Թշնամին ո՞վ է, որ մենք իրենից վախենանք, գորիսեցին, սյունեցին ու ընդհանրապես հայ մարդը երբեք խուճապի չի մատնվում. Առուշ Առուշանյան Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ Պատերազմը, որն իբրև թե ավարտվել է՝ վերջինը չի լինի. Մհեր Հակոբյան Քարվաճառը թշնամուն կհանձնվի վաղը՝ այն 1993թ-ին ազատագրած Մոնթեի ծննդյան օրը. 500 քարվաճառցի անտուն կմնա (լուսանկարներ) Եթե դուրս են մղվում բոլորը, իսկ վերադառնում են միայն ադրբեջանցիները՝ դա դասական էթնիկական զտման օրինակ է. Լարիսա Ալավերդյան Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել. Ալթունյան «Իմ քայլի» նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարցը չի քննարկվել. Հովիկ Աղազարյան Սեմյոն Պեգովը Նոր տարին դիմավորելու է Ստեփանակերտում Արբեջանի ԶՈՒ-ի մարդակեր պահվածքը հիմա էլ շարունակվում է, դրա համար էլ գերիների վերադարձի հարցը ձգձգվում է. պետք է շտապ դիմել ՌԴ-ին. Լարիսա Ալավերդյան Արդյոք այս տարի ամանորյա միջոցառումներ ու տոնածառ չեն լինի. պարզաբանում է քաղաքապետարանի խոսնակը
Երևան, 24.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 30-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը:

23:40 - Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. ԿԳՄՍ նախարար

Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր: Աշխատել ու մտածել բացառապես հաղթանակի մասին, և արդյունքը կլինի: Բոլորս՝ մեր դիրքում, բոլորս՝ դիրքերում»,- գրել է նախարարը:

23:15 - Թշնամական 2 անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ. Վահրամ Պողոսյան

Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ:

Փա ՛ռք Հայոց Բանակին»,- գրել է Պողոսյանը։

22:40 - Որոշ տեղերում ծանր մարտեր են, այդ տեղերում հերթափոխ չի կարող կատարվել. Հովհաննիսյան 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ալիևի այն հերքմանը, թե իրենք օգտագործում են թուրքական F-16-եր, ասաց.«Ամերիկյան բլոգերներից մեկը երեկ արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին Ադրբեջանի օդանավակայանում կայանած թուրքական F-16-եր։ Սա լիովին բավարար է։ Բայց մենք ունենք ապացույցներ ու ունենք տեղեկություններ, թե ինչպես են դրանք կիրառվել, ապացույցների կարիք չկա»։

Խոսելով հայկական արտադրության ԱԹՍ-ների մասին, Հովհաննիսյանը նշեց, որ քանակապես դրանք շատ չեն.«Բայց դրանք ունեն իրենց դերակատարությունը և հայկական միտքը այդ ուղղությամբ շարունակում է աշխատել»։
Հովհաննիսյանը ընգծեց, որ մեր հետախուզական ուժերը փայլուն տիրապետում են թշնամու շարժերին.«Մեր զորավարական, հրամանատարական ուժերը փայլուն տիրապետում են իրավիճակին։ Բայց շատ հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ մինչեւ վերջին մարդը պայքարելու իմաստ չենք տեսնում։ Դրա համար որոշ տեղերում վորախմբավորումներ են տեղի ունենում։ Սա է հիմնական խնդիրը։ Բազում անգամներ մեր հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են եղել մինչև վերջին գրոհը։ Նման դեպքերը հարյուրավոր են»։

Հարցին՝ արդյոք Արցախ մեկնած զինվորների հերթափոխ տեղի ունենում է, Արծրուն Հովհաննիսյանը նշեց.«Դա ռազմական գաղտնիք է։ Հերթափոխերը իրականացվում են ըստ ժամանակացույցի, ըստ փուլերի, կարեւորության։ Նոր ստեղծվող ստորաբաժանումները անցնում են համապատասխան մարտական պատրաստություն, որից հետո ստանձնում են մարտական հերթապահություն։ Եվ քանի
Որ որոշ տեղերում լինում է դժվար,ծանր, ինչ-որ տեղերում այդ հերթափոխերը չի կարող կատարվել։ Հանգիստ տեղերում հերթափոխները տեղի են ունենում բնականոն հունով»։

22:20 - Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին. Արծրուն ՀովհաննիսյանԹշնամին հասել է Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ թշնամուն հաջողվել է երեկ գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Հովհաննիսյանը նշեց, որ վաղը ինտերակտիվ քարտեզով ցույց կտան այդ տարածքները։

Նրա խոսքով հակառակորդը հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է այսօր իրականացրել. «Միաժամանակ հրետանակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել առաջնագիծը,չնայած որոշ հատվածներում թվացյալ հաջողություններ են ունեցել։ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում, շարունակվել են դիվերսիոն խմբերի ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր թողնելով մեքենաներ փախել են, մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեյխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»։
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություններ.«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին։ Բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին։ Հայ զինվորը եթե նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել։ Հաճախ մենք նահանջում ենք, քանի որ մարդկանց կյանքը ավելի թանկ է»։

21:48 - Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են․ ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։

21:38 - Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ

«Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի մասին հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածության պահպանմանը: Լրագրողների հետ նրա զրույցի տեքստը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

20:05 - Այս պահին թշնամական ուժերը Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, նաև՝ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են», - հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

20:00 - Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:

Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից», - գրել է Արայիկ Հարությունյանը:

19:40 - Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր. ՊՆ խոսնակ

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հայտնում են ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա տեղեկացնում է՝ հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր:

19:25 - Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Նիկոլ Փաշինյան

Մենք այս ընթացքում եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք նրան, որ Ադրբեջանը ոչ թե հարցի լուծում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա, ընդ որում այս պահանջարկը ոչ միայն այսօրվա, այլև պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի կողմից, որովհետև նրանք միշտ ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղյան հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա: Ես ուզում եմ հիմա հստակ պատասխանենք մի հարցի. հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց, կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Մենք պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ՝ պաշտպանելու մեր շահերը: Մենք պետք է իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը: Բայց Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման, դրա համար էլ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսները», - մանրամասն ասաց ՀՀ վարչապետը:

16:41- Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան

Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

16:13- Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:

«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:

15:49-Շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվածների մարզումները

Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել:

14:18- Հակառակորդը «Սմերչ»-ից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

12:43- Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

12:14- Սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում. պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ

Հարգելի հայրենակիցներ. այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։

«Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

11:33- Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Ռազմական ավիացիա՝ Մարտունի քաղաքի վրա. Արցախի ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Այս մասինմ հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

11:30- Մեզ այլընտրանք չեն թողել, քան պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից. ԱՀ նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ»,- գրել է Պողոսյանը:

11:07- ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:

Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

10:20-Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարան

Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Համայնքի հարգելի բնակիչներ, դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր (ցանկալի է՝ ԿԱՄԱԶ բեռնատարի)։ Հավաքատեղին՝ Մեղրի քաղաքում՝ Էլեկտրոցանցի հարակից տարածք, Ագարակ քաղաքում՝ մաքսակետին կից նախկին փուռի տարածք։

Խնդրում ենք տարածել և աջակցել»։

10:14- Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ

Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»,-ասված է հաղորդագրության մեջ:

10:06- Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

09:25 - Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան տեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:

09:17 - Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»:

08:50 - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ. ՊԲ

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

08:45 - Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը

Նիկոլ Փաշինյան

08:25 - Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ավտովթար՝ Գյումրիում․ ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով «Այն, ինչ տեղի ունեցավ, աբսուրդի վերջին գագաթն էր». Նաիրա Զոհրաբյան Թշնամին ո՞վ է, որ մենք իրենից վախենանք, գորիսեցին, սյունեցին ու ընդհանրապես հայ մարդը երբեք խուճապի չի մատնվում. Առուշ Առուշանյան Այս ժամերին որոշվում է հայրենիքի ճակատագիրը․ ԹԱՐՄԱՑՎՈՂ Առգրավել են Արթուր Դանիելյանի եւ Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները. փաստաբան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերեվարված եւ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ Պատերազմը, որն իբրև թե ավարտվել է՝ վերջինը չի լինի. Մհեր Հակոբյան Կարեն Ֆարխոյանն այսօր ստորագրել է Արցախը դավաճանաբար հանձնելու դեմ բողոքի դուրս եկած մարդկանց տներում խուզարկություններ իրականացնելու սանկացիաներ. Բաբայան Քարվաճառը թշնամուն կհանձնվի վաղը՝ այն 1993թ-ին ազատագրած Մոնթեի ծննդյան օրը. 500 քարվաճառցի անտուն կմնա (լուսանկարներ) Ամեն ինչի դիմացել ենք, բայց ասեղնաբուժությանը չենք դիմանա. զինվորները կատակում են ու վերականգնվում Վաղը Քարվաճառը կհանձնվի թշնամուն. կադրային փոփոխությունները շարունակվում են. նոյեմբերի 24-ն՝ ամփոփ «Իմ քայլ»-ից տասը ներկայացուցիչ կողմ է քվեարկել Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը Հայ զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է. Թաթոյան Ճանապարհը դժվարին է, բայց կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք․ նախագահը հանդիպել է Հորդանանի հայ համայնքի հետ ԱԺ խորհրդի նիստում հաստատվեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը. Իվետա Տոնոյան Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր նպատակներին հասնելու համար. Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ Խուզարկում են Նարեկ Մալյանի բնակարանը․ «ՎԵՏՕ» Պատերազմի պարտությունը Փաշինյանինն է. Գեղամ Մանուկյան Փաստաբանների պալատը փաստահավաք խումբ է ստեղծում Գործող իշխանությանը պետք է ճանապարհել, ժողովուրդն ում ուզում է, թող ընտրի. Արտակ Զաքարյան Գրենոբլ-Ալպ մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի ճանաչման վերաբերյալ Ի դեպ. Արցախի կարգավիճակի մասին ՌԴ-ի նախընտրություններն այս պահին կարևոր չեն, կարևորն այն է, թե ազգային ինչ թեկնածուի շուրջ ենք գալիս համաձայնության. Բաբայան Skilling Open 2020. Արոնյանն առայժմ դուրս է լավագույն ութնյակից Մենք ականատես ենք լինում պետության քարշ գալուն, որի յուրաքանչյուր քարշ գալը նշանակում է մեկով պակաս գյուղ, մեկ հուսալքվող ընտանիք Արցախից. Սարհատ Պետրոսյան Ստեփանակերտ է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ ավտոշարասյունը Հայաստանի և Արցախի իշխանություններն այսքան աղետալի իրադարձություններից հետո ևս վտանգում են մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ. Լաքոտ Եթե դուրս են մղվում բոլորը, իսկ վերադառնում են միայն ադրբեջանցիները՝ դա դասական էթնիկական զտման օրինակ է. Լարիսա Ալավերդյան ՇՄ նախարարության անտառային կոմիտեն 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ՌՈ-ն զինծառայության զորակոչված քաղաքացիներին հորդորում է կամովին հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը «Տիկին Ռիտան լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր». Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին ՔԿ աշխատակիցները այցելել են Արթուր Դանիելյանի տուն՝ հերթական խուզարկությունն իրականացնելու համար. «Ադեկվադ» ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել. Ալթունյան «Իմ քայլի» նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարցը չի քննարկվել. Հովիկ Աղազարյան ՏՄՊՊՀ-ն դեղերի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում «Իմ քայլի» 3 պատգամավորներ գործուղվել են Մոսկվա Մենք կարող ենք որպես քաղաքացիներ բոյկոտել Menu.am-ի ծառայությունները. Բորիս Մուրազի Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է Արցախի մեր հայրենակիցները ստիպված են ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը՝ ադրբեջանական զինվորականների հետ բանակցություններ վարելով. Հովհաննես Մանուկյան (տեսանյութ) Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար Սեմյոն Պեգովը Նոր տարին դիմավորելու է Ստեփանակերտում Արբեջանի ԶՈՒ-ի մարդակեր պահվածքը հիմա էլ շարունակվում է, դրա համար էլ գերիների վերադարձի հարցը ձգձգվում է. պետք է շտապ դիմել ՌԴ-ին. Լարիսա Ալավերդյան ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են Դա էլ կբացահայտվի, Նիկոլ Փաշինյանը շատ քիչ առնչություն ունի հեղափոխության հետ. Տիգրան Քոչարյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ