Կորոնավիրուսից մահացել է Դավիթ Ավետիսյանը Իրավական մեխանիզմ, երբ քաղաքական իշխանությունը հրաժարական է տալիս և իշխանությունը փոխանցում է ռազմական իշխանությանը, գոյություն չունի. Վարդան Այվազյան Ռազմական, քաղաքական, դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է. Լիլիթ Գալստյան Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Մեկ շաբաթից ավելի վարակված էր, սկզբում թեթև էր, հետո վիճակը ծանրացավ. Լյուդմիլա Սարգսյանը՝ Գուրգեն Եղիազարյանի մասին Արցախյան պատերազմ, օր 32-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ կենսագրություն ունի այսօր կորոնավիրուսից մահացած Գուրգեն Եղիազարյանը Պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարակվել է կորոնավիրուսով Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը 4 պաշտոնանկություն՝ 20 օրում. ԱԱԾ-ում պաշտոնանկությունները շարունակվում է (լուսանկարներ)
Երևան, 28.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 21-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայտարարվել է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով:

22:30-Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատվելու է մարդասիրական զինադադար. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կրակի դադարի հաստատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

22:23-Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Դ.Ա. Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զ. Գ. Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը ։

Ս. Վ. Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում:

Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:

22:10-Հակառակորդի 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է հարձակում զարգացնել, սակայն խոցվել ու հետ է նահանջել. Հովհաննիսյան

«Հյուսիսային ուղղությամբ այսօր մարտերն այնքան թեժ չեն եղել, ինչպես նախորդ օրերը: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ հարձակում, ուղղություններից մեկով մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ տեղերում ևս մարտեր են ընթացել, որոշ տեղերում այս պահին էլ դրանք շարունակվում են: Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զինտեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել է օդուժ, ԱԹՍ և հրետանային կրակ»,- ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

20:47-Արցախում զոհվել է 36 խաղաղ բնակիչ, այս պահին 115-ը վիրավոր են, վնասվել է 7800-ից ավելի տուն, 720 ավտոմեքենա. Արտակ Բեգլարյան

«Արդեն տեղյակ եք, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից սկսած իմ որոշմամբ ձևավորվել է փաստահավաք առաքելության խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիների և զինծառայողների հանդեպ իրավախախտումները և արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել, դրանից բացի տարբեր հաղորդագրություններով ենք հանդես եկել և երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ քաղաքացի է սպանվել իր բնակության վայրում»,-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր և ԱԹՍ-ներ, որոնց միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում, ինչը նշանակում է, որ սխալի հավանականությունը գործնականում շատ ցածր է. «Սրանից և շատ հանգամանքներից մենք ենթադրում ենք, որ բազմաթիվ դեպքերում թիրախային բազմաթիվ հարվածներ են հասցվել քաղաքացիական բնակչությանը: Եթե սեռային բաշխվածությամբ նշենք, ապա 36 զոհերից 8-ը կին է, 28-ը տղամարդ: Այս տվյալը ամբողջությամբ չենք կարողացել ամփոփել, բայց մոտ կեսը 50-ից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ տարիքային խոցելի խմբի են պատկանում: Նշեմ, որ մոտավոր նման պատկեր է նաև վիրավորների պարագայում: Վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրում, իսկ մնացածը հասարակական այլ վայրերում, աշխատավայրում և ավելի անվտանգ վայր տեղափոխվելիս:115 վիրավորից՝ 95-ը լուրջ վիրավորումներ են ստացել, նախնականորեն մոտ 20-ը` թեթև: 95-ից՝ 18-ը կանայք են, 77-ը՝ տղամարդիկ: Բավականին շատ դեպքերում ակնհայտ է, որ թիրախային դիտավորյալ հարվածներ են հասցվել, որոշ այլ դեպքերում չտարբերակված հարվածներ, որոնք երկուսն էլ միջազգային մարդասիրական իրավունքով համարվում են ծանր հանցագործություններ»:

Բեգլարյանը նաև անդրադարձավ նյութական վնասներին. «Մեր հաշվարկով ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ հրթիռներ են արձակվել, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրության վրա` հարավից մինչև հյուսիս: Այս հարվածների հետևանքով մեր նախնական հաշվարկով 7800 անշարժ գույք է վնասվել, մասնավորապես մասնավոր գույք` բնակարան, տուն, խանութ, վնասվել է 1310-ից ավելի ենթակառուցածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ և 720-ից ավելի մեքենա»:

19:58-Ռուստամ Գասպարյանը մահացել է

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Ռուստամ Գասպարյանի մահվան մասին:

«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա:
Րոպեներ առաջ հերոսի սիրտը կանգնեց:
Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու
29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար:
Չստացվեց:
Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները:
Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի վիժվածք լամուկը սատկացնելու ենք:
Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ ջան»,- գրել է Զոհրաբյանը:

19:34- Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները շարունակվել են. hատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»:

19:05- ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ. Շուշան Ստեփանյան

16:21- Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»,- գրել է նա:

15:57- Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում. Արտակ Զեյնալյան

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներս
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։
Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Փաստաբան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան»:

12:43-Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, այսօր խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է․ ՊՆ մամուլի խոսնակ

10:38-Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:
Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:
Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
ԱՀ ԱԻՊԾ

08:44-Լուսադեմին թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: ։

Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

08:24-Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով. Հովհաննիսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար պարգևատրվել են բուժծառայության կին սպաներ Էջմիածնում տագնապի ազդանշանը կրել է փորձնական բնույթ․ քաղաքապետարան Կորոնավիրուսից մահացել է Դավիթ Ավետիսյանը Իրավական մեխանիզմ, երբ քաղաքական իշխանությունը հրաժարական է տալիս և իշխանությունը փոխանցում է ռազմական իշխանությանը, գոյություն չունի. Վարդան Այվազյան Ստեփանակերտի ավերված ծննդատունը (լուսանկարներ) Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է հայությանը Ռազմական, քաղաքական, դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է. Լիլիթ Գալստյան Ստեփանակերտին և Շուշիին հասցված հարվածներից քաղաքացիների շրջանում կան մեծ թվով տուժածներ. մանրամասները պարզվում են Ստեփանակերտի վրա հարվածում են թուրքական F-16 ինքնաթիռները. WarGonzo Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ) Հակառակորդը շարունակում է հարվածներ հասցնել Ստեփանակերտին և Շուշիին. կան տուժածներ. ՊԲ Նորօրյա հերոսներ. ՊԲ-ն մի շարք զինծառայողների բարձր պարգեւների է արժանացրել Ֆուտզալ. Բուլղարիա և Հայաստանի միջև երկու հանդիպումները տեղի կունենան Վառնայում Մեկ շաբաթից ավելի վարակված էր, սկզբում թեթև էր, հետո վիճակը ծանրացավ. Լյուդմիլա Սարգսյանը՝ Գուրգեն Եղիազարյանի մասին Արցախյան պատերազմ, օր 32-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ կենսագրություն ունի այսօր կորոնավիրուսից մահացած Գուրգեն Եղիազարյանը ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ Պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարակվել է կորոնավիրուսով Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ Ստեփանակերտում օդային տագնապ է. ԱՀ ԱԻՊԾ Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 23 դեպք 4 պաշտոնանկություն՝ 20 օրում. ԱԱԾ-ում պաշտոնանկությունները շարունակվում է (լուսանկարներ) Հակառակորդի կորուստները. թարմ տվյալներ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է. ՊՆ խոսնակ Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Վստահ եմ, որ այս դժվարին պահին բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին. Արծրուն Հովհաննիսյան Առանց Ռուսաստանի էական աջակցության՝ մենք կպարտվենք. բեկման բանալին Ռուսաստանն է. Կոնստանտին Տեր-Նակալյան Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը «Հայաստան» հիմնադրամին 50 հազար դոլար է նվիրաբերում Ֆրանսիայում մուրճերով թուրքերի հարձակումից հայ ցուցարար է վիրավորվել. նրան տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) Армения хитростью избежала стратегической катастрофы (WP) «Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրանը» կմիանա համահայկական դրամահավաքին Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 59 զոհի անուն ԲՏԱ նախարարության կառույցները միացել են «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին Պահեստազորի պարապմունքները շարունակվում են (լուսանկարներ) «Սմերչ»-ով հրետակոծվում է Շուշին. կա մեկ զոհ և երկու վիրավոր. մեկ հարված էլ եղել է Ստեփանակերտին. ԱՀ ԱԻՊԾ (թարմացված) Վիվա-ՄՏՍ-ը սկսում է #հանունհայրենիքի մարտահրավերը և կոչ է անում կազմակերպություններին ու աշխատանքային կոլեկտիվներին միանալ այս նախաձեռնությանը Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Խնդրում եմ, կարդացեք սա. Սերժ Թանկյան Սևանի թերակղզու լողափերից մեկում երեկ հայտնաբերվել է դի Ֆրանսիայում թուրքերը հարձակվել են հայ ցուցարարների վրա (տեսանյութ) Գեղեցիկ և ուժեղ երգ արցախցի երեխաների կատարմամբ. ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով Հակառակորդի հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից Вторая волна... чего? Четыре возможных объяснения резкого всплеска Covid-19 (WP) Մինչ այս պահը պաշտոնական պատասխան չունենք. Իսայանը՝ վարչապետին իրենց առաջարկության մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ