ArmDaily.am-ն «Ինսթագրամի հայ հայտնիները» շարքում նախորդ շաբաթ ներկայացրել էր այն հայտնի հայերին, ովքեր այս օրերին պարբերաբար անդրադառնում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Արցախում տիրող իրավիճակին և կոչ անում միջազգային հանրությանը, գերտերություններին հասցեկան կոչով հանդես գալ, կոնկրետ գնահատական տալ իրավիճակին և զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան:
Այսօր կշարունակենք անդրադառնալ նաև մյուսներին:
Էլինա Ջանիբեկյան- դերասանուհի, «Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կին:
Էլինան ամեն օր անդրադառնում է Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին:
Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում կրկին անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակին տեսանյութ է հրապարակել, որն արվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Հայ ժողովրդի հավատն ու տոկունությունն անսասան են։ Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»։
Անի Գուլայան- Ամերիկայում բնակվող հայ դիմահարդար: Նա իր էջում տեղեկացրել է նվիրատվության մասին, որի արդյունքում հետեւորդների օգնությամբ 10 հազար դոլար է հավաքվել, որը «Հայկական ասամբելայի» միջոցով կրկնապատկել է ու փոխանցել համայկական հիմնադրամին։ «Մենք պետք է շարունակենք միասնական մնալ։ Սա, իհարկե, վերջին նվիրատվությունը չէ»:
Վերա Հովհաննիսյան-հայտնի հրուշակագործ- «Աստծո օրհնությունը մեր սուրբ հողին, փառք եւ հաղթանակ մեր զինվորին»։
Սարիկ Անդրեասյան- ռուս հայազգի ռեժիսոր- «Ես մարդ եմ, որը սիրում է իր հայրենիքը, իր ժողովրդին, ես հայասեր եմ։ Ես պաշտում են հայ ժողովրդին և ամեն կերպ պաշտպանելու եմ ցանկացած շահ, հատկապես երբ դրանք ուղղված են պաշտպանությանը։ Ես կարծում եմ, որ այդ մասին հարկավոր է խոսել ու չվախենալ։
Ես թքած ունեմ, թե ինչ կասեն հետեւորդները եւ ինչ կմտածեն իմ մասին։ Ես նույնիսկ հասկանում եմ, որ ինչ-որ մեկը կարող է հասնել ինձ եւ շքամուտքում հարվածել նա, ում իմ կարծիքը դուր չի գալիս։ Բայց ինձ համար միևնույնն է, սա իմ տունն է, այնտեղ ապրում են իմ հայրն ու տատիկը»:
Ջոն Դոլմայան- Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի թմբկահար- «Կյանքում բոլորս էլ ընտրություն ենք կատարում՝ աջակցում եք չարին, թե բարուն, պաշտպանողներին, թե հարձակվողներին, նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկանց կամ նրանց, ովքեր պայքարում են ապրելու համար։ Ադբրեջանն ու Թուրքիան առաջնորդվում են չարի կողմից, եւ նրանց ժողովուրդը կվճարի գինը»:
Արծվիկ Հարությունյան- Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից- «Ծննդյան օրը տխուր տոն է։ Այս տարի այն հենց այդպիսին է։ Ես անսահման սիրում եմ այս տոնը, դրան սպասում եմ ամբողջ տարի։ Բայց հիմա ինձ չեմ կարող թույլ տալ ուրախանալ։ Այս տարի ես ծաղիկներ, նվերներ ու տոնակատարություն չեմ սպասում։ Այսօր ինձ համար լավագույն օգնությունը կլինի օգնությունը համահայկական հիմնադրամին։ Ես ձեզ անկեղծորեն շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք թեկուզ 20, 50 ռուբլի փոխանցել օգնելու համար մարդկանց, որոնք, իսկապես, ունեն դրա կարիքը։ Ձեզ առողջություն, խաղաղություն եւ անկեղծ երջանկություն եմ մաղթում»:
Դավիթ Մուշեղյան- Ամերիկահայ հայտնի լուսանկարիչ- «Իսրայել, աղաչում եմ դադարեք զենք մատակարարել դիկտատորներին, որոնց միակ նպատակը հայերին սպանելն է` ցեղասպանությունը շարունակելը: Մեր երկրները կիսում են միեւնույն ողբերգական պատմությունը: Մենք ձեր եղբայրներն ու քույրերն ենք: Ես երկար եմ մտածել մինչեւ այս հրապարակումն անելը, քանի որ հրեա շատ լավ ընկերներ ունեմ, եւ չեմ ցանկանում վիրավորել ինչ-որ մեկին, բայց մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում: Պարզ ասած` գրածս ուղղված է Իսրայելի կառավարությանը եւ նրանց` Ադրբեջանին զենք վաճառելու որոշմանը: Չեմ կարողանում հասկանալ` ինչպե՞ս կարող է Հոլոքոստ ապրած ազգը հնարավոր համարել Թուրքիայի հետ համագործակցելը, այն դեպքում, երբ նրանք փորձում են շարունակել Հայոց ցեղասպանությունը: Իմ կարծիքով` սա ամոթալի քայլ է...»:

