Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը ֆեյսբուքյան ր էջում գրել է. «Աշխարհասփյուռ հայությունն այսօր խոր տագնապի մեջ է։ Իր միջնադարյան յաթաղանով կրկին մեր դարավոր քաղաքակիրթ ժողովրդի դեմ դուրս է եկել պատմության ավանդներից զուրկ քոչվոր ժողովուրդ՝ թուրքը-Թուրքիան,Ադրբեջանը և վարձկանները։ Մեր պայքարը հանուն սուրբ հողի է,իսկ պատրեզամը՝ հայրենական։ Ստեղծագործ և շինարար հայ ժողովրդի դարավոր թշնամին այսօր ավերում է մեր շեն քաղաքներն ու գյուղերը,կռվում ոչ միայն բանակի,այլև՝ խաղաղ բնակչության դեմ, չտարբերակելով զինվորին, կանանց,ծերերին և մանուկներին։
Մահու և կենաց կռվի է ելել ոչ միայն Հայաստանն ու Ղարաբաղը,այլ նաև Սփյուռքը,այդ թվում նաև Ջավախքը։ Բարոյական և նյութական օգնությունից զատ հայոց բանակում այսօր մարտնչում է նախկին և ներկա շատ ջավախքցիներ,վիրավորվում են,ցավոք,նաև զոհվում։
Այսօր Ջավախք կտեղափոխվի՝ իր ծննդավայրի հողում հավերժ ննջելու Մեծ Արագյալցի Սարգիս Աղջոյանը՝ մի երիտասարդ,որին հրաշալի առաքինությունների և հայրենասիրական վեհ զգացմունքների համար պաշտում էր Լեռնաշխարհի հայությունը։
Իմ խորհին ցավակցությունները և անձնական վշտակցությունը ուղղում եմ նրա ծնողներին և հարազատներին նման ծանր ողբերգության կապակցությամբ, միաժամանակ մաղթում՝ ամուր կամք և հպարտություն,հերոս որդի դաստիարակելու համար։
Հավերժ փառք մեր սիրելի՛ Սարգսին։
Միաժամանակ,տեսնելով իմ ժողովրդի անկոտրում կամքը և վճռականությունը դաժան թշնամուն հաղթելու գործում,ես խոր վիշտ եմ ապրում բոլոր զոհվածների համար,կյանքի քաղցրությունը դեռ չվայելած հայ երիտասարդների հանուն հայրենիքի իրենց կյանքը մայր հայրենիքի սուրբ զոհասեղանին դնելու համար։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին։
Մենք մեր պատմական հայրենիքի զավակներն ենք և այսուհետ ևս շարունակելու ենք ամեն տեսակի աջակցություն մարտնչող Արցախին և Հայաստանին։
Ահա թե ինչու,ելնելով այս ծանր իրավիճակից ես հրաժարվել եմ նախընտրական քարոզարշավից և իմ ողջ ուժն ու էներգիան նվիրել եմ իմ մարտնչող աջակիցների օգնության և աջակցության վեհ գործին։
Համոզված եմ արդարությունը կհաղթանակի»։

