Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան էջում արված հերթական հրապարակումը զավեշտ է առաջացրել հայ օգտատերերի մոտ: Հաջիևը կրկին տեղադրել է լուսանկար, իբր հայկական չպայթած արկից:
Լուսնկարին կից նա գրել է. «Օրվա Լուսանկարը. Հայաստանը «Սմերչ» հրթիռ է արձակել: Տերտերի շրջանի Ալեսկերլի գյուղը: Ամենայն հավանականությամբ, եւ բարեբախտաբար, այն չի պայթել»:
Զավեշտն այն է, որ արկը հարվածել է սեղանին, սակայն սեղանը ոչ թե կոտրվել է, այլ արկի տրամագծով անցք է առաջացել, ապա արկը անցք է առաջացրել նաև ասֆալտին: Սեղանի վրւա բացված անցքի ու կոտրված ասֆալտի հետքերը այս լուսանկարում բացակայում են:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հաջիևը նման պարզունակ հնարքով փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը: նախորդ դեպքում ևս հայկական հռթիռը իբր ծակել էր բետոը, առանց փոքր ինչ ավերածություն պատճառելու:

