ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Վրացական երազանքի», այլ ոչ թե Սաակաշվիլու կուսակցության հաղթանակն է պետք Հայաստանի իշխանություններին. Էդուարդ Այվազյան

Քաղաքական

Վրաստանում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։
Երկրում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը կարգադրություն էր ստորագրել, որով հայ խորհրդարանական պատվիրակություն էր գործուղվելու Վրաստան` դիտորդական առաքելության համար, սակայն այսօր հայտնի դարձավ, որ մեր պատվիրակությունը չի մեկնի Վրաստան:

ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը նշեց, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հաջող են ընթանում. «Մի փոքր խնդիրներ է մտցրել կորոնավիրուսային վարակը, բայց ընդհանուր առմամբ, գոնե այս պահի դրությամբ, մեծ խախտումներ չեն արձանագրվել, փոքր խախտումներ որոշ շրջաններում եղել են»:

Նրա խոսքով` նախնական տվյալներով տարբեր հարցումների համաձայն պարզվել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չի ունենա խորհրդարանում. «Պետք է ասեմ, որ այդ էր պատճառներից մեկը, որ նրանք կուսակցությունների հաղթահարման շեմը դարձրեցին 1 տոկոս, մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ և հույս ունեն, որ «Վրացական երազանքը», մի շարք ընդդիմադիր կուսակցությունների հետ կազմելով կոալիցիա, կունենան դարձյալ մեծամասնություն Վրաստանի խորհրդարանում: Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությանը, ապա նրանք, կարծես թե, մեծ շանսեր չունեն հաղթելու, ընդամենը 5-6 տոկոսի հնարավորություն ունեն, ինչպես նաև «Եվրոպական Վրաստանը», որը ժամանակին բաժանվել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թևից: Նրանք ևս մի քանի տոկոս ձայն կկարողանան հավաքել, բայց ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, խորհրդարան անցնելու շանսեր ունեն բազմաթիվ կուսակցություններ: Հնարավոր է խորհրդարանում զգալի ներկայություն ունենա, մոտավորապես 4-րդ տեղի ներկայություն ունենա «Պատրիոտների դաշինքը», որը հակաթուրթական, պրոռուսական ուժ է և միշտ արտահայտվում է, որ Վրաստանում բավականին մեծ է թուրքական էքսպանսիան, թե Բաթումիում, թե տարբեր շրջաններում և այդ ամենի դեմ Վրաստանի իշխանությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն: Այսինքն այս կուսակցությունը ևս ունի բավականին մեծ շանսեր»:

Անդրադառնալով հայազգի թեկնածուներին, Այվազյանը նշեց, որ «Վրացական երազանքի» հայազգի թեկնածու Սամվել Մանուկյանը կարող է երկրորդ փուլի ընտրության գնալ, քանի որ նրա դեմ է Հենզել Մկոյանը, որը ներկայիս խորհրդարանի պատգամավոր է և այս ընտրություններին պատգամավորի անկախ թեկնածու է, քանի որ «Վրացական երազանքը» նրան չի ընդգրկել իր ցուցակում:

Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության չմասնակցելուն, Այվազյանը նշեց, որ դա կարելի է մի կողմից ընդունել, որ դա կապված է պատերազմով, բայց մյուս կողմից, կարծես, թե երկու երկրների հարաբերությունները վերաարժևորվում են, քանի որ Վրաստանի պահվածքը այս պատերազմի մասով անորոշ չէ. «Գիտեք, որ տարբեր կարծիքներ կան, որ Վրաստանի տարածքով Թուրքիան տարբեր ռազմական բեռներ է տեղափոխում»:

Այվազյանը նաև շեշտեց, որ Հայաստանի համար այս ընտրությունները մեծ ազդեցություն չեն ունենա. «Մեծ հաշվով նույնը կարող է մնալ, եթե «Վրացական երազանքը» հաղթող դուրս գա այս ընտրությունների արդյունքում, չնայած կրկնեմ, որ այս պատերազմը մեծ փոփոխություններ է մտցնելու հայ-վրացական հարաբերություններում: Բայց նշեց, որ նախկին իշխանության` Սաակաշվիլու թևն ավելի պրոադրբեջանական էր, այս պատճառով պետք է նշեմ, որ մեզ համար անպայման կարևոր է, որ գոնե վրացական ներկայիս իշխանությունները լինեն: Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Վրացական երազանքի», այլ ոչ թե Սաակաշվիլու կուսակցության հաղթանակն է պետք Հայաստանի իշխանություններին»:

Դուսյա Ղազարյան

Ապարան քաղաքի մի բնակիչ հանձնել է նռնականետի արկ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ (տեսանյութ)
Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցը և Հյուսիս-Հարավ ու Պարսից Ծոց-Սև Ծով ուղիների մրցակցությունը. Ստյոպա Սաֆարյան
Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
ԱԱԾ նախկին տնօրենից՝ փաստաբան
Պարապմունքներ նորակոչիկների հետ
Ընտրել «հուսալիներին»․ ովքեր կգնան Վերաքննիչ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
Ուկրաինայի հայերը ծրագրում են ընդլայնել Հայաստանում էլեկտրալցակայանների ցանցը
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Օգնենք Անիին ապրել ու իրականցնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո`որպես ոչ նյութական վնասի հատուցում. Զոհրաբյան
ՀՀ ԱԳՆ-ն 5 կետով պատասխանել է թշնամական Ադրբեջանի նախագահին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
6 տարվա ազատազրկում՝ հայ ռազմագերիներին. «Բանդիվան»-ի գործունեությունը կասեցվե՞լ է. հուլիսի 23-ն` ամփոփ
Դոլարի փոխարժեքը նվազել է
Եթե մենք չստեղծենք կարգին բանակ, պետք է պատրաստ լինենք ադրբեջանցիներին տեսնելու նաև Երևանում և Սևանում. Արա Պապյան
Փաշինյանին ընտրած շուռնուխցիներով, սյունեցիներով պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին. Շուռնուխի բնակիչների կոչ-պահանջը Նիկոլ Փաշինյանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ
Որ բնակավայրերում են հովիվ փնտրում և ինչ աշխատավարձ են առաջարկում. Վահան Քերոբյանի հայտարարության հետքերով
Լրատվամիջոցների խաչը եւ զորությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը
Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
Քերիմ Վելիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ
Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը
Ինչ տվյալներ է ամփոփել ԱՆ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հ.Մանուկներ» ԱԿ-ում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել
«Բանդիվան կաթ»-ը ՍԱՏՄ-ի ստուգումից հետո շարունակում է աշխատել
Չի կարելի փակել մի թատրոն, կոլափսի մեջ դնել երկրորդ թատրոնը, որպեսզի փորձատեղի ապահովվի Սիմֆոնիկ նվագախմբի համար. Սամսոն Ստեփանյան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Զբաղվածության մակարդակի ավելացումը հարկային վարչարարության խստացման, որոշ դեպքերում փոքր և միջին բիզնեսների հարկային տեռորի արդյունք է. Թադևոս Ավետիսյան
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին Ազգային Ժողովում
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում
Մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար. Ավանեսյան
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Մեկնարկել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը. Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը
Ինչու է ԱԺ-ում խստացվել անվտանգության համակարգը
Մեքենայի պայթյունից Բագրատաշենի մաքսատան մոտ 35-ամյա վարորդը մահացել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™