ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս 07.10.2020թ. գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավուքնների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին: 

ՀՀ գլխավոր դատախազն իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: 

Նշելով, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից միջազգային ահաբեկչության փաստով հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների վարձկանների՝ ռազմական գործողություններում ներգրավվածությունը հաստատվել է նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով ու փաստական տվյալներով՝ հավելելով, որ ըստ բաց աղբյուրներով ստացվող տեղեկատվության, հակամարտության գոտի ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է: 

Արթուր Դավթյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով: 

Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները: 

Ելնելով վերոնշյալից` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցելով դրան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

Հայիթիի սպանված նախագահի հուղարկավորության ժամանակ հրաձգություն է սկսվել
Բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան՝ «Ti Ti Ti»
Պրիլեպինի հայտարարությունները կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չեն. «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտություն» կուսակցությունը պատասխանել է Մարիամ Հովսեփյանի հարցմանը
Ապարան քաղաքի մի բնակիչ հանձնել է նռնականետի արկ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ (տեսանյութ)
Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցը և Հյուսիս-Հարավ ու Պարսից Ծոց-Սև Ծով ուղիների մրցակցությունը. Ստյոպա Սաֆարյան
Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
ԱԱԾ նախկին տնօրենից՝ փաստաբան
Պարապմունքներ նորակոչիկների հետ
Ընտրել «հուսալիներին»․ ովքեր կգնան Վերաքննիչ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
Ուկրաինայի հայերը ծրագրում են ընդլայնել Հայաստանում էլեկտրալցակայանների ցանցը
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Օգնենք Անիին ապրել ու իրականցնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո`որպես ոչ նյութական վնասի հատուցում. Զոհրաբյան
ՀՀ ԱԳՆ-ն 5 կետով պատասխանել է թշնամական Ադրբեջանի նախագահին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
6 տարվա ազատազրկում՝ հայ ռազմագերիներին. «Բանդիվան»-ի գործունեությունը կասեցվե՞լ է. հուլիսի 23-ն` ամփոփ
Դոլարի փոխարժեքը նվազել է
Եթե մենք չստեղծենք կարգին բանակ, պետք է պատրաստ լինենք ադրբեջանցիներին տեսնելու նաև Երևանում և Սևանում. Արա Պապյան
Փաշինյանին ընտրած շուռնուխցիներով, սյունեցիներով պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին. Շուռնուխի բնակիչների կոչ-պահանջը Նիկոլ Փաշինյանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ
Որ բնակավայրերում են հովիվ փնտրում և ինչ աշխատավարձ են առաջարկում. Վահան Քերոբյանի հայտարարության հետքերով
Լրատվամիջոցների խաչը եւ զորությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը
Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
Քերիմ Վելիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ
Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը
Ինչ տվյալներ է ամփոփել ԱՆ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հ.Մանուկներ» ԱԿ-ում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել
«Բանդիվան կաթ»-ը ՍԱՏՄ-ի ստուգումից հետո շարունակում է աշխատել
Չի կարելի փակել մի թատրոն, կոլափսի մեջ դնել երկրորդ թատրոնը, որպեսզի փորձատեղի ապահովվի Սիմֆոնիկ նվագախմբի համար. Սամսոն Ստեփանյան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Զբաղվածության մակարդակի ավելացումը հարկային վարչարարության խստացման, որոշ դեպքերում փոքր և միջին բիզնեսների հարկային տեռորի արդյունք է. Թադևոս Ավետիսյան
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին Ազգային Ժողովում
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում
Մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար. Ավանեսյան
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Մեկնարկել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™