1915 թ-ին մենք ցեղասպանվեցինք, որովհետև մենք չունեինք պետություն, չունեինք բանակ և մարտական ոգի։ Թուրքերը՝ Թալիաթի գլխավորությամբ իրականացրեցին Հայոց Ցեղասպանությունը։ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, կամավորական Միքայել Միքայելյանն, ով զինվորագրվել է սեպտեմբերի 29-ին, մեկնել առաջնագիծ՝ մասնակցել հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։
Նա ընդգծեց, որ մենք այսօր ունենք, բանակ , պետություն, հզոր սփյուռք և կարող ենք դիմակայել թշնամուն։ «Մենք թույլ չենք տա, որ Թալիաթ փաշայի երազանքը իրականանա՝ թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում»։
Միքայելյանը կոչ արեց զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։ «Մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կամ մենք, կամ նրանք։ Վստահ եմ երկրորդ տարբերակ չկա, հաղթանակը մերը պետք է լինի։ Վստահեցնում եմ, որ առաջնագծում հայ զինվորը ոչ մի բանի խնդիր չունի, ոչ սննդի , ոչ համազգեստի, ոչ զենքի ու մենք ջախջախելու ենք թշնամուն»։

