61-ամյա մորը սպանած 41-ամյա որդին շեղումներ ունի: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ գյուղում ոչ ոք տեղյակ չէ սպանության դրդապատճառների մասին. «Դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ: Ես գյուղում չեմ եղել, պատճառների մասին չգիտեմ: Տանը ինքն ու մայրն են եղել: Տղան շեղումներ ունի: Նարեկ գյուղում չեն ապրում, այդ օրը ուղղակի եկել հանդիպել է մորը, չգիտեմ, մնացած պատմությունից տեղյակ չեմ: Մայրն էլ էր Այգեզարդ գյուղում ապրում ամուսնու հետ: Մեր գյուղում տուն ունեին, բայց ես չգիտեմ ոնց է եղել, որ եկել հանդիպել են»:
Նա նաև նշեց, որ տղան ամուսնացած է, ունի 4 երեխա, կնոջ երեխաների հետ Այգեզարդ գյուղում են ապրում:
Հիշեցնենք, հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Նարեկ գյուղում սպանություն էր տեղի ունեցել՝ 41-ամյա որդին սպանել էր 61-ամյա մորը։ Գյուղ ժամանած Շտապ օգնության աշխատակիցները մեծ դժվարությամբ էին մտել տուն, քանի որ դուռը փակ է եղել։ Ներսում հայտնաբերվել էր 61-ամյա տանտիրուհու դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերով։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

