ArmDaily.am-ը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել է Արցախյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացիվերաբերյալ։
- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կարելի է ակնկալել Մոսկվայում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումից։
-Ոչ մի հիանալի բան:
- Բանակցային սեղանին ի՞նչ կարող է դրվել։ Շատ է խոսվում 5+2 շրջան հանձնելու հարցը՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։
-Ոչ միայն շատ է խոսվում, այլև ոմանք այդ մասին ակնարկներ են տեսնում այս վարչապետի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Եթե անձամբ իմ կարծիքը հարցնեք՝ ես, վերլուծելով ամեն ինչ, դա շատ հնարավոր կարող եմ համարել:
- Հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում ստանալ մեզ համար բարենպաստ արդյունք։
-Ո՞րն է մեզ համար բարենպաստ արդյունքն այս իրավիճակում: Այս բանակցություններում անձամբ ինձ համար բարենպաստ արդյունքը չգիտեմ որը կարող է լինել: Առավել ևս չգիտեմ, թե ինչպես է հնարավոր լինելու Ալիևի հետ ձեռքսեղմում անել, հետո նստել ու խոսել: Առավել ևս՝ բանակցել: Առավել ևս՝ մտածել որ բարենպաստ արդյունք կարող ենք ստանալ: Չգիտեմ: Իրոք չգիտեմ:
- Պարոն Մարտիրոսյան, մոսկովյան հանդիպումից առաջ տեղի ունեցավ ԱԽՔ-ի նիստը, Արցախի նախագահների, ՔՊ-ի հետ հանդիպումներ եղան։ Ինչի՞ մասին են սրանք վկայում, ինչ-որ բանի՞ ենք նախապատրաստվում, թե այդ հանդիպումները նման իրավիճակում բնական են։
-Նման իրավիճակում գուցե բնական են, բայց ընդհանրապես բնական չեն: Իսկ թե ինչի մասին են վկայում՝ լռեմ: Կռահելը դժվար չէ: Ուղեղ ունեցողները և դրանից օգտվողները կկռահեն: Բաներ կան, որ հնչեցնելու կարիք չեն զգում:
- Ամերիկյան հանդիպումներից ի՞նչ կարող եք ակնկալել։
-Դժվար է ասելը: Ես կուզենայի, որ ոչ թե այս արտգործնախարարը գար Վաշինգտոն՝ իր ողջ կարողություններով հանդերձ՝ այլ՝ ինքը՝ վարչապետը: Ամերիկյան հանդիպումից անձամբ իմ սպասելիքներն ավելի առարկայական կարող են լինել:

