Հոկտեմբերի 23-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Մալյան փողոցում՝ «Արև» սուպերմարկետի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 24-ին, ժամը 00։40-ին, մարվել՝ 00։45-ին։ Ավտոտնակում այրվել է «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենա և ջերմահարվել՝ կից կայանած «Mercedes-Benz» ավտոմեքենայի բեռնախցիկը։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
