Վահան Քերոբյանը մտածում է սպեկուլյանտի տրամաբանությամբ. Սուրեն Պարսյան Հայաստանի եզդիական համայնքի անունից որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի. Բաքոյանը՝ վարչապետի հրաժարականը պահանջելու մասին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք. ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խորհրդականը հաստատում է
Երևան, 01.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Ինտերֆաքս» – Տվյալ փուլում կարող ենք հավաստել, որ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է և կշարունակվի՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ:

«Ինտերֆաքս» – Երեկ Մոսկվայում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Կա՞ն ինչ-որ նոր պայմանավորվածություններ այդ այցի արդյունքներով: Եվ վաղը նախատեսված է Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Բայց, իհարկե, դիվանագիտական աշխատանք տարվում է, դիվանագիտական աշխատանքը կշարունակվի: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին:

«Ինտերֆաքս» – Ինչպիսի՞ զիջումների եք Դուք պատրաստ գնալ: Կարող է խոսք գնալ Ադրբեջնին 7 շրջանների հանձնման կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտուց հայկական զինված ուժերի դուրս բերման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երբ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, բոլորովին տեղին չէ նման հարցեր քննարկել: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ:

Եվ մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար: Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման:

Սկզբում պետք է լուծել ահաբեկիչների հարցը, քանի որ եթե նրանք հաջողություններ արձանագրեն այստեղ, նրանք կշարունակեն գնալ հարավ և հյուսիս: Քանի որ դա նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն է՝ ահաբեկել, ապակայունացնել և նրանց համար մեծ տարբերություն չկա որտեղ դա անել:

«Ինտերֆաքս» – Դուք ասացիք՝ լուծել ահաբեկիչների հարցը: Ինչպե՞ս: Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների կամ կառույցների կողմից հայտարարությունները, արձագանքները շրջադարձային նշանակություն չեն ունեցել խնդրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, օրինակ՝ հակաահաբեկչական օպերացիայի իրականացում: Սա մի տարբերակ:

«Ինտերֆաքս» – Միայն հայկակա՞ն կողմի ուժերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք:

«Ինտերֆաքս» – Այդ երկրների թվում կարո՞ղ ենք նկատի ունենալ Ռուսաստանը և Իրանը: Եվ, արդյոք Դուք նրանց հետ նման խոսակցություն ունեցել եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք:

«Ինտերֆաքս» – Ճի՞շտ եմ հասկանում, որ կանխարգելիչ գործողություններ կարող են իրականցվել ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Ադրբեջանում: Կարո՞ղ ենք սա համարել երրորդ ուժերի հրավեր Ձեր կողմից՝ միջամտելու այս հակամարտությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ:

«Ինտերֆաքս» – Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցի կապակցությամբ: Ինչպիսի՞ երկրների համակազմ կարող է լինել խաղաղապահ ուժերում, ո՞ւմ գլխավորությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը:

«Ինտերֆաքս» – Ալիևը նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հանրաքվե լինել չի կարող, բայց չբացառեց մշակութային ինքնավարության հնարավորությունը: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա: Sա դիրքորոշում է, որը բարձրաձայնվում է վերջին 15 կամ 20 տարիների ընթացքում: Այն ընդունելի չէ մեզ համար: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանված և հարգված լինի:

«Ինտերֆաքս» – Պատրա՞ստ եք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և հրավեր ստացե՞լ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն:

«Ինտերֆաքս» – Որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոսկվայում:

«Ինտերֆաքս» – Ի՞նչ պայմաններում: Երևանի տեսնկյունից ի՞նչ են նշանակում բովանդակային բանակցություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:

«Ինտերֆաքս» – Դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է:

«Ինտերֆաքս» – Հնարավոր համարո՞ւմ եք բանակցությունների ձևաչափի փոփոխությունը: Հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչը պնդում է Ադրբեջանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը:

«Ինտերֆաքս» – Դուք հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե արդեն ամեն ինչ կորսված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում:

«Ինտերֆաքս» – Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շատ ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին: Արդյոք այս հակամարտության աճը կարող է բերել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այստեղ չի մասնակցում որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես երկիր, որն ապակայունացնող դեր է խաղում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այն երկրների հետ, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Օրինակ՝ Հունաստանը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան անընդհատ իրականացնում է քայլեր, որոնք ավելացնում են և ստեղծում են լարվածություն Հունաստանի հետ հարաբերություններում:

«Ինտերֆաքս» – Կարծո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող էր համոզել Թուրքիային՝ չխառնվել Ղարաբաղյան հակամարտությանը: Դուք Ռուսաստանի նախագահի հետ քննարկե՞լ եք այս հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանյան ներկայացուցիչները այս հարցի կապակցությամբ մի անգամ չէ, որ ձևակերպել են իրենց դիրքորոշումը: Որքան համոզիչ կլինեն քայլերը կամ ՌԴ դիրքորոշումը, դա արդեն այլ հարց է: Ես արդեն ասացի, որ այս իրավիճակն արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի սահմաններից: Սա արդեն ավելի լայն խնդիր է և այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, այլ նաև վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին, մասնավորապես, մեր տարածաշրջանում: Այստեղ շատ բան է որոշվում և կախված ինչ որոշումների և իրավիճակի մենք կհանգենք, դա կոնկրետ հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի երկրների համար, այլ նաև շատ այլ երկրների համար: Այդ երկրները պետք է իրավիճակն ընդունեն հենց այդ տեսանկյունից: Անհրաժեշտ է հաշվի նստել այն պոտենցիալ հետևանքների հետ, որոնք անխուսափելիորեն կլինեն: Եվ անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որոնք կկանխեն այն բացասական հետևանքները, որոնք թվում են անխուսափելի, եթե պրոցեսներն ընթանան բացասական սցենարով:

«Ինտերֆաքս» – Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Դուք մտադի՞ր եք դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին:

«Ինտերֆաքս» – Վերջին քայլը, որից հետո բանակցություններին վերադարձ չի լինի, դա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Ե՞րբ կլինի այդ կարմիր սահմանագիծը, որից հետո Դուք դա կանեք: Եվ, ի դեպ, երեկ, Թուրքիայի փոխшնախագահ Ֆուադ Օկտայը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես իրենց դիմի օգնության համար, ապա նրանք կարող են և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը: Եվ դա ընդամնեը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին:
Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ինտերֆաքս» – Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները վերջին օրերին անցկացնում են ակտիվ հանդիպումներ: Դուք ինչ-որ ձևով ներգրավվա՞ծ եք այդ գործըթնացում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին:

«Ինտերֆաքս» – Դուք օգտակա՞ր եք համարում այդ հանդիպումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես դրանք վնասակար չեմ համարում:

«Ինտերֆաքս» – Եթե շատ հակիրճ, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի:

«Ինտերֆաքս» – Ի՞նչպես է պատերազմն ազդել տնտեսության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը երբեք լավ չի անդրադառում տնտեսության վրա: Այն բացասական ազդեցություն ունի:

«Ինտերֆաքս» – 2021թ. Հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել: Հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Որքա՞ն բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը:

«Ինտերֆաքս» – Ռուսաստանից ակնկալո՞ւմ եք օգնություն, եթե՝ ոչ ռազմական, ապա՝ ֆինանսական մասով: Կարո՞ղ է Ռուսաստանից օժանդակություն լինել, ասենք՝ վարկի տրամադրման, կամ էներգակիրների արտոնյալ գների տեսքով: Մինչ հակամարտությունը, Դուք բանակցություններ էիք վարում գազի գնի նվազեցման ուղղությամբ: Արդյոք այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ Երևան այցի ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Վահան Քերոբյանը մտածում է սպեկուլյանտի տրամաբանությամբ. Սուրեն Պարսյան Փաշինյանը ցանկանում է բացել Հայաստանը թուրք-ազերական առևտրային, տնտեսական ներթափանցման առաջ. Էմին Երիցյան «Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը. այսօրվանից դադարեցնում ենք հացադուլը. Գեղամ Մանուկյան Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է Մահացել է Սեյրան Մկրտչյանը Հայաստանի եզդիական համայնքի անունից որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի. Բաքոյանը՝ վարչապետի հրաժարականը պահանջելու մասին Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք. ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք Անհայտ կորած զինվորների հարազատների բողոքի ակցիան՝ Էջմիածնի զորամասի մոտ. ՈՒՂԻՂ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով 1920-ի այս օրը Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչում է որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր. Կարեն Հովհաննիսյան Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. մի շարք տարածաշրջաններում մառախուղ է Վանաձորում բախվել են «ՎԱԶ-2114» և «Peugeot 207» ավտոմեքենաներ․ կա տուժած Օրվա աստղագուշակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին վարչապետի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ Պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ խրախուսվել են «Իրատես». «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դատի է տալիս ՊԵԿ-ին «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». ԱՀ ՄԻՊ «Փաստ». «Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է» «Փաստ». «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա 1928, 1932, 1939 և 1940 թվականների Հայաստանի քարտեզները. կտեսնեք, որ սահմանները բազմաթիվ հատվածներում փոփոխվել են այդ տարիների ընթացքում. Լևոն Գալստյան «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի դիմումները ՍԴ-ն մերժել է «Ժամանակ». Ինչու իշխանությունը շահագրգռված չէ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմամբ «Ժողովուրդ». Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել «Ժամանակ». Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր «Հրապարակ». Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները «Փաստ». ՀՀ իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում «Հրապարակ». Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» Քանի դեռ կենդանի են տեքստերն ու գաղափարները, կլինեն դրանց հավատացողներ և ի կատար ածողներ. Էդգար Էլբակյան «Հրապարակ». Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. Ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը «Ժողովուրդ». Ովքեր Արցախում պաշտոններ կստանան Ավելի ապուշ իրավիճակ, ավելի մեծ խարան ժողովրդի և երկրի վրա պատմության կտրվածքով` դժվար է գտնելը. Հայկ Մարտիրոսյան 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը. Արման Թաթոյան Լույս չի լինի Նիկոլն Արցախի հարցը «լուծեց» այնպես, որ ոչ միայն ընդունելի, այլ նաև հաճելի անակնկալներով լի լինի ադրբեջանի ժողովրդի համար Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Ինչո՞ւ չես հրաժարվում Քարվաճառն ու Բերձորը հանձնելուց. ինչո՞ւ ես անցնում Սյունիքին. Հայկ Մարտիրոսյան Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է տեղերում լինել խիստ աչալուրջ և անհապաղ արձագանքել. Գևորգ Դանիելյան Անհեթեթ է բացել սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. կարճ ժամանակ անց նրանք մեզ կգրավեն տնտեսապես. Էմին Երիցյան Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները Գուգլը այդ երբվանից եկավ փոխարինելու ստորագրված և վավեր պատմական քարտեզներին. Կարեն Հովհաննիսյան Սերժ Սարգսյանն այսօր եւս` Ռիտա Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստացել. 3-րդ նախագահի գրասենյակ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ