Եթե ֆեյք ունենամ անունը կդնեմ շանս անունը՝ Ալիև. «Ցանցահենը»՝ Եղիշե Սարգսյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում անդրադառնում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի և ակտիվ օգտատերերին: Այս անգամ մեր հերոսը Եղիշե Սարգսյանն է:
-Ֆեյսբուքյան հարթակում, երբ նոր էիք գրանցվել, ի՞նչ սխալներ էիք թույլ տալիս։ Գրառման տեղը նամակներ գրել , ուրիշի նամակները մեկ ուրիշին ուղարկել...
-Ծանոթներիս նկարները ուղղակիորեն share էի անում
-Եթե չլիներ Ֆեյսբուքը, Եղիշեի կյանքում չէր լինի...
-Պաթոսային տեքստեր չեմ սիրում, դրա համար կասեմ, եթե չլիներ Ֆեյսբուքը, իմ կյանքում չէր լինի առավոտյան զարթնելու հետ խնդիրներ:
-Սոցիալական ցանցերում կանայք ինչո՞վ են տարբերվում իրական կյանքի իրենց կերպարներից։
-Ֆիլտրերով, ֆիլտրերով և նորից ֆիլտրերով:
-Ձեր կարծիքով ով է այն մարդը, ում պետք է անպայման հետևել Ֆեյսբուքում։
-Եթե թույլ կտաք 2 հոգու անուն ասեմ, ես և Լեւոն Ստեփանյանը:
-Ուզենք-չուզենք Ֆեյսբուքը քաղաքականացված է։ Հետևո՞ւմ եք քաղաքական գործիչներին։ Ում էջին եք ուշի-ուշով հետևում։
-Իհարկե, գրեթե բոլոր նախարարների, քիչ թե շատ ֆեյսբուքում ակտիվ պատգամավորներին, Նիկոլ Փաշինյանին և հայտնի քաղաքագետ, ընդդիմադիր, ժողովրդի սրտի խոսնակ Անի Զախարյանին:
-Ֆեյք երբևէ ունեցե՞լ եք։ Եթե ՝ այո, ինչպե՞ս էր այն կոչվում և ինչո՞ւ էիք բացել, եթե ՝ ոչ, ապա պատկերացնենք պետք է բացեք, ի՞նչ անուն կդնեիք։
-Ճիշտն ասած ունեցել եմ, բայց հիմա անունը չեմ հիշում, եթե ունենամ անունը կդնեմ շանս անունը՝ Ալիեւ:
-Առաջին անգամ ես Ֆեյսբուքում եմ...
-Եվ արդեն վախեցած եմ 50+ կանանց հայհոյանքներից:
-Նամակներ հաստատ շատ եք ստանում։ Ու զավեշտալի նամակների պակաս էլ հաստատ չեք զգում։ Ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք։ Այն մեկով, որը շատ է Ձեզ մոտ տպավորվել։
-Մի անգամ մի 70 տարեկան կին գրել էր. «Ափսոս հանգուցյալ ամուսնուս շատ նման ես, թե չէ ազիզդ թաղելու էի: Թե ինչի համար՝ չգիտեմ»:
-Գրառումներ հատվածում, եթե Ձեր ֆեյսբուքյան էջը հայարեն է, գրվում է «Ի՞նչ կա Ձեր մտքին», հիմա ասեք Արմեն, ի՞նչ կա Ձեր մտքին։
-Հիմա նոր բանաստեղծությունս վառելու մասին մտքեր կան մտքիս:
-Օֆֆլայն Եղիշեն, ինչով է տարբերվում օնլայն Եղիշեից։
-Օնլայնը մի քիչ քիչ ա ալկոհոլ օգտագործում:
-Կհիշե՞ք, թե որն է եղել Ձեր առաջին գրառումը։
-Ինչ որ ռուսերեն հումոր էր ոզնիներիմ առաջին գիշերվա մասին:
-Կա՞ մարդ ում մասին երբեք գրառում չեք անի, թեկուզ շաաատ մեծ գումարի դիմաց, ո՞վ է նա և ինչո՞ւ։
-Չկա երևի թե, որովհետև ես ստեղծագործում եմ, հետևաբար չափից դուրս անամոթ եմ բացառություններ անելու համար:
-Անկեղծ ասած...
-Ձեր «անկեղծից» ես էլ ունեմ:
-Միշտ լինում է համացանցային տիրույթում մեկը, ով...
-Գիշերը ժամը 3-ին գրում է -Es xi qnac cessss
-Դուք էլ ունեք էնպիսի ֆռենդ, ով միշտ...
-Հարսանիքների մեջ է ու միշտ հոգնեցնում է իր սթորիներով:
-Եվ վերջում, Ձեր ֆեյսբուքյան ընկերների համար կարո՞ղ եք մի քառատող հորինել։
-Թամադայի կենաց չի ստացվի չէ՞
Տառապյալներն ենք կեղտոտ ներկայի,
Գնում ենք այնտեղ, ուր սկիզբն է կյանքի
Թողած չարությունն անկոչ ու վայրի,
Բռնել ենք ճամփան մեր երազանքի: