Հավաքների ազատության արգելքի կասեցումից հետո՝ ոստիկանության կողմից մասսայական ձերբակալությունները հանցագործություն կլինեն․ Ռուբեն Մելիքյան Ինչ տեսք ունի Բերձոր քաղաքը. այստեղ ապրում է 2200 մարդ (լուսանկարներ) Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում պատերազմի բռնկման ընթացքում և դրանից հետո՝ ռեգիոնում՝ համեմատելի կամ չափելի չէ որևէ այլ օրինակի հետ․ Հակոբ Բադալյան Հույս ունեինք,որ ԿԳՄՍՆ-ն այս տարի ավարտական քննությունները կչեղարկեր. մի խումբ աշակերտներ պատրաստվում են դիմել նախարարություն Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել, ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Առաքիչից՝ նախարար. Ամենամեծ թեյավճարը տվել է Արթուր Աբրահամը (տեսանյութ) Գեներալները լիովին բավարարված են ցուցաբերված աննախադեպ բարոյական աջակցությունից. ֆեյսբուքում քննարկում են Աննա Հակոբյանի մասին վարչապետի պարզաբանումը Չի կարող դիվանագիտական դաշտում ամեն ինչ շատ լավ լինել, իսկ ռազմի դաշտում պարտվեն. Հրանտ Թոխատյան
Երևան, 28.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 35-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից:

21:18-Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը

14:45- Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունին և Մարտակերտը, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու հրթիռային կայանքների թիրախում. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

14:38- Արցախի հարավ-արևելյան ճակատում Ադրբեջանը կիրառում է մարտական ավիացիա և տանկեր. Wargonzo

Ադրբեջանական զինուժը մարտական ավիացիա և տանկեր է կիրառում Արցախի հարավ-արևելյան ճակատում: Այս մասին հայտնում են Wargonzo նախագծի աղբյուրները առաջնագծում։

Առաջին հերթին խոսքը վերաբերում է թուրքական F-16 կործանիչներին, ինչպես նաեւ T-90 տանկերին։

«Ահա այսպիսի «հրադադար» ադրբեջանական ձևով»,- գրում է պորտալը։

14:29- Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին. ՊՆ խոսնակ

Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրելէ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

14:01- «Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին:

«Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը վաղ առավոտից վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունը: Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է»,- նշել է Փաշինյանը։

13:18- Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

- Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։

Խիղճ և խաղաղություն բոլորիս...

13:11- Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները. Արծրուն Հովհաննիսյան

«Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները։ Թող շատ չմտահոգվի որպես «հրանոթի միս» հանդիսացող իրենց ահաբեկիչների համար։ Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում»,- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում:

12:49- Որ դեպքում Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը. ՌԴ պատասխանը՝ Փաշինյանի նամակին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար:

Ի պատասխան վարչապետի Նամակի ՌԴ ԱԳՆ-ն հայտրարաույթուն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, խնդրելով սկսել խորհրդակցություններ այն օգնության տեսակը եւ ծավալը որոշելու նպատակով, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ նրա անվտանգությունն ապահովելու համար, հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի հոդվածներով: Այս պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի ակտի առաջացման դեպքում։

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։

Կրկին կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, լարվածության թուլացումը և վերադառնալ սուբստանտիվ բանակցությունների՝ ս. թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»:

12:34- Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ

Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

Այս մասին նոր տեսանյութ է հրապարակել Պաշտպանության բանակը:

11:46- «Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը». Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նախօրեին Թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին.

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում ՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները: Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ», գրել է նա:

11:01- Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ:

Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը:

Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Ղարաբաղ»,- գրել է նա:

10:46- Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Շուշին, կան վիրավորներ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն:

10:17- Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են,. որ նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

9:49- Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. ԱՀ ԱԻՊԾ

Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

9:36- ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով. Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն:

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

2:30- Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից

Բաքուն և Երևանը Ժնևում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները հանդիպել են և՛ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կողմերին կրկին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:

Կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների անհապաղ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնց թվում են. Կողմերը միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Կողմերը ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ՝ աջակցելու համար։

Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ներկայումս կալանքի տակ գտնվող ռազմագերիների ցուցակը ՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով։ Կողմերը գրավոր կներկայացնեն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ և հարցեր:

Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատաել կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

0:28- Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այն տեւել է մոտ 6 ժամ

Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ հանդիպումը տևել է մոտ 6 ժամ։

0:05- Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»:

0:01- Տեղեկությունը, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով, կեղծ է

Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնելու Մոսկվա Կորոնավիրուսից մահացել է Ֆրունզիկ Ոսկանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հավաքների ազատության արգելքի կասեցումից հետո՝ ոստիկանության կողմից մասսայական ձերբակալությունները հանցագործություն կլինեն․ Ռուբեն Մելիքյան Չկա պաշտպանության նախարարություն, գոյություն չունի. ժամկետային զինծառայողի ծնող Ինչ աշխատանք է կատարել Զարուհի Բաթոյանը 22 ամիս պաշտոնավարման ընթացքում Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am Ни Саакашвили, ни Янукович, ни даже Лукашенко, ни тем более Пашинян никак не могут в Москве восприниматься как свои сукины дети. Артур Даниелян «Դավաճան». քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել «իմքայլական» պատգամավորների բակերում (տեսանյութ) Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 5 ադրբեջանցի է զոհվել Ինչ տեսք ունի Բերձոր քաղաքը. այստեղ ապրում է 2200 մարդ (լուսանկարներ) Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. Սարգիս Ալեքսանյան Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում պատերազմի բռնկման ընթացքում և դրանից հետո՝ ռեգիոնում՝ համեմատելի կամ չափելի չէ որևէ այլ օրինակի հետ․ Հակոբ Բադալյան «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը Ալիևը կուզենա, որ այդ հաղթանակը հնարավորինս շքեղ ներկայացվի, իսկ շքեղ ներկայացնելու տարրերից մեկն էլ հենց ռազմագերիների ցուցարումն է․ Մհեր Հակոբյան Հույս ունեինք,որ ԿԳՄՍՆ-ն այս տարի ավարտական քննությունները կչեղարկեր. մի խումբ աշակերտներ պատրաստվում են դիմել նախարարություն Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ. ՈՒՂԻՂ Արցախյան ոչ առաջին պատերզմի, ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվել. Ղազինյան Հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը. Վարդան Պետրոսյան (տեսանյութ) Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Պարտվել է ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել. Դավիթ Հակոբյան (տեսանյութ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել, ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո, կարճ ժամանակ հետո այսպես վարվել. Էմմա Պետրոսյան (տեսանյութ) Մտավորականների հավաքի նպատակը անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելն է.մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանը ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Պահանջենք՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Հրանտ Թոխատյան 10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարության մասին լուրը ապատեղեկատվություն է. հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի. Փոստանջյան Մենք որպես պետություն ենք պարտվել, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև ժամանակին և դրա զարգացման տրամաբանությանը․ Հակոբ Բադալյան Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին. Հասրաթյան Եթե հստակ պատասխան չտվեցին, բոլորը զեկուցագիր կգրեն ու դուրս կգան էնտեղից. Սպաների կանայք ևս միանում են զինծառայողների ծնողների պահանջին Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի ասուլիսը՝ Երեւանում. ՈՒՂԻՂ Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ. զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց Դոլարի փոխարժեքի աճով պայմանավորված կթանկանան ալյուրը, ձեթը, կարագը, հավի միսը.Սուրեն Պարսյան Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց. Խառատյան Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը Մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ ԶԼՄ-ները հայտնել են իրանցի ֆիզիկոս-միջուկագետի սպանության հնարավոր նպատակը Վերականգնվող Ստեփանակերտը. ավերված բնակարաններն ու ենթակառուցվածքները վերականգնման փուլում են․ Արցախի ԱԻՊԾ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Արմեն Սարգսյանը մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Նախագահը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Оставили в опасности? СМИ назвали причину смерти Диего Марадоны (WP) Արարատ Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա մի քանի անգամ վիրահատվել է. Ժողովուրդ Պաշտպանության նախարարը շատ է լուռ. Տիգրան Աբրահամյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ