ԱՄՆ-ը փորձում է համոզել Ադրբեջանին, որ համաձայնի Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, հաղորդում է РИА Новости-ն:
«Նախագահի հանձնարարությամբ մենք ամբողջ հանգստյան օրերն անցկացրել ենք՝ փորձելով միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Հայաստանը համաձայնել է դադարացնել կրակը, Ադրբեջանը դեռ ոչ: Մենք մղում ենք նրանց դա անել», - ասելէ նա CBS-ի եթերում:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
