Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատարանը շարունակում էր քննարկել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությունը։ Քիչ առաջ նիստն ավարտվեց։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. «Որոշումը կհրապարակվի 18։00-ին։ Գրավի չափ նշել ենք, բայց ըստ էության թողել ենք դատարանի հայեցողությանը՝ ողջամիտ չափ սահմանելու առումով»։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
