Ինչպես հայտնել ենք, այսօր օերերին տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ միջազգաին հանրության ուշադրությունը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա ուղղելու: Այսօր էլ հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին: Նրանք երկու ուղղություոններով բաց են թողել մեկական գծեր շտապօգնության մեքենաների համար:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. ««Արցախը Հայաստան է», «Էրդողան տեռորիստ», Կեցցե հայ զինվորը»:
Նրանք պահանջում են, որ Իսպանիան ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես նաև դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
