Օրերս ՊԵԿ-ը հրապարակեց 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարների վերաբերյալ ցանկը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ:
Հարկ վճարողների առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է, երկրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիան», երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
Եթե համեմատականներ անցկացնենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այս տարի մոտ 44մլրդ դրամ քիչ գումար է հավաքվել։
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ։
2020 թվականի 9 ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակոն» է, երկրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիան», երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
Նախորդ տարի եռյակը դարձյալ նույնն է եղել, սակայն դասավորությունն է տարբեր եղել։
Առաջին տեղում եղել է ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդում՝ «Գրանդ Տոբակոն» է, երրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիան»։

