Ի դեպ. ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների, ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի ուղերձների մասին
ADTVԻ դեպ, արդեն 18 օր շարունակվող պատերզամի շուրջ քաղաքական իրադարձություններն այսօր զարգացան գլխապտույտ արահությամբ։Առավոտյան լսեցինք Արցախի նախագահի ուղերձը, կեսօրին ՌԴ ԱԳ նախարարի մամլո ասուլիսին հետեւեցինք, կեսօրից հետո՝ ուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ էր ասում Արայիկ Հարությունյանը։ Այն, որ ադրբեջանական կողմն ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը, հետո, հաջողության դեպքում, նաև Հայաստանը»։Նա հայությանը համախմբվելու կոչ արեց․ «Մենք հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Արցախը կարիք ունի եւ կարեւորում է հայության ոչ միայն նյութական, այլ նաև ֆիզիկական մասնակցությունը։
Հաջորդը, ինչպես նշեցինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսն էր։ Նա անդրադարձավ խնդրի ռազմական լուծման անընդունելիության,կրակը դադարեցնելու անհրաժեշտության խնդիրներին, խոսեց Թուրքիայի դերի մասին ու բավական բաց տեքստով՝ ռազմական դիտորդների տեղակայման, հիմնախնդրի քաղաքական կարգավորման եւ առաջարկների մասին։Ըստ Լավրովի, հիմնախնդրի քաղաքական լուծման առաջարկները մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը հայտնի է՝ Ղարաբաղի հարակից շրջանների փուլային ազատում՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի պահպանում մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Սա, ըստ էության նորություն չէ, նախընթաց տարիներին այս առաջարկների մասին շատ է խոսվել, տարբեր վերտառություններով՝ Մադրիդյան, Լավրովյան, Կազանյան եւ այլն։ Հիմա մեզ ասում են, որ եկել է այն իրականացնելու ժամանակը, այլապես՝ պատերազմ։
Հատկանշական է, որ Լավրովի այս հայտարարություններից հետո ժողովրդին ուղղված ուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ուղերձն ըստ էության պատասխան էր այս առաջարկներին, առանց անուններ տալու։ Հայաստանի վարչապետն ադրադարձավ բանակցային գործընթացում իր ստացած հանգրվանին, խոսեց Տավուշյան դեպքերի ու Թուրքիայի դիրքորոշման փոփոխության մասին, արձանագրեց, որ Թուրքիային զսպելու ռազմավարական մեխանիզմները չեն աշխատել, այդուամենայնիվ շնորհակալություն հայտնեց ՌԴ-ն եւ Ֆրանսիային միջնորդական ջանքերի համար, եւ իր լուր աշխարհի հայտարարեց, որ մեջբերում եմ՝ «Մենք չենք ընկրկելու, մեզ հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ հաղթել: Այսօր մենք ունենք մեկ անելիք՝ կենտրոնացնել եւ համախմբել մեր ողջ ներուժը՝ Արցախի խնդրի վերջնական լուծման համար: Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման: Այսօր մենք կերտում ենք մեր նոր պատմությունը, մեր նոր Էպոսը»։ Հաղթելու ենք, իրավիճակից հաղթանակած դուրս գալուց բացի այլ ելք չունենք։