Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնելու Մոսկվա Հավաքների ազատության արգելքի կասեցումից հետո՝ ոստիկանության կողմից մասսայական ձերբակալությունները հանցագործություն կլինեն․ Ռուբեն Մելիքյան Ինչ տեսք ունի Բերձոր քաղաքը. այստեղ ապրում է 2200 մարդ (լուսանկարներ) Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում պատերազմի բռնկման ընթացքում և դրանից հետո՝ ռեգիոնում՝ համեմատելի կամ չափելի չէ որևէ այլ օրինակի հետ․ Հակոբ Բադալյան Հույս ունեինք,որ ԿԳՄՍՆ-ն այս տարի ավարտական քննությունները կչեղարկեր. մի խումբ աշակերտներ պատրաստվում են դիմել նախարարություն Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել, ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Առաքիչից՝ նախարար. Ամենամեծ թեյավճարը տվել է Արթուր Աբրահամը (տեսանյութ) Գեներալները լիովին բավարարված են ցուցաբերված աննախադեպ բարոյական աջակցությունից. ֆեյսբուքում քննարկում են Աննա Հակոբյանի մասին վարչապետի պարզաբանումը
Երևան, 28.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 32-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

22:20 - Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները , հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել.«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն, չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային հաջողություններ ունենալ: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում տարվել է հրետանային կրակ, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստարաբաժանումների ուղղությամբ: Օրվա ընթացքում դուք տեսաք ապացույցները Ադրբեջանի վայրագությունների, որոնց հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ Շուշի և Ստեփանակերտ քաղաքում, հարված է հասցվել նույնիսկ ծննդատանը և այլ շինություններին: Դրանց մասին առանձին նշվել է Արցախի և ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Այս կապակցությամբ մենք հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը: Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ և նախորդիվ նշված գյուղերի դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ բնույթ: Այդ մասով առանձին զարգացումներ նշել չեմ կարողՊԲ-ն բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը կրակի դադարեցման մասով ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ, սակայն այդ պայմանավորվածությունների մասին Ադրբեջանի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են, իրենք այդ պայմանավորվածությունները մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը արցախահայերին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը: Ինչպես նշել եմ` մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկումը, դինամիկան, դրանք օջախային են, բայց շարունակական են: Կիրառվում են հիմնականում դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ` օդուժ»:

21:20- Թուրքիայի ՊՆ-ի պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը:

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ:

21:14- ԱԱԾ-ի կողմից Արցախ և Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր են բացահայտվել

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»։

21:03- Խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ԱՀ նախագահի խոսնակ

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:

Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք...

Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, ևս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով և մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

20:39- Ադրբեջանական կողմը կրակի դադարեցման պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն. դա այդպես չի կարող լինել. ՊԲ

ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը:

20:25- Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել նաև ամբողջ տարածաշրջանի համար. ՊԲ

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար, հայտնում են ՊԲ-ից:

20:06- Ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն. Սամվել Մարտիրոսյան

Մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն։ Իրականում, ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Մեջը մենակ 17 Անի կա։ Իմաստը պարզ է- կասկածներ սերմանել։ Իմ կարճ եւ գրական խորհուրդը - ռադ արեք»:

20:02- Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին:

Հարությունյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

19:37- ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են

Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը:

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու:

19:07- Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պատերազմական հանցագործությունների համար․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում տեսաուղերձով ներկայացրել է Ադրբեջանի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը։

«Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում այս պատերազմական հանցագործությունների համար, քանի որ չի դադարեցնում դրանք»,- ասել է ԱՀ ՄԻՊ-ը։

19:01- Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետևեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

18:59- Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը. Փաշինյան

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ,- Թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներ Ստեփանակերտում և Շուշիում՝ ավիահարվածների միջոցով դիտավորյալ հարվածելով ծննդատանը և առողջության կենտրոնին»,- գրել է վարչապետը՝ կցելով լուսանկարներ Ստեփանակերտի՝ այսօր ռմբակոծված Մոր և մանկան առողջության կենտրոնից:

Հիշեցնենք, որ հակառակորդն այսօր կրկին թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին՝ հարվածներ հասցնելով նաև ծննդատանը:

18:43- Արցախում կյանքը սպանելու Բաքվի փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության․ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ։

«Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

18:39- Արցախի ԶՈՒ-ն համալրած անձնակազմի առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից. ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:

18:03- Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից: Այս մասին տեսանյութ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

18:01- Շուշիում վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարարներ

Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։
Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

16:45- Ճշտվում է Ստեփանակերտի ուղղությամբ F-16 կործանիչների կիրառման լուրերի իսկությունը. ԱՀ նախագահի խոսնակ

«Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը»,- Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

16:38- Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ

Հրթիռակոծված Շուշի.
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ թշնամական ուժերի թիրախում:
Կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել:
Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

16:19- Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, Շուշիում՝ մեկ զոհ. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով Մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ՝ հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը:

«Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ Մոր և մանկան առողջության կենտրոնում:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ Մոր և մանկան առողջության կենտրոնը:

Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը»,- ասված է ԱՀ ՄԻՊ հայտարարության մեջ:

15:46- Ստեփանակերտին և Շուշիին հասցված հարվածներից քաղաքացիների շրջանում կան մեծ թվով տուժածներ. մանրամասները պարզվում են

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը, ինչի հետևանքով կան մեծ թվով տուժածներ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,- գրել է Բեգլարյանը:

15:43- Ստեփանակերտի վրա հարվածում են թուրքական F-16 ինքնաթիռները. WarGonzo

Ստամբուլում WarGonzo Telegram-ալիքի աղբյուրները հայտնում են, որ Արցախի քաղաքներին հարվածներ են հասցրել թուրքական ՌՕՈՒ-ն՝ Էրդողանի անձնական հրամանով։

«Թիրախների թվում է հայտնվել Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։ Բառեր չկան: Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի նոր պատմությունը, որն այդքան ջանասիրաբար գրում է Էրդողանը»,- գրում է ալիքը։

15:32-Հակառակորդը շարունակում է հարվածներ հասցնել Ստեփանակերտին և Շուշիին. կան տուժածներ. ՊԲ

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ հայտնում են Պաշտպանության բանակից:

Մասնավորապես՝ հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Թշնամական ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

15:08-Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Այս մասին հայտնում է Արցախի տեղկեատվական շտաբը:

14:57- Ստեփանակերտում օդային տագնապ է. ԱՀ ԱԻՊԾ

«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ստեփանակերտում օդային տագնապ է։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

14:19-Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

14:04- Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին. Արծրուն Հովհաննիսյան

Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին։ Մի հավատացեք դրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

13:24- Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 59 զոհի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ.
Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ.
Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ.
Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ.
Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ.
Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ.
Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ.
Մելիքյան Վահե Վահագնի, ծնվ. 1996թ.
Դալլաքյան Արկադիա Ֆելիքսի, ծնվ. 1978թ.
Գասպարյան Հայկ Դավիթի, ծնվ. 1984թ.
Մելքոնյան Կարեն Վաչիկի, ծնվ. 1991թ.
Մադոյան Արա Մաքսիմի, ծնվ. 1977թ.
Պահեստազորային Արոսյան Մելիքսեթ Սարգսի, ծնվ. 1992թ.
Պահեստազորային Ղուկասյան Արթուր Արայի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Մուսիկյան Կարեն Լևոնի, ծնվ. 1987թ.
Աբգարյան Գևորգ Վազգենի, ծնվ. 1980թ.
Բալայան Գրիշա Մանասի, ծնվ. 1990թ.
Պետրոսյան Արեն Սամվելի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Վլադիմիր Սպարտակի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Մելքոն Ավետիսի, ծնվ. 1982թ.
Պետրոսյան Մուշեղ Գևորգի, ծնվ. 1988թ.
Սարգսյան Համլետ Աշոտի, ծնվ. 1994թ.
Եգանյան Էրիկ Գառնիկի, ծնվ. 1981թ.
Ավետիսյան Տիգրան Սմբատի, ծնվ. 1996թ.
Մամիկոնյան Արսեն Ալեքսանդրի, ծնվ. 1996թ.
Նուրբեկյան Մուշեղ Հարությունի, ծնվ. 1981թ.
Դավթյան Գարիկ Ադամի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Սահակ Վարազդատի, ծնվ. 1984թ.
Հովակիմյան Արա Ժիրայրի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Ոսկանյան Տիգրան Ռաֆիկի, ծնվ. 1993թ.
Ղազարյան Արմեն Վաղինակի, ծնվ. 2001թ.
Թումանյան Գոռ Սեյրանի, ծնվ. 2000թ.
Գաբրիելյան Յուրա Աշոտի, ծնվ. 2002թ.
Խոմով Աշոտ Միհրանի, ծնվ. 2001թ.
Չաթալյան Ռուբեն Կիրակոսի, ծնվ. 2002թ.
Ալեյան Դավիթ Վաչագանի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Արման Արտուշի, ծնվ. 2000թ.
Աթաբեկյան Արման Սանասարի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Արեգ Վահագնի, ծնվ. 2001թ.
Խուրշուդյան Լևոն Գևորգի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Տիգրան Գևորգի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Ռոման Կարապետի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Երվանդ Մխիթարի, ծնվ. 2000թ.
Համբարձումյան Ռուբեն Կարենի, ծնվ. 2001թ.
Մանուկյան Լևոն Արայի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Դավիթ Արամի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Սերյոժա Արամի, ծնվ. 2001թ.
Ղասաբյան Արման Կամոյի, ծնվ. 2001թ.
Իվանով Պյոտր Արմենի, ծնվ. 2000թ.
Աղաբաբյան Վահե Ներսեսի, ծնվ. 2001թ.
Մահտեսյան Գուրգեն Գևորգի, ծնվ. 2001թ.
Բալբաբյան Արտակ Ազատի, ծնվ. 2001թ.
Սայադյան Թորգոմ Արզումանի, ծնվ. 2001թ.
Եղիկյան Վահե Արթուրի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Եփրեմ Դավիթի, ծնվ. 2001թ.
Քալոյան Մուրադ Յուրիկի, ծնվ. 2000թ.
Կիրակոսյան Դավիթ Արտակի, ծնվ. 2000թ.
Մոսոյան Դավիթ Արամի, ծնվ. 2001թ.

Հայկական կողմն ունի ընդհանուր 1068 զոհ:

12:47-«Սմերչ»-ով հրետակոծվում է Շուշին. կա մեկ զոհ և երկու վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։
Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ
«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։

11:00 - Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։
Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

09:55 - Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հայաստանը կա՜մ կդառնա Սպարտա, կա՜մ կդառնա թուրքական վիլայեթ. Կոնստանտին Տեր-Նակալյան Дырки в системе нацбезопасности Армении - аэропорт Ереван?.Лапшин Արվեստագետները միաբանության կոչ են հղել Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնելու Մոսկվա Կորոնավիրուսից մահացել է Ֆրունզիկ Ոսկանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հավաքների ազատության արգելքի կասեցումից հետո՝ ոստիկանության կողմից մասսայական ձերբակալությունները հանցագործություն կլինեն․ Ռուբեն Մելիքյան Չկա պաշտպանության նախարարություն, գոյություն չունի. ժամկետային զինծառայողի ծնող Ինչ աշխատանք է կատարել Զարուհի Բաթոյանը 22 ամիս պաշտոնավարման ընթացքում Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am Ни Саакашвили, ни Янукович, ни даже Лукашенко, ни тем более Пашинян никак не могут в Москве восприниматься как свои сукины дети. Артур Даниелян «Դավաճան». քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել «իմքայլական» պատգամավորների բակերում (տեսանյութ) Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 5 ադրբեջանցի է զոհվել Ինչ տեսք ունի Բերձոր քաղաքը. այստեղ ապրում է 2200 մարդ (լուսանկարներ) Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. Սարգիս Ալեքսանյան Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում պատերազմի բռնկման ընթացքում և դրանից հետո՝ ռեգիոնում՝ համեմատելի կամ չափելի չէ որևէ այլ օրինակի հետ․ Հակոբ Բադալյան «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը Ալիևը կուզենա, որ այդ հաղթանակը հնարավորինս շքեղ ներկայացվի, իսկ շքեղ ներկայացնելու տարրերից մեկն էլ հենց ռազմագերիների ցուցարումն է․ Մհեր Հակոբյան Հույս ունեինք,որ ԿԳՄՍՆ-ն այս տարի ավարտական քննությունները կչեղարկեր. մի խումբ աշակերտներ պատրաստվում են դիմել նախարարություն Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են նախարարի հետ. ՈՒՂԻՂ Արցախյան ոչ առաջին պատերզմի, ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվել. Ղազինյան Հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը. Վարդան Պետրոսյան (տեսանյութ) Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում (լուսանկարներ) Պարտվել է ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել. Դավիթ Հակոբյան (տեսանյութ) Ոչ մի նման բան էլ չկա, ադրբեջանցի լրագրող մի բան է գրել, ամբողջ Հայաստանը խառնվել է իրար. Բաղանիսի գյուղապետ Այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո, կարճ ժամանակ հետո այսպես վարվել. Էմմա Պետրոսյան (տեսանյութ) Մտավորականների հավաքի նպատակը անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելն է.մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանը ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Պահանջենք՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Հրանտ Թոխատյան 10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարության մասին լուրը ապատեղեկատվություն է. հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի. Փոստանջյան Մենք որպես պետություն ենք պարտվել, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև ժամանակին և դրա զարգացման տրամաբանությանը․ Հակոբ Բադալյան Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին. Հասրաթյան Եթե հստակ պատասխան չտվեցին, բոլորը զեկուցագիր կգրեն ու դուրս կգան էնտեղից. Սպաների կանայք ևս միանում են զինծառայողների ծնողների պահանջին Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի ասուլիսը՝ Երեւանում. ՈՒՂԻՂ Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ. զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց Դոլարի փոխարժեքի աճով պայմանավորված կթանկանան ալյուրը, ձեթը, կարագը, հավի միսը.Սուրեն Պարսյան Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց. Խառատյան Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը Մտավորականների ակցիան Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ ԶԼՄ-ները հայտնել են իրանցի ֆիզիկոս-միջուկագետի սպանության հնարավոր նպատակը Վերականգնվող Ստեփանակերտը. ավերված բնակարաններն ու ենթակառուցվածքները վերականգնման փուլում են․ Արցախի ԱԻՊԾ Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր. Ամանորի և Ծննդյան տոներին քանի արձակուրդային օր կլինի Արմեն Սարգսյանը մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Նախագահը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ