ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում հաայտարարեց, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ողջ տարածքում շարունակել է հարձակողական գործողությունները.«Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այդպես էլ կենտրոնական ու հարավային ուղղությունները: Կենտրոնական հատվածում մարտական գործողություններն ընթացել են բնակելի տարածքների ուղղությամբ: Օջախային մարտերը, որոնք իրեցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր, ճանապարհային հանգուցային կետեր,այս պահին էլ շարունակվում են: Հարավում էլ տարբեր օջախների հատվածներում խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
