ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պատերազմի թիկունքը պետք է պինդ պահել՝ թե աշխատելով, թե սովորելով, թե դիմակ կրելով

Խմբագրական

Պատերազմի 26-րդ օրը մեր հույսը շարունակում է մնալ ռազմաճակատը եւ հայ զինվորը։ Սպասումները միմայն մեր զինված ուժերից են, ոչ թե քաղաքակիրթ աշխարհից, զանազան կառույցներից կամ բանակցություններից։

Բանակցություններով պատերազմը կանգնեցնելու մեր վերջին հույսը երեկ հօդս ցնդեց վարչապետի ուղերձից հետո։ Նա նշեց, որ ղարաբաղյան հարցը դիվանագիտական ճանապարհով լուծում չունի, պետք է զենք վերցնել և կռվով պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները։ Ավելի ուշ վարչապետի խոսնակն պարզաբանեց, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար։
Սա նշանակում է, որ մեզ ոչինչ չի մնում, քան կռվել եւ հաղթել։ Հենց այդ պատճառով վարչապետը բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց կազմել ջոկատներ, որոնք պետք է լինեն ԳՇ-ի հսկողության տակ և մեկնել առաջնագիծ։ Երեկոյան մարզպետները, քաղաքապետերը ֆեյսբույքան իրենց էջերով տեղեկացրեցին, որ կամավորագրվում են՝ մեկնելու հայրենիքը պաշտպանելու, շատերը արդեն մեկնել են։

Երեկվանից սոցցանցային տիրույթում քննարկումներ էին, թե առաջինը ով պետք է մեկնի, ում գործն է կարեւոր թիկունքում, ով ինչով է օգնում սահմանին։ Քննադատությունների սլաքները հիմնականում ուղղվում էին իշխանական պատգամավորներին, թե ինչու նրանք չեն մեկնում առաջնագիծ։ Թեեւ օրենքով պատգամավորները ազատված են զորահավաքից, սակայն, օրինակ, Սասուն Միքայելյանը մեկնել է Արցախ։ Այսօր արդեն տեսանք, որ իշխանական պատգամավորների ջոկատ է ձեւավորվել եւ մեկնել առաջնագիծ։ Քայլն, իհարկե, գովելի է եւ օրինակ ծառայող։ Թե ինչ օգուտ կտան սահմանին, որքանով են տիրապետում ռազմական գործին՝ այլ հարց է, բայց վարչապետի կոչին արձագանքելը եւ մեկնելը ավելի լավ է, քան զանազան պատճառաբանություններ բերել, թե օրենքով արգելված է դա անել։

Սակայն, համատարած կամավորական ջոկատների ձեւավորման եւ մեկնելու պարագայում պետական աշխատանքի, տնտեսության պարալիզացման վտանգ կա։ Այս օրերին պետական համակարգում ահռելի աշխատանք կա անելու պատերազմի եւ ընթացիկ խնդիրների լուծման առումով, հետեւաբար՝ կամավորական խմբերի ձեւավորումը չպետք է պարալիզացնի այդ աշխատանքը։ Կարեւոր է նաեւ երկրում տնտեսության «շնչելը», հանուն պատերազմում հաղթանակի՝ մարդիկ պետք է շարունակեն ապրել, կատարեն ծախսեր, գնումներ, վճարեն հարկեր, այս ամենը անհրաժեշտ է երկրում ֆինանսական կայունություն ապահովելու համար։ Թերեւս որեւէ օգուտ չենք տալիս 24 ժամ միմիայն սահմանի մասին մտածելով, պետք է մտածել, աղոթել, օգնել, բայց նաեւ ապրել եւ աշխատել։

Մյուս կողմից էլ՝ հիմա 1990-ականները չեն, կռիվներն էլ ավանդական ձեւաչափը չունեն, նոր որակներ, գիտելիքներ եւ հմտություններ են պահանջվում։ Հախուռն հոսքը Արցախ կարող է խնդիրներ առաջացնել կազմակերպական առումով։ Գնացողները նախ պետք է մարզումներ անցնեն, վերապատրաստվեն, ապահովեն համապատասխան էկիպաժով, լուծվի տարրական պայմանների ապահովման հարցեր եւ այլն։ Ընդ որում՝ այդ ընթացքում կարող է պարզվել, որ գնացածների մի մասի ներկայությունը ամենեւին պետք չէ, նրանք ոչ միայն չեն կարող օգնել սահմանին, այլ կարող են խնդիրների առաջ կանգնեցնել։ Օրինակ՝ համեմատաբար մեծահասակ, առողջական խնդիրներ ունեցող, զինվորական գործին չտիրապետող անձանց կարելի է չուղարկել Արցախ, չվտանգել նրանց կյանքը, առողջությունը, չծախսել ժամանակ եւ ռեսուրս նրանց համար՝ առանց արդյունավետությունը հաշվի առնելու։

Այսօր մենք երկակի պատերազմի մեջ ենք, յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար՝ ահել, թե ջահել, երկրում 2306 կորոնավիրուսի դեպք է գրանցվել, 10 մահ։
Վստահաբար՝ վարակի տարածման մեջ ուսումնական հաստատությունների բացման մեղքը չնչին է։ Երկու շաբաթ հետո մենք տեսնելու ենք, որ անգամ արձակուրդի պայմաններում կորոնավիրուսի թվերը չեն նվազում։
Իհարկե, այստեղ խնդիր ունենք ոստիկանների քչության, մարդկանց զգոնության պակասի, կանոնները չպահպանելու։ Բայց պետք է նկատել, որ պատերազմի մեջ գտնվող Արցախում, ինչքան էլ դրա սիրտն ու ժամանակը չունենան, կորոնավիրուսը եւս լայն տարածվում է։

Այս օրերին Արցախից եկած մեր բազմաթիվ հայրենակիցների մոտ հաստատվում է կովիդ, հետեւաբար՝ ինչքանով հնարավոր է, պետք է կոչ անել եւ պահպանել կանոնները նաեւ Արցախում։ Թշնամու դեմ մեր ազատության, անկախության համար կռվողները մեր թանկ քաղաքացիներն են, ովքեր պետք է առողջ եւ ուժեղ լինեն։ Չպետք է մտածել, թե պատերազմ է եւ ակնհայտ ախտանշաններ ունենալով հանդերձ՝ շարունակել ազատորեն շփվել բոլորի հետ։
Այս օրերին մենք քննադատում ենք Հայաստանում գտնվող քաղաքացիներին կանոնները չպահպանելու համար, սակայն չպետք է մոռացության տալ պատերազմի ժամանակ կանոնների պահպանումը։
Տարածված խոսքը, թե պատերազմի ժամանակ ինչ օրենքներ, ինչ կանոններ, ամենեւին էլ արդարացում չէ։

Պատերազմի ժամանակ հենց հանուն հաղթանակի ամեն մեկը իր տեղում պետք է լավագույնս անի իր աշխատանքի, պահպանի կանոնները, օրենքները եւ հոգս չդառնա պետության համար։
Այլապես արդեն պատերազմը դարձել է պատճառ կանոններ չպահպանելու, չաշխատելու, չսովորելու, մինչդեռ պետք է լիներ հակառակը։
Դիմակ չդնողը պատճառաբանում է, թե պատերազմի ժամանակ ինչ դիմակ, Հայաստանում դիմակ չդնելու համար բոլորին տուգանող եւ Արցախում առանց դիմակ ազատորեն շփվող, կովիդով վարակված իրավապաշտպանը ասում է, թե երբ քո վրա ականանետային արկ է ընկնում, դիմակը վերջին բանն է, որի մասին կմտածես։
Ուսանողությունը պահանջում է չեղարկել միջանկյալ քննությունները, առանց այդ էլ կորոնավիրուսի պայմաններում մարտից սկսած հեռավար կրթությամբ նորմալ դասապրոցես ապահովելը եւ գիտելիքներ փոխանցելը բարդ է։ Ինչու պետք է պատերազմին չմասնակցող ուսանողը, ով ահռելի ուսման վարձ է վճարում, կտրվի իր ուսումից, իր դասերից, ստացած գիտելիքների ստուգումից՝ քննությունից։ Քննությունների մեկ շաբաթով հետաձգելը, դրանց քանակը նվազագույնի հասցնելը, որոշ ուսանողների համար դիմումի համաձայն այլ ժամանակացույց սահմանելը, արդեն իսկ աջակցություն է ուսանողներին։
Պատերազմի ժամանակ հայ երիտասարդը պետք է ավելի լավ սովորի, քան երբեւէ, դրանից մեծ օգնություն հայրենիքին եւ սահմանին չկա։ Մեր թշնամին ոչ միայն սահմանին է, այլ երկրում՝ տգիտության, միջակության, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու տեսքով։ Մենք մեր կրթական համակարգը տապալելու իրավունք չունենք, պատերազմի ամենաթեժ տարիներին անգամ, երբ կոմունալ, կենցաղային պայմաններ չկային, մարդիկ սովորել են մոմի լույսի տակ, ապաստարաններում, փոշու եւ ավերածությունների մեջ, դասեր եւ քննություններ չեն չեղարկել։ Տարիներ ի վեր մենք մեր թշնամուն հաղթել ենք ոչ միայն զենքով, այլեւ խելքով եւ աշխատանքով։ Այսօրվա պատերազմում եւս ամենակարեւորը ֆակտորը խելքի առկայությունն է։ Այնպես որ պատերազմը ոչ միայն պատճառ չէ կրթություն չստանալու, այլ առիթ է արժեւորելու այն։
Մեկ այլ օրինակ պետական գերատեսչություններից։ Երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է սպասվում ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին, ով ուսման վարձը չվճարած եւ այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցած ուսանողին ասել է, թե «մեր հաշվին Արցախին լավություն եք անում, ես հաստատ մեկի հաշվին մյուսին լավություն չէի անի», մեզ մեկ օր սպասեցնելուց հետո պատասխանում են, թե «այս ահավոր օրերին որևէ այլ թեմայի վրա հասարակության ուշադրությունը բևեռելը կամ դրանով թիկունքի աշխատանքից ու պատերազմից շեղելը ճիշտ մոտեցում չենք համարում»։
Ի՞նչ այլ թեմա, ի՞նչ շեղել, դուք սրանով օգնո՞ւմ եք սահմանին, թե՞ խանգարում, հասարակությունը պե՞տք է տեսնի կոնկրետ գնահատականներ եւ քայլեր կոնկրետ իրավիճակներին եւ անձանց, թե բոլորդ դռները փակել, գնացել եք տուն, պատերազմի ֆոնին՝ ծածկադմփոց եք անում։
Եթե բոլորը իրենց տեղում եւ ժամանակին նորմալ աշխատեին, այսօր չէինք պարզի, որ ադրբեջանցի զինծառայողներին «բարի գալուստ ձեր տուն» ասող հայ կինը ոչ թե թշնամու հերթական թատերական ներկայացման հերոսներից է, այլ մեր հայրենակիցը՝ արցախցի գերեվարված բնակիչ, որից պարտավոր ենք ներողություն խնդրել առանց իմացության հումորներ անելու համար։
Այնպես որ եկեք ոչ թե ամենուր հայտարարենք՝ «պատերազմ է, չենք աշխատում, չենք սովորում, դիմակ չենք դնում», այլ ամեն մեկս մեր գործառույթը, առաքելությունը անենք լավագույնս։ Պատերազմը ծուլության, թերանալու պատճառ եւ առիթ չէ, այլ բոլոր ուժերը, ջանքերը կենտրոնացնելու հրամայական։

ԱԱԾ նախկին տնօրենից՝ փաստաբան
Պարապմունքներ նորակոչիկների հետ
Ընտրել «հուսալիներին»․ ովքեր կգնան Վերաքննիչ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
Ուկրաինայի հայերը ծրագրում են ընդլայնել Հայաստանում էլեկտրալցակայանների ցանցը
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Օգնենք Անիին ապրել ու իրականցնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո`որպես ոչ նյութական վնասի հատուցում. Զոհրաբյան
ՀՀ ԱԳՆ-ն 5 կետով պատասխանել է թշնամական Ադրբեջանի նախագահին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
6 տարվա ազատազրկում՝ հայ ռազմագերիներին. «Բանդիվան»-ի գործունեությունը կասեցվե՞լ է. հուլիսի 23-ն` ամփոփ
Դոլարի փոխարժեքը նվազել է
Եթե մենք չստեղծենք կարգին բանակ, պետք է պատրաստ լինենք ադրբեջանցիներին տեսնելու նաև Երևանում և Սևանում. Արա Պապյան
Փաշինյանին ընտրած շուռնուխցիներով, սյունեցիներով պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին. Շուռնուխի բնակիչների կոչ-պահանջը Նիկոլ Փաշինյանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ
Որ բնակավայրերում են հովիվ փնտրում և ինչ աշխատավարձ են առաջարկում. Վահան Քերոբյանի հայտարարության հետքերով
Լրատվամիջոցների խաչը եւ զորությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը
Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
Քերիմ Վելիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ
Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը
Ինչ տվյալներ է ամփոփել ԱՆ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հ.Մանուկներ» ԱԿ-ում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել
«Բանդիվան կաթ»-ը ՍԱՏՄ-ի ստուգումից հետո շարունակում է աշխատել
Չի կարելի փակել մի թատրոն, կոլափսի մեջ դնել երկրորդ թատրոնը, որպեսզի փորձատեղի ապահովվի Սիմֆոնիկ նվագախմբի համար. Սամսոն Ստեփանյան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Զբաղվածության մակարդակի ավելացումը հարկային վարչարարության խստացման, որոշ դեպքերում փոքր և միջին բիզնեսների հարկային տեռորի արդյունք է. Թադևոս Ավետիսյան
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին Ազգային Ժողովում
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում
Մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար. Ավանեսյան
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Մեկնարկել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը. Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը
Ինչու է ԱԺ-ում խստացվել անվտանգության համակարգը
Մեքենայի պայթյունից Բագրատաշենի մաքսատան մոտ 35-ամյա վարորդը մահացել է
Կասեցվել է ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը
Ինչու է թանկացել հեղուկ գազը. ՏՄՊՀ-ի պարզաբանումը
Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™