Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խորհրդականը հաստատում է Ինչ «խնդրանքներով» է դիմում վարչապետը դատախազին եւ ինչու է այսօր հանդիպում հատընտիր դատավորների հետ Եթե տարածաշրջանում ցնցումներ լինեն, մեզ կառաջարկվի միանալ ՌԴ-ին. Լաուրա Բաղդասարյան Փաշինյանի այցը ՌԴ չեղարկվե՞լ է. պարզաբանում է խոսնակը
Երևան, 01.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. ՀՀ նախագահը՝ France24-ին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France24 հեռուստաընկերությանը.

Հարց - Պարո՛ն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

- Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև` Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց - Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:

- Նախևառաջ` չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդ՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց - Պարո՛ն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

- Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չեն բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց - Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

- Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ՝ պետք չէ ներգրավել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց - Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

- Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչո՞ւ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

- Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Ժամանակ». Ինչու իշխանությունը շահագրգռված չէ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմամբ «Ժողովուրդ». Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել «Ժամանակ». Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր «Հրապարակ». Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները «Փաստ». ՀՀ իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում «Հրապարակ». Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» Քանի դեռ կենդանի են տեքստերն ու գաղափարները, կլինեն դրանց հավատացողներ և ի կատար ածողներ. Էդգար Էլբակյան «Հրապարակ». Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. Ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը «Ժողովուրդ». Ովքեր Արցախում պաշտոններ կստանան Ավելի ապուշ իրավիճակ, ավելի մեծ խարան ժողովրդի և երկրի վրա պատմության կտրվածքով` դժվար է գտնելը. Հայկ Մարտիրոսյան 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը. Արման Թաթոյան Լույս չի լինի Նիկոլն Արցախի հարցը «լուծեց» այնպես, որ ոչ միայն ընդունելի, այլ նաև հաճելի անակնկալներով լի լինի ադրբեջանի ժողովրդի համար Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Ինչո՞ւ չես հրաժարվում Քարվաճառն ու Բերձորը հանձնելուց. ինչո՞ւ ես անցնում Սյունիքին. Հայկ Մարտիրոսյան Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է տեղերում լինել խիստ աչալուրջ և անհապաղ արձագանքել. Գևորգ Դանիելյան Անհեթեթ է բացել սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. կարճ ժամանակ անց նրանք մեզ կգրավեն տնտեսապես. Էմին Երիցյան Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները Գուգլը այդ երբվանից եկավ փոխարինելու ստորագրված և վավեր պատմական քարտեզներին. Կարեն Հովհաննիսյան Սերժ Սարգսյանն այսօր եւս` Ռիտա Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստացել. 3-րդ նախագահի գրասենյակ Կապան քաղաքը սահմանակից է Զանգելանի ու Քուբաթլուի շրջաններին, որոնց տարածքի մեծ մասը Ադրբեջանը գրավել է, բայց ոչ ամբողջությամբ. Դանիել Իոաննիսյան Վրաերթ Բաղյան փողոցում. դեպքի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ Շնորհակալություն եմ հայտնում պետության ղեկավարին վստահության համար. Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի ժ/պ «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով». «5-րդ ալիք» Հ/Ը տնօրեն Կառավարության ղեկավարը դատավորներին և ԲԴԽ անդամներին հրավիրել և քննարկել է կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցներ կիրառելու հարցերը. Հովհաննես Մանուկյան Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում Կատարվում է ռազմական գործողությունների բացթողումների գնահատում. Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Սա հայրենիք է, ազգ է, մի քանի տխմարների խաղալիքը չէ. Վահե Մահշիկյան Ի դեպ,Նիկոլ Փաշինյանի գրառումների և արձագանքների մասին Որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի իմ պաշտոնից. Վարդան Գրիգորյան Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի մինչեւ 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացումից 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է. Երեւանի քաղաքապետարան Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Իրենց ասածները, որպես ապիկար «կռուտիտություն» չեմ կարող գնահատել.իրավապաշտպանը՝ Սոթքի հանքի դեպքերի մասին (տեսանյութ) Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Ինչու էր չեղարկվել նախկին նախագահների այցը ՌԴ, 35 հազար dislike 2 օրում. նոյեմբերի 30-ն՝ ամփոփ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ