությունն ունի՝ 28,3%: Ամենացածր ակտիվությունը Աջարիայում է: 12: 00-ի դրությամբ այս տարածաշրջանում մասնակցությունը կազմել է 17,9%:
Եթե տվյալները համեմատենք 2016-ի խորհրդարանական ընտրությունների հետ, ապա 12 ։ 00-ի դրությամբ ակտիվությունը կազմել է 19,81 տոկոս։ Թվային ցուցանիշով սա 655 948 ընտրող է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններում գրանցվել է 3 526 023 ընտրող: Այդ թվում՝ 14 170 ընտրող արտասահմանում եւ 3 511 853 ընտրող Վրաստանում։

