ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քաղաքական իշխանության լրջանալու պահը և իշխանափոխության կոչերի վտանգավորությունը. լայվերից գործի անցնելու ժամանակը

Խմբագրական

Արցախյան պատերազի 31-րդ օրը բոլորում ենք վհատված, հուսահատ, շփոթված եւ անորոշ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երեկվա լայվով «կոտրեց» իրեն հավատացողների եւ չհավատացողների ողնաշարը։ Նրա արտահայտությունները սառը ցնցուղի պես այսօր էլ շարունակում են ցավ պատճառել։ Փաշինյանի անկեղծությանը ոչ մեկս չենք կասկածում, ամենից շատ նա ցանկանում է ազատ, անկեղծ եւ բաց խոսել ժողովրդի հետ, ինչպես ինքը ասաց՝ կցանկանար շատ բաներ ասել, բայց ռազմական դրության պայմաններում չի կարող։ Գուցե նա գիտակցում է պահի լրջությունը, խնդրի անլուծելիությունը եւ սա հուսահատ ձայն էր։ Բայց ինչպիսին էլ լինի իրավիճակը, ղեկավարը իրավունք չունի խոսելու զիջումների մասին, իրավունք չունի մեղադրելու ժողովրդին, քավության նոխազներ փնտրելու։

Երեկվանից բուռն քննարկվում է Փաշինյանի արած արտահայտությունը՝ հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ցավոտ փոխզիջումների։ Ինչ նկատի ունի վարչապետը, ինչ փոխզիջման մասին է խոսքը, այն, ինչ պետք է զիջեինք եւ դրա դիմաց ստանայինք կարգավիճակ, արդեն վերցրել են մեր ձեռքից, մի բան էլ ավել․․․։ Դրանից անդին էլ ինչ կա զիջելու, եւ եթե զիջելու էինք, գուցե դա անեինք ի սկզբանե՝ փրկելով հազարավոր կյանքեր։
Երկրորդ «վիրավորական» արտահայտությունը վերաբերում էր թասիբին, որը, ըստ վարչապետի, սփյուռքում եռում է, Հայաստանում՝ ոչ այնքան։ Վարչապետը, ինչպես մենք բոլորս, իհարկե ոգեւորված ենք սփյուռքի աջակցությունից, ակցիաներից, որ կազմակերպում են։ Սակայն մեկ անգամ չէ, որ փորձագետները ահազանգել են, որ այս ակցիաները պետք է ուղղորդել, կոնկրետ օրակարգ թելադրել, Հայաստանից կառավարել, օգտագործել սփյուռքի ներուժը, ոչ թե փոշիացնել։ Ակցիաները ոգեւորիչ են, սակայն դրանք պետք է չափել ըստ արդյունավետության, օրինակ՝ ինչով է օգնում հազարավոր սփյուռքահայերի պահանջով պատրաստված ռեպորտաժը արցախյան պատերազմի մասին, երբ կարելի էր նույն ներուժով այնպես պարալիզացնել օտար երկրներում կյանքը, որ իշխանությունները մտածեն Թուրքիայի, Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների մասին, կոշտ քայլերի դիմեն։ Իհարկե, մենք շնորհակալ ենք մեր հայրենակիցներին իրենց նյութական, բարոյական աջակցության համար։ Բայց ամենաթասիբով տղաներն այսօր սահմանին կանգնողներն են, ամենայն հարգանքով սփյուռքահայերի հանդեպ, որեւէ կերպ չի կարելի սահմանին կյանքը հանուն հայրենիքի զոհող մեր տղաներին համեմատել սփյուռքում ակցիա անող մեր հայրենակիցների հետ։ Շուրջ մեկ ամիս է՝ սահմանին զոհվում են մեր քաղաքացիները, ազգը բացառիկ միասնականություն ցուցաբերելով կամավորագրվում է, օգնում սահմանին ինչով կարող է, հայտարարել, թե թասիբը չի եռում այդքան, ընդունենք, որ վիրավորական է։ Իսկ իշխանության թասիբը եռում է, թե ոչ, ինչ է անում իշխանությունը շուրջ մեկ ամիս շարունակ պատերազը դադարեցնելու համար, արդյոք այս իշխանությունը արժանի է հերոսներ ծնած ժողովրդին եւ նրա միասնականությանը։ Ինչքանով է ճիշտ վարչապետի մակարդակով ամոթանք տալ մարդկանց, որոնց ճնշող մեծամասնությունը սահմանին հարազատ ունի եւ հաստատապես որեւէ օգնություն ցուցաբերած կլինի։ Իհարկե, կլինեն զորահավաքից խուսափողներ, լրտեսներ, դավաճաններ, դիրքը լքողներ, բայց այդ մասին այժմ երկար բարակ խոսելու ժամանակը չէ, այն էլ՝ վարչապետի կողմից՝ կարծես տպավորություն ստեղծելով, թե մեզանում նման որակները, նման արարքները տարածված են։
Այսքանից հետո ինչու եք զարմանում՝ կարդալով մարդկանց հիասթափության մասին գրառումներ ընդհուպ վարչապետի էջում։ Մարդիկ ղեկավարներից սպասում են միայն լավ լուրեր, հաղթականի, հաջողությունների մասին լուրեր, գոտեպնդող, հուսադրող խոսքեր, ոչ թե մեղադրանքներ, հուսահատություն, զիջումներ։

Վարչապետի լայվը քիչ էր, դրանից հետո ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե թշնամին հասել է Սյունիքի դարպասներին։ Վատ լուրերի շքերթը շարունակվում է նաեւ այսօր, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, ուշագրավ է որ նրան ոչ թե փոխարինել են պաշտոնակատար նշանակելով, այլ ազատել են աշխատանքից։
Թերեւս պատահական չէ, որ երեկվա լայվից հետո քաղաքական գործիչները՝ ի դեմս նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հրաժարական տալու եւ իշխանությունը բանակին հանձնելու առաջարկով է հանդես եկել։
Մանուկյանի հայտարարությունը, անշուշտ, շատ բուռն արձագանքի է արժանացել։ Իշխանության համակիրները շտապում են հայտարարել, որ ահա, 5-րդ շարասյունը որոշել է երկրում հեղաշրջում անել, դրան էին պատրաստվում էին։ Կան նաեւ դրական եւ չեզոք արձագանքներ։

Պե՞տք է երկրում իշխանափոխություն, թե ոչ, այս հարցին պետք է անդրադառնալ պատերազմի հաղթական ավարտից հետո։ Պատերազմը լավագույն ժամանակ չէ իշխանափոխության, ձախողված փորձերը կան, որ երկիրը գնացել է այդ ճանապարհով, հետեւանքները եղել են կործանարար։ Իշխանափոխությունը իրավական ընթացակարգեր, նոր պետական համակարգ, նոր կադրեր է ենթադրում, ինչը կառաջանցի ցնցումներ, քաշքշուկ, կխլի ժամանակ, իսկ դրանից կարող է օգտվել թշնամին։ Եւ ով կհամաձայնի մեկ ամիս ձգվող այս պատերազմի ժամանակ իշխանության ղեկը ստանձնել՝ խոստանալով մեզ հաղթանակ, տարածքների վերադարձ եւ 0 կորուստ։ Այնպես որ իշխանությունը պետք է մնա եւ իր վարած պատերազմը հաղթական ավարտին հասցնի, հակառակը չի ներվելու ժողովրդի կողմից։ Իսկ այդ նպատակի համար, եթե տեսնում ենք, որ քաղաքական իշխանությունը որեւէ օգուտ չի տալիս ռազմական գործին, կարելի է պարզապես մեկուսանալ, չխառնվել, չմիջամտել, որոշումներ կայացնելու հնարավորությունը տալ գեներալիտետին, բանակին, իսկ բանակցություններ վարելու համար դիմել փորձառուներին, այդ ճանապարհը անցած անձանց, անգամ եթե նրանք քաղաքական հակառակորդներ են։ Վստահաբար՝ հանրությունը եւ հայրենքիը կգնահատեն եսը մենքից ստորադասելու այս վեհանձն քայլը։ Եթե ձեր հայտարարություններից եւ լայվերից հետո մի ամբողջ ժողովրդի պետք է հոգեբանի ծառայություն խորը ընկճախտից հանելու համար, ուրեմն ավելի լավ է չխոսել, չխառնվել, մի հապաղեք ոչինչ չանել հանուն «մի վնասիր»-ի։

Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
ԱԱԾ նախկին տնօրենից՝ փաստաբան
Պարապմունքներ նորակոչիկների հետ
Ընտրել «հուսալիներին»․ ովքեր կգնան Վերաքննիչ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
Ուկրաինայի հայերը ծրագրում են ընդլայնել Հայաստանում էլեկտրալցակայանների ցանցը
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Օգնենք Անիին ապրել ու իրականցնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո`որպես ոչ նյութական վնասի հատուցում. Զոհրաբյան
ՀՀ ԱԳՆ-ն 5 կետով պատասխանել է թշնամական Ադրբեջանի նախագահին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
6 տարվա ազատազրկում՝ հայ ռազմագերիներին. «Բանդիվան»-ի գործունեությունը կասեցվե՞լ է. հուլիսի 23-ն` ամփոփ
Դոլարի փոխարժեքը նվազել է
Եթե մենք չստեղծենք կարգին բանակ, պետք է պատրաստ լինենք ադրբեջանցիներին տեսնելու նաև Երևանում և Սևանում. Արա Պապյան
Փաշինյանին ընտրած շուռնուխցիներով, սյունեցիներով պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին. Շուռնուխի բնակիչների կոչ-պահանջը Նիկոլ Փաշինյանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ
Որ բնակավայրերում են հովիվ փնտրում և ինչ աշխատավարձ են առաջարկում. Վահան Քերոբյանի հայտարարության հետքերով
Լրատվամիջոցների խաչը եւ զորությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը
Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
Քերիմ Վելիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ
Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը
Ինչ տվյալներ է ամփոփել ԱՆ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հ.Մանուկներ» ԱԿ-ում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել
«Բանդիվան կաթ»-ը ՍԱՏՄ-ի ստուգումից հետո շարունակում է աշխատել
Չի կարելի փակել մի թատրոն, կոլափսի մեջ դնել երկրորդ թատրոնը, որպեսզի փորձատեղի ապահովվի Սիմֆոնիկ նվագախմբի համար. Սամսոն Ստեփանյան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Զբաղվածության մակարդակի ավելացումը հարկային վարչարարության խստացման, որոշ դեպքերում փոքր և միջին բիզնեսների հարկային տեռորի արդյունք է. Թադևոս Ավետիսյան
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին Ազգային Ժողովում
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում
Մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար. Ավանեսյան
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Մեկնարկել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը. Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը
Ինչու է ԱԺ-ում խստացվել անվտանգության համակարգը
Մեքենայի պայթյունից Բագրատաշենի մաքսատան մոտ 35-ամյա վարորդը մահացել է
Կասեցվել է ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը
Ինչու է թանկացել հեղուկ գազը. ՏՄՊՀ-ի պարզաբանումը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™