Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան կոնֆլիկտի տարածք ընդունելի է հայկական կողմի համար եւ դրանք կարող են լինել ռուս խաղաղապահները, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը։ Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումներն այդ մասին չեն համապատասխանում մեր տեսակետի հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս կոմպրոմիսի միջոցով կարող ենք հասնել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ ՌԴ-ն լավ հարաբերություններ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների տեսակետը», – ասել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
