Երեկվանից ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում լայն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել ֆեյսբուքյան օգտատեր Վահե Պետրոսյանի կողմից հրապարակված մի լուսանկար, որի վրա գրված է. «Ծնկի իջած եկեղեցին, ուժեղ է ոտքի կանգնած բանակից»։
Ըստ որոշ օգտատերերի Վահե Պետրոսյանը կրոնական կազմակերպություններից մեկի անդամ է։ Իսկ նրա էջը ուսումնասիրելիս Քրիստոսին ուղղված բազմաթիվ գրառումների կարելի է հանդիպել։ Վերջինս ֆեյսբուքում ունի ավելի քան 143 հազար հետևորդ։
Օգտատերերի բացասական արձագանքներին ի պատասխան նա խմբագրել է լուսանկարին կից գրառումը և մեկնաբանել, թե ինչ նկատի ուներ նման լուսանկար հրապարակելով. «Հարգելիներս ես չեմ ասում զենքերը վայր դրեք ու ծնկի եկեք ես շատ հավատացյալների գիտեմ, որ հենց հիմա կռվի դաշտում պատերազմում են ու պաշտպանում են մեր հայրենիքը, բայց դա չի խանգարում իրանց ամեն րոպե Աստծու հետ լինել համ աղոթում են համ էլ կռվում ու ոչ միայն իրանց համար. եթե մի բան հասու չի մեկին դա չի նշանակում որ սխալ է»։

