Երեւանը դիմել Է ՌԴ-ին երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության խորհրդատվությունների համար, խոսքը ՀԱՊԿ-ի ներգրավման մասին չէ: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ավելի վաղ նա չի բացառել, որ կոնսուլտացիաներում կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը:
«Խոսքը գնում է ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին՝ վկայակոչելով մեր երկկողմ պայմանագիրը«, - հայտարարել է դեսպանը ՝ պատասխանելով այն հարցին, թե վերաբերում է արդյոք ՀԱՊԿ-ի Երեւանի ուղերձը, թե խոսքը երկկողմ ձեւաչափի մասին է:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում լրատվականին հաստատել են, որ Երեւանն իրենց օգնության համար չի դիմել:
«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարություն հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացվել», - հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

