Հրդեհը բռնկվել է Հարավ-Ուրալի պետական համալսարանի պոլիկլինիկայի տարածքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։
«Հրդեհ ուսանողական պոլիկլինիկայում։ Մնացած տվյալները ճշտվում են»,-ասել են մամուլի ծառայությունից։ Ինչպես նշել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում, հրդեհի պատճառ է դարձել երկակուբային թթվածնային բալոնի ապահերմետիկացումը:
Լենինի պողոտայում տեղի ունեցած հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 09:17-ին: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ տեղի է ունեցել 4 քառ.մետր մակերեսով սենդվիչ պանելներից թթվածնի Խցիկի բռնկում, որը կցված է 2 800 քառ. մետր մակերեսով մասնաշենքին: «Ժամը 09:32-ին տեղի է ունեցել երկտակ թթվածնային բալոնի ապահերմետիկացում», - ասել են մամուլի ծառայությունում: Ինչպես նշել են գերատեսչությունում, հայտարարվել է հրդեհի երկրորդ (բարձր) աստիճանի բարդություն:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյուն է տեղի ունեցել թթվածնի բալոնների պահպանման համար նախատեսված խցիկ-պահեստում: «Հրդեհի հետեւանքով Չելյաբինսկի թիվ 2 քաղաքային հիվանդանոցի պոլիկլինիկայում թթվածնային Խցիկի պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, ԱԻՆ-ը: Տուժածներ չկան»:
Չելյաբինսկի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին նաեւ հայտնել են, որ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: «Դեպքի պատճառով հիվանդների ընդունելություն չի իրականացվում։ Թթվածնային աջակցության կարիք ունեցող հիվանդները այն ստանում են բալոնների օգնությամբ»,-ասել են մամուլի ծառայությունում։
Պոլիկլինիկայից տարհանվել է ավելի քան 150 մարդ, հավելել են մարզի կառավարությունում: «Հրշեջները տարհանման որոշում են կայացրել։ 150 մարդ ժամանակավորապես տեղավորվել է մարզադաշտի շենքում»
ՏԱՍՍ-ին մամուլի ծառայությունին հայտնել են, որ շուրջ 150 մարդ կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդներ են:
View this post on Instagram

