«Փաստինֆո»-ն այսօր հայտնել էր, որ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը. «Մի անձնագիրը վաղուց էր իր մոտ, մյուսը դատարանում էր: Պետք է մի հատ նայեմ, տեսնեմ, թե ինչ են գրել:Այս պահին եկեք չմեկնաբանեմ, հստակ հասկանամ ինչ է, նոր: Էսպես ասեմ, դատական նիստ թաքուն չի եղել, ոչ մի պրոցես չկա»:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլինա Սահակովան նշեց.«Ես չունեմ այդ տեղեկատվությունը, որ հաստատեմ կամ հերքեմ ու գրասենյակի ղեկավարի հետ էլ չեմ կարողանում կապ հաստատել, ըստ երևույթին այստեղ չէ, անհասանելի է»:
Հիշեցնենք՝ լուրեր էին շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել էր շրջանառվող լուրը, սակայն անձնագիրը ստանալուց հետո նորից տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է երկրորդ նախագահը մեկնում է Մոսկվա:

