Կրակ չեն վարում, կրակ բացում են. խոսում ենք հայերեն
Լեզվի կոմիտե
Ցավոք սրտի, վերջին օրերին հաճախ ենք առնչվում պատերազմական բառապաշարին: Անընդհատ լսում ենք. «Ադրբեջանական զորքերը ԿՐԱԿ ԵՆ ՎԱՐԵԼ Ստեփանակերտի ուղղությամբ», «Մեր բանակը ԿՐԱԿ ՉԻ ՎԱՐԵԼ խաղաղ բնակիչների վրա» և այլն: ՎԱՐԵԼ բառի գործածությունը այս կապակցության մեջ սխալ է գործածելը: ՎԱՐԵԼ` նշանակում է` ղեկավարել, գլխավորել:
Կարելի է ասել` մեքենա ՎԱՐԵԼ, բանակցություն ՎԱՐԵԼ, կյանք ՎԱՐԵԼ: Իսկ վերը նշված կապակցության դեպքում ճիշտ է ասել` ԿՐԱԿ ԲԱՑԵԼ,ԿՐԱԿԵԼ, ԿՐԱԿ ՏԵՂԱԼ:
Օրինակ` «Զինվորներս կրակ են արել ջուր եռացնելու, սակայն վազել մտել են դիրքերը ու հակգրոհի ԿՐԱԿ ԵՆ ՏԵՂՈՒՄ թշնամու վրա» (Ս. Խանզադյան):
«Ժայռերի մեջ պահակություն անող զինվորների մի մասն ինքնագլուխ կերպով առաջ նետվեց, թուրք պարեկների վրա ԿՐԱԿ ԲԱՑԵՑ, անվթար ետ դարձավ»(Ֆ. Վերֆել):