Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խորհրդականը հաստատում է Ինչ «խնդրանքներով» է դիմում վարչապետը դատախազին եւ ինչու է այսօր հանդիպում հատընտիր դատավորների հետ Եթե տարածաշրջանում ցնցումներ լինեն, մեզ կառաջարկվի միանալ ՌԴ-ին. Լաուրա Բաղդասարյան Փաշինյանի այցը ՌԴ չեղարկվե՞լ է. պարզաբանում է խոսնակը
Երևան, 01.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 23-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատվելու է մարդասիրական զինադադար

22:30 - Շատ դեպքերում դիակները միջդիրքային տարածությունում են, նման դեպքերում դիերը դուրս բերելու համար անվտանգ միջավայր է անհրաժեշտ. Արծրուն Հովհաննիսյան

Շատ դեպքերում դիակները միջդիրքային տարածությունում են կամ դիրքերի առջևում են, նման դեպքերում դիերը դուրս բերելու համար անվտանգ միջավայր է անհրաժեշտ, ընդ որում մենք դրել ենք հստակ պայմաններ՝ միջազգային դիտորդների առկայությունը, այլապես դու չես կարող մոտենալ, որովհետև կրակի գոտում ես հայտնվելու, այսպիսի խնդիրներ կան: Այս մասին այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք էկոլոգիական աղետից խուսափելու համար հնարավոր է թշնամու դիերը հուղարկավորել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամին հրաժարվում է իր դիերը հավաքելուց, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այսօր ԱԹՍ-ներ եղել են Հայաստանի տարածքում և ինչ վիճակ է Սյունիքում՝ Հովհաննիսյանը ասաց. «Նման տեղեկություն չունեմ, գոնե արձանագրված որևէ ուղղությամբ ԱԹՍ-ի գործունեության մասին, բայց քանի որ ակտիվ մարտական գործողություններ են, մենք դրա մասին նշել ենք, դրանց ընթացքում կարող են լինել դեպքեր, որ թշնամին հետախուզական թռիչքներ իրականացնի, բայց մենք չտեսնենք կամ օրինակ շատ ինտենսիվ չլինի»,-ասաց Հովհաննիսյանը:

22:25 - Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը։ Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին»:

22:10 - Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ւթյամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով հակառակորդը հյուսիսիային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, իսկ հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային շարժումներ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել:

«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը թուլացել է, կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը:

16:59-ՊԲ-ն հայտնում է զոհված ևս 19 զինծառայողների անուններ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Աբրահամյան Թաթուլ Գագիկի, ծնվ. 2001թ.
Բաբայան Ռաֆիկ Արմենի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Մայիս Կոլյայի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Պողոսյան Արտեմ Հենրիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Հակոբյան Արեգ Աշոտի, ծնվ. 1977թ.
Պահեստազորային Անտոնյան Արտյոմ Վլադիմիրի, ծնվ. 1978թ.
Մելիքյան Նարեկ Սարգսի, ծնվ. 1995թ.
Նազարյան Տիգրան Սամվելի, ծնվ. 2001թ.
Մարուքյան Էդուարդ Գևորգի, ծնվ. 2001թ.
Հաջիկյան Էրիկ Սարգսի, ծնվ. 2001թ.
Մանթաշյան Հակոբ Արսենի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Տիգրան Ժորայի, ծնվ. 1999թ.
Հարությունյան Մառլեն Արտուշի, ծնվ. 1999թ.
Խաչատրյան Հայկ Գագիկի, ծնվ. 1986թ.
Քեշիշյան Արտյոմ Վազգենի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Ղազարյան Արթուր Նորայրի, ծնվ. 1976թ.
Խաչատրյան Հովհաննես Արշավիրի, ծնվ. 1983թ.
Սարգսյան Արտյոմ Նորիկի, ծնվ. 1981թ.
Զաքարյան Սեդրակ Արևշատի, ծնվ. 1980թ.

16:45-  Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի ստեղծում. Լավրով

Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ամենամոտ ժամանակներս համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Որպեսզի հրադադարն աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են եւ թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը երկրի վրա, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի ստեղծում։ Դրա վրա մենք ակտիվորեն աշխատում ենք, այդ թվում՝ մեր պաշտպանության նախարարությունը, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի նման մեխանիզմը»,- ասել է նա։

«Համոզված ենք, որ այժմ ամենակարեւորը, հավանաբար, դա մեծ ջանքեր չի պահանջում, անհապաղ դադարեցնել առճակատման հռետորաբանությունը ինչպես հակամարտության կողմերի միջեւ, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների գծով»,- ընդգծել Է Լավրովը:

Միաժամանակ, շարունակել է նախարարը, անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածները: «Դա այն նույն պահանջն է, որը պարունակվում է նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մեջ: Դա նշանակում է, որ մենք պետք է դադարեցնենք ռազմական գործողությունները»,- ասել է նա: Դա պարունակվում է նաև մոսկովյան փաստաթղթում, որը մեր աջակցությամբ կնքել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին։ Դա հաստատվել է նաև փաստաթղթում, որը նրանք համաձայնեցրել են հոկտեմբերի 18-ին։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակավայրերին հարվածներն անընդունելի են»:

«Մենք պետք է դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան արդեն ավելի երկարաժամկետ առումով կայունացնել իրավիճակն այդ տարածաշրջանում»:

15։16-Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն. ՊՆ խոսնակ

13։15-Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում։ Այս մասին ֆեյսբոքւայն իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

12:03-Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին. ՊՆ խոսնակ

Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

11:38-Վիրավորվել է Սասուն Միքայելյանը, նրան այս պահին վիրահատում են

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Այս պահին նա Երևանի հիվանդանոցներից մեկում է, նրան վիրահատում են։

Նա վիրավորվել է արկի պայթյունից, վիրավորվել են ոտքերն ու մեջքը, կյանքին վտանգ չի սպառնում։

10:36- Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Մասնավորապես, հրիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

10:31- ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ:

Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին:
Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։

Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։
Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին:
Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:

Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։

9:15-Թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։
Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից:

09:00 - Հերոսական դրվագ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերոսական դրվագ
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։
Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։
Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել»։

08:50 - Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Նիկոլն Արցախի հարցը «լուծեց» այնպես, որ ոչ միայն ընդունելի, այլ նաև հաճելի անակնկալներով լի լինի ադրբեջանի ժողովրդի համար Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ «սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ». հիմա ես եմ իրեն ծաղիկներ տանում․ զոհված զինծառայողի մայր (լուսանկարները) Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Ինչո՞ւ չես հրաժարվում Քարվաճառն ու Բերձորը հանձնելուց. ինչո՞ւ ես անցնում Սյունիքին. Հայկ Մարտիրոսյան Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է տեղերում լինել խիստ աչալուրջ և անհապաղ արձագանքել. Գևորգ Դանիելյան Անհեթեթ է բացել սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. կարճ ժամանակ անց նրանք մեզ կգրավեն տնտեսապես. Էմին Երիցյան Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները Գուգլը այդ երբվանից եկավ փոխարինելու ստորագրված և վավեր պատմական քարտեզներին. Կարեն Հովհաննիսյան Սերժ Սարգսյանն այսօր եւս` Ռիտա Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստացել. 3-րդ նախագահի գրասենյակ Կապան քաղաքը սահմանակից է Զանգելանի ու Քուբաթլուի շրջաններին, որոնց տարածքի մեծ մասը Ադրբեջանը գրավել է, բայց ոչ ամբողջությամբ. Դանիել Իոաննիսյան Վրաերթ Բաղյան փողոցում. դեպքի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ Շնորհակալություն եմ հայտնում պետության ղեկավարին վստահության համար. Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի ժ/պ «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով». «5-րդ ալիք» Հ/Ը տնօրեն Կառավարության ղեկավարը դատավորներին և ԲԴԽ անդամներին հրավիրել և քննարկել է կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցներ կիրառելու հարցերը. Հովհաննես Մանուկյան Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում Կատարվում է ռազմական գործողությունների բացթողումների գնահատում. Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Սա հայրենիք է, ազգ է, մի քանի տխմարների խաղալիքը չէ. Վահե Մահշիկյան Ի դեպ,Նիկոլ Փաշինյանի գրառումների և արձագանքների մասին Որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի իմ պաշտոնից. Վարդան Գրիգորյան Արցախի խոշոր լճերի ճակատագիրն անհայտ է. ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքները կհանձնվե՞ն թշնամուն (լուսանկարներ, տեսանյութ) Այս իշխանությունում բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են. Շանթ Հարությունյան (տեսանյութ) Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի մինչեւ 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացումից 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է. Երեւանի քաղաքապետարան Ես հիմա Մեղրիում եմ, վստահեցնում եմ՝ մեր մեքենաները ազատ երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով. Գրիգոր Հարությունյան Սոթքի հանքի աշխատակիցների մեծ մասը չեն գնում աշխատանքի, դեռևս որոշում չկա հանքի ճակատագրի հետ կապված. Հակոբ Ավետյան Իրենց ասածները, որպես ապիկար «կռուտիտություն» չեմ կարող գնահատել.իրավապաշտպանը՝ Սոթքի հանքի դեպքերի մասին (տեսանյութ) Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան Ինչու էր չեղարկվել նախկին նախագահների այցը ՌԴ, 35 հազար dislike 2 օրում. նոյեմբերի 30-ն՝ ամփոփ Շուտով ժողովուրդն արթնանալու է այս քնից. Մարինա Պողոսյան Կարծես աշխարհին ուզում ենք ցույց տալ, որ պետական մտածելակերպ չունեցող ազգ ենք. Շանթ Հարությունյան Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը Երեւանում ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խորհրդականը հաստատում է «Ֆուտբոլը հանուն բարեկամության» 2020 թվականի միջազգային մրցաշրջանը՝ նոր, առցանց ձևաչափով «Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը ԵՏՀ-ում հայտարարել են, որ 2021-ին ԵԱՏՄ-ում կպատրաստեն գազի գների վերաբերյալ պայմանագրի նախագիծ Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ. ոստիկանները բերման են ենթարկում նրանց. ՈՒՂԻՂ Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Պետական դավաճանը հերթական անգամ փորձում է զավթել դատական իշխանությունը. Արթուր Ղազինյան Обращение Президенту РФ В.В.Путину с просьбой помочь в ситуации с армянскими пленными и без вести пропавшими. Ара Абрамян

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ