Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խորհրդականը հաստատում է Ինչ «խնդրանքներով» է դիմում վարչապետը դատախազին եւ ինչու է այսօր հանդիպում հատընտիր դատավորների հետ Եթե տարածաշրջանում ցնցումներ լինեն, մեզ կառաջարկվի միանալ ՌԴ-ին. Լաուրա Բաղդասարյան Փաշինյանի այցը ՌԴ չեղարկվե՞լ է. պարզաբանում է խոսնակը
Երևան, 01.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Այս գործողություններն Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության՝ այդ եզրի ողջ բովանդակությամբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է հարցազրույցի հայերեն տարբերակը:

- Ձերդ Սրբություն Կաթողիկոս, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ, խոսում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրև մի նոր ցեղասպանություն: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում և հրապարակային այլ ելույթներում արձանագրել է փաստը։ Այլ կերպ, քան ցեղասպանություն, դժվար է որակել այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները՝ բացահայտ աջակցությամբ Թուրքիայի և վարձկան գրոհայինների։ Ակնհայտ նպատակ է հետապնդվում ամեն գնով հայաթափել Արցախը, վերացնել հայկական ներկայության բոլոր վկայությունները, ինչը մեր ժողովրդի նկատմամբ կատարվեց նաև հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում։ Ձեռագիրը նույնն է։

Ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, խաղաղ բնակչության ռմբակոծումն ու հրետանակոծությունը, խաղաղ բնակավայրերի հետևողական ավերումը, նաև թիրախավորումը եկեղեցիների և մշակութային հուշարձանների՝ այդ առնչությամբ բոլոր միջազգային պարտավորությունների անտեսումով։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչպես տեսնում ենք, չի հանդուրժում և պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ առիթ չընծայելով անգամ Կարմիր Խաչին կատարելու՝ ռազմի դաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու իր հանձնառությունը։

Այո՛, այս գործողությունները Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության, այդ եզրի ողջ բովանդակությամբ։

- Քրիստոնյա հայերը պե՞տք է վախ ունենան:

- Մեր ժողովուրդը քաջ և խիզախ է, միասնական ու վճռական։ Պատմությունը տարբեր ժամանակներում մեզ կանգնեցրել է մարտնչելու հարկադրանքի առջև՝ խոփերը զենքի վերածելու, անգամ խաչը՝ սրի։ Սակայն խաղաղասեր մեր ժողովուրդը դա արել է պաշտպանելու իր ինքնությունն ու գոյությունը, իր արարածն ու ստեղծածը, իր սրբությունն ու մշակույթը։ Մեր արիությանը վախկոտություն և վախ երբեք չի խառնվել, որովհետև թիկունքում եղել է հայրենիքը, հայրենի քաղաքն ու գյուղը, մատուռն ու վանքը, հարազատ օջախը, սիրելի անձինք։ Մեր ժողովուրդը մահվան աչքերին հարության հույսով ու հավատով է նայել և երբեք չի վարանել իր արյունը հեղել։ Այդ արյամբ է սրբագործված մեր հայրենի հողը, այդ արյամբ է իրականություն դարձել դարերով փայփայած անկախությունը։
Այսօր Արցախի մեր ժողովրդի պայքարը ազատ ու անկախ կյանքով ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու համար է, պայքար է հանուն արդարության։ Այս օրերին մենք ականատեսն ենք նույն ոգու և գիտակցության, երբ մեր ողջ ժողովուրդը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի տարբեր երկրներում հնարավոր բոլոր միջոցներով իր ձայնն է բարձրացնում, լծվում նոր համազգային պայքարի հանուն արդարության։ Այդտեղ վախ չկա և չի կարող լինել։

- Ինչպե՞ս է կազմակերպվում Հայ Եկեղեցին օգնելու համար Լեռնային Ղարաբաղի փախստականներին, որոնք մեծաթիվ ժամանում են Հայաստան:

- Հակամարտության սրացման այս օրերին, բնականաբար, Հայոց Եկեղեցին իր հերթին միջոցներ ձեռնարկեց զորավիգ լինելու արցախահայությանը։ Արցախի ժողովրդի կարիքների համար Սուրբ Էջմիածնի կողմից նախ կես միլիոն գումար փոխանցվեց բացված հատուկ հաշվեհամարին, նույն նպատակով Մեր կողմից կոչ ուղղվեց աշխարհասփյուռ մեր թեմերին ու համայնքներին՝ կազմակերպելու դրամահավաքներ։ Արդեն իսկ նվիրատվություններ ստացվում են Մայր Աթոռում, որոնք ևս փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ի զորակցություն հայ զորականների և Արցախի՝ մեր բոլոր համայնքներում ժողովուրդը հոգևոր հովիվների գլխավորությամբ հումանիտար օգնություն է հավաքում և պատկան կառույցների միջոցով առաքում Արցախ։

Պատճառվող ավերածությունների հետևանքով բազում արցախցիների հարկադրված են եղել թողնել իրենց տները, շատերը մնացել են անտուն։ Բազում մարդիկ, թողնելով ռազմական գործողությունների շրջանները, փոխադրվել են Հայաստան և այժմ կարիք ունեն իրենց բազմապիսի խնդիրների լուծման։

Այս առումով Հայոց Եկեղեցին ևս որոշակի քայլեր ձեռնարկել է։ Մայր Աթոռում և նաև մի շարք թեմերում առկա համապատասխան կառույցներում ապաստան է տրվել նման ընտանիքների, ապահովվել է անհրաժեշտը նրանց ապրուստի համար։ Նույնը արվել է բազում մեր համայնքներում։ Այս փորձությունը մեր ժողովուրդը բազմիցս է դիմագրավել և այսօր էլ միահամուռ ամենքը զորավիգ են արցախցի իրենց քույրերին և եղբայրներին։
Հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում Մեր կողմից նաև հատուկ ցուցումներ են տրվել մեր հոգևոր հովիվներին՝ մասնավոր հովվական խնամք ցուցաբերելու տեղահանվածների, վիրավորների և զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ։

- Երեկ, Պուտինը վերջապես հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարներին: Հավատո՞ւմ եք դիվանագիտական բանակցությունների վերսկսումներին։

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակամարտության առաջին իսկ օրվանից մեծ դերակատարություն են ստանձնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի կողմից այս օրերին գործադրած մեծ ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման և հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ։ Առայժմ խաղաղությունը չի հաստատվել․ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ներթափանցման փորձեր են ձեռնարկում՝ խլելով նորանոր անմեղ կյանքեր։ Սա չի կարող ցավ չպատճառել, զոհվում են Աստծո զավակներ՝ կոչված ապրելու խաղաղ, երջանիկ և բարօր կյանքով։

Աղոթող ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն և նպաստեն, որ ձեռք բերված հումանիտար հրադադարը վերաճի կայուն խաղաղության։

- Առաջին խնդիրը ադրբեջանցիների համար վերադարձն է 1991 թվականի ստատուս քվոյին, այսինքն՝ Լեռնային ղարաբաղի վերամիավորմանը: Ձեզ թվո՞ւմ է ընդունելի:

- Մենք չենք բերում պատմական վկայակոչումներ Արցախի հայկական լինելու վերաբերյալ, խորհրդային տարիներին ստալինյան որոշմամբ Ադրբեջանին բռնակցվելու մասին, մինչ Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման և այլ պատմական փաստերի շուրջ։ Մենք դիվանագետ չենք, քաղաքական գործիչ էլ չենք։ Մեր առաքելությունն է քարոզել մարդ արարածի նկատմամբ Աստծո սիրո, կյանքում արդարության և խաղաղության կարևորության մասին, զգուշացնել, երբ դրանք վտանգված են։

Մարդու ազատ ու անկախ իրավունքի պաշտպանությունը այդ սիրո դրսևորումն է։ Արցախի մեր ժողովրդի կամարտահայտությունը հետևանքն է Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության, Լեռնային Ղարաբաղը հայաթափելու ձգտման։ Այսօր դա վերստին փաստվում է Ադրբեջանի վարած ռազմական գործողությունների բնույթով։ Այսօր աշխարհը ավելի և ավելի խոսում է մարդու իրավունքների կարևորության մասին։ Որտե՞ղ է արցախցին և նրա իրավունքը այս հակամարտության մեջ, թե՞ մենք միայն խոսում ենք տարածքների մասին, բայց ոչ մարդու։ Ո՞ւր է արդարության իրագործումը սեփական կյանքի, հայրենի հողի վրա դարերով արարված մշակույթի ու սրբավայրերի համար պայքարող այդ ժողովրդի նկատմամբ։ Եվ ի վերջո ի՞նչ գին պետք է վճարվի խաղաղության համար։ Այս հարցերին պետք է պատասխանի միջազգային հանրությունը և այդտեղից կբխի նաև Ձեր հարցի պատասխանը։

- Սառը պատերազմի այս բոլոր տարիներին Դուք ունեցե՞լ եք հարաբերություններ ադրբեջանական իմամների հետ գոնե միջկրոնական խաղաղության համար:

- Հարկ է նշել, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, զորավիգ լինելով արցախահայությանը արդար իր իրավունքի պաշտպանության, ԼՂ խաղաղ և ապահով կյանք երաշխավորելու գործում, տարբեր ծրագրերով ու քայլերով հակամարտության առաջին իսկ օրվանից ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի սկզբնավորվեց և շարունակում է գործել տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների ձևաչափը։ Վերջին քսան տարիներին Մենք քանիցս ենք մասնակցել այդ հանդիպումներին՝ վերահաստատելով Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը և միաժամանակ կոչ ուղղելով կողմերին հիմնախնդիրը միմիայն խաղաղ միջոցներով առաջնորդել հանգուցալուծման:

Ցավոք, եղել են նաև բազում պարագաներ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից կրոնական հիմնավորումներով երկրորդվել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, հնչեցվել մեր հանդիպումներում արձանագրվող խաղաղասեր ձգտումներին հակասող ելույթներ։

- Ռմբակոծվեց Շուշիի մայր տաճարը, Լեռնային Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքը: Ադրբեջանական հրթիռները, սակայն, նույնիսկ չհպվեցին վերջերս Հայաստանի կողմից վերանորոգված մզկիթին: Որքա՞ն ծանր (հանցագործություն) է խոցել պաշտամունքի վայրերը:

- Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից հստակ թիրախավորմամբ ու ծրագրավորված կերպով երկիցս հրետակոծության ենթարկվեց ու մեծապես վնասվեց Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցին։
Սա կրոնակամշակութային արժեքների հանդեպ անհանդուրժողականության և վանդալիզմի դրսևորում է։ Սա սրբապղծություն է, դատապարտելի մի վարքագիծ, որ մեզ հայտնի է ոչ հեռավոր անցյալից։ Ադրբեջանի իշխանությունների՝ կրոնամշակութային արժեքների ոչնչացման այս ավանդական դարձած քաղաքականության հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայ քրիստոնեական հնագույն մշակույթի մեկ տասնյակ հազարից ավելի պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։

Ցավով ենք արձանագրում, որ ժամանակին աշխարհը լուռ մնաց։ Տարիներ անց նույնը կրկնվեց Մերձավոր Արևելքի երկրներում։

- Ի՞նչ սպասելիքներ ունեք միջազգային հանրությունից:

- Գիտատեխնիկական զարգացման շնորհիվ այսօր աշխարհն անհամեմատ փոքրացել է, և որևէ միջադեպ կամ հակամարտություն աշխարհի ցանկացած ծայրում չի կարող աննկատ անցնել և կամ իր ներգործությունը չունենալ պատմության հերթական շրջափուլի վրա։ Ներկա աշխարհի զարգացումներում դժվար է անտարբեր մնալը, քանի որ որևէ հատվածում պատճառվող ցավը, տառապանքը, տեղ գտնող անմարդկային վերաբերմունքն ու անարդարությունը մահաբեր են դառնում այլևս ողջ մարդկության համար և անարձագանք մնալու դեպքում դառնում են նաև մարտահրավեր՝ նետված Արարչին և մարդկային բարոյականությանը։

Միջազգային հանրությունը, առաջադեմ երկրները իրենց վճռական դիրքորոշմամբ պետք է աջակից դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբին և կասեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վտանգավոր գործընթացները, նաև ահաբեկչական-ծայրահեղական ուժերի խմորումները, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետի և ապակայունացնել ողջ տարածաշրջանը։

Մեր համոզումն է, որ ստեղծված իրավիճակում հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ՝ այդպիսով երաշխավորելով Արցախի բնակչության անվտանգությունը։

Այս է սպասելիքը մեր բարեկամներից, այս է հրամայականը՝ ծառացած քաղաքակիրթ ողջ աշխարհի առջև, բոլոր նրանց առջև, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ ցեղասպանության։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Ժամանակ». Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր «Հրապարակ». Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները «Փաստ». ՀՀ իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում «Հրապարակ». Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» Քանի դեռ կենդանի են տեքստերն ու գաղափարները, կլինեն դրանց հավատացողներ և ի կատար ածողներ. Էդգար Էլբակյան «Հրապարակ». Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. Ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը «Ժողովուրդ». Ովքեր Արցախում պաշտոններ կստանան Ավելի ապուշ իրավիճակ, ավելի մեծ խարան ժողովրդի և երկրի վրա պատմության կտրվածքով` դժվար է գտնելը. Հայկ Մարտիրոսյան 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը. Արման Թաթոյան Լույս չի լինի Նիկոլն Արցախի հարցը «լուծեց» այնպես, որ ոչ միայն ընդունելի, այլ նաև հաճելի անակնկալներով լի լինի ադրբեջանի ժողովրդի համար Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Ինչո՞ւ չես հրաժարվում Քարվաճառն ու Բերձորը հանձնելուց. ինչո՞ւ ես անցնում Սյունիքին. Հայկ Մարտիրոսյան Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է տեղերում լինել խիստ աչալուրջ և անհապաղ արձագանքել. Գևորգ Դանիելյան Անհեթեթ է բացել սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. կարճ ժամանակ անց նրանք մեզ կգրավեն տնտեսապես. Էմին Երիցյան Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները Գուգլը այդ երբվանից եկավ փոխարինելու ստորագրված և վավեր պատմական քարտեզներին. Կարեն Հովհաննիսյան Սերժ Սարգսյանն այսօր եւս` Ռիտա Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստացել. 3-րդ նախագահի գրասենյակ Կապան քաղաքը սահմանակից է Զանգելանի ու Քուբաթլուի շրջաններին, որոնց տարածքի մեծ մասը Ադրբեջանը գրավել է, բայց ոչ ամբողջությամբ. Դանիել Իոաննիսյան Վրաերթ Բաղյան փողոցում. դեպքի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ Շնորհակալություն եմ հայտնում պետության ղեկավարին վստահության համար. Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի ժ/պ «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով». «5-րդ ալիք» Հ/Ը տնօրեն Կառավարության ղեկավարը դատավորներին և ԲԴԽ անդամներին հրավիրել և քննարկել է կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցներ կիրառելու հարցերը. Հովհաննես Մանուկյան Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում Կատարվում է ռազմական գործողությունների բացթողումների գնահատում. Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Սա հայրենիք է, ազգ է, մի քանի տխմարների խաղալիքը չէ. Վահե Մահշիկյան Ի դեպ,Նիկոլ Փաշինյանի գրառումների և արձագանքների մասին Որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի իմ պաշտոնից. Վարդան Գրիգորյան Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի մինչեւ 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացումից 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է. Երեւանի քաղաքապետարան Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Իրենց ասածները, որպես ապիկար «կռուտիտություն» չեմ կարող գնահատել.իրավապաշտպանը՝ Սոթքի հանքի դեպքերի մասին (տեսանյութ) Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Ինչու էր չեղարկվել նախկին նախագահների այցը ՌԴ, 35 հազար dislike 2 օրում. նոյեմբերի 30-ն՝ ամփոփ Շուտով ժողովուրդն արթնանալու է այս քնից. Մարինա Պողոսյան Կարծես աշխարհին ուզում ենք ցույց տալ, որ պետական մտածելակերպ չունեցող ազգ ենք. Շանթ Հարությունյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ