Թեև 1000 խոշոր հարկատուների դասավորվածության մեջ էական որևէ բան չի փոխվել, սակայն էապես նվազել են առաջին տասնյակի կողմից վճարված հարկերը․ Թադևոս Ավետիսյան Դրսում Փաշինյանի «պոնտերը» չեն անցնում. չզարմանաք, եթե Փաշինյանին տարբեր երկրների լիդերներ արհամարհեն՝ չցանկանալով անգամ բարևել․ Գագիկ Համբարյան Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք. ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Ընդդիմության սկզբունքային փախուստը եւ տունը գոմի հետ համեմատող, թրով ԲԴԽ գնացող թեկնածուն Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի «դղյակ-գոմը» և որքանով է այն վարձակալությամբ հանձնվել (լուսանկարներ) Իմ՝ էդ ձեր ասած դղյակի հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի ա նման. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ) Ես ունեմ հիմնավոր կասկած, որ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ ոչ մի մեղադրանք էլ չկա. Ալեքսանդր Սիրունյան
Երևան, 23.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA - Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

IRNA - Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:

IRNA - Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:

IRNA - Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:

IRNA - Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:

IRNA - Ինչպես գիտեք, մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Թեև 1000 խոշոր հարկատուների դասավորվածության մեջ էական որևէ բան չի փոխվել, սակայն էապես նվազել են առաջին տասնյակի կողմից վճարված հարկերը․ Թադևոս Ավետիսյան Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է Արցախ է վերադարձել 50 հազար 521 մարդ. ՌԴ ՊՆ Ջերմաստիճանը կբարձրանա. ինչպիսի եղանակային փոփոխություններ են սպասվում Արցախում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարի Հայկավան գյուղում կատարված 40-ամյա տղամարդու սպանությունը Դրսում Փաշինյանի «պոնտերը» չեն անցնում. չզարմանաք, եթե Փաշինյանին տարբեր երկրների լիդերներ արհամարհեն՝ չցանկանալով անգամ բարևել․ Գագիկ Համբարյան WTI տեսակի նավթի գինը նվազել է, Brent-ինն՝ աճել «Ասում են հղիության ամիսները կնոջ կյանքի ամենահեքիաթային շրջանն է․․․ բայց ոչ այս անգամ»․ բալիկի ծնունդին սպասող Լիլիթ Մուրադյանի գրառումը Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ Իտալիայում 10-ամյա աղջիկը մահացել է TikTok-ում տարածված վտանգավոր «չելլենջը» կրկնելուց հետո Թանկարժեք մետաղների գները նվազել են Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Եթե չմասնակցենք Արցախի կյանքին, Արցախը կկանգնի հայկական չլինելու վտանգի առջեւ. Վարուժան Ավետիքյան Байден: экономический кризис в США, вызванный пандемией коронавируса, углубляется (WP) ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (տեսանյութ) Բախվել են «KIA Forte»-ն և «Toyota Camry»-ն, այնուհետև հարվածել ճամփեզրին կայանած «BMW 750LA» ավտոմեքենային Ողբերագական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք. ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Սուրենյան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Ժողովուրդ». Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն «Փաստ». Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Հրապարակ». Կունենանք եւ ՆԳ նախարար, եւ ոստիկանապետ. Ինչ է ուզում Փաշինյանը «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Հրապարակ». Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում «Փաստ». Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա «Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «Հրապարակ». Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է Ինչ են հուշում աստղերը հունվարի 23-ի համար Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում․ ԿԳՄՍ նախկին նախարար Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 2020-ին Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների կատարման արդյունքները Հին, բայց շատ բարի նկար. Անդո Հարությունյան Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար Հիշեք՝ դուք անկախ եք նաեւ նախկին գործընկերներից․Թագուհի Թովմասյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան