#RedBalloonChallenge. նոր նախաձեռնություն Թուրքիայի դեմ
Տեսանյութ
Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվում է #RedBalloonChallenge-ը, որտեղ մարդիկ կարմիր փուչիկ են պայթեցնում, որը խորհրդանշում է Թուրքիան, այդ երկրի ագրեսիան, ահաբեկչությունը։ Ակցիայի նպատակը Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ իրազեկման բարձրացումն է:
Նախաձեռնությանը միացած քաղաքացիները, պայթեցնելով կարմիր փուչիկը աշխարհին, կոչ են անում աչք չփակել Ռեջեբ Թայիփ Էրդողանի պանթուրքիստական գաղափարների, Արցախում Թուրքիայի կողմից ծավալվող բռնությանը:
Ակցիայի կարգախոսն է «Ստոպ Թուրքիա»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ էր սկսել, որտեղ օգտատերերը հորդորում էին չօգտվել թուրքական ապրանքներից, թշնամի երկրի տնտեսությունը չզարգացնելու համար: