«Կորոնավիրուսի թվերի աճի մի մասը պայմանավորված է կրթական հաստատությունների վերաբացմամբ և այդ պատկերը մենք ունեցանք դպրոցների վերաբացումից 10 օր անց, բայց այդ աճն այնքան չէր, որ անհանգստացներ։ Իսկ այս վերջին աճը, որը կարելի է երկրորդ ալիք ասել, պայմանավորված է պատերազմով։ Այստեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին համավարակի թվերի աճին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ բնակչության ամբողջ միտքը, հայացքն այս օրերին ուղղված է պատերազմը և կորոնավիրուսի հետ կապված խնդիրը մղվել է երկրորդ պլան. «Բնակչության զգոնությունը թուլացել է։ Հասկանալի է, բայց պետք է խնդրեմ, հորդորեմ բնակչությանը, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները, քանի որ առողջապահական համակարգը զբաղված է ռազմական դրությամբ պայմանավորված իր առջև դրված խնդիրների լուծմամբ և ցանկալի չէ, որ առողջապահական համակարգը երկրորդ ճակատով սկսի պայքարել։ Չնայած նշեմ, որ բավականին պատշաճ մակարդակով բժշկական հաստատությունները երկու ճակատով պայքարում են։ Բայց բնակչության կողմից կանոնների պատշաճ պահպանումը բավականաչափ կթեթևացնի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունն այս ճակատում և ամբողջ ռեսուրսները կտրամադրվեն վիրավոր զինվորներին օգնելուն»։
Մանրամասները՝ տեսանյութում

