3-4 օրից ելքը պարզ կլինի, կարծես կարգավորվում է ու լավ կլինի. Շիրխանյան Կարծում եմ՝ մեր պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է. Վարուժան Ավետիսյանը՝ կուսակցությունների հայտարարության մասին 49-ամյա տղամարդուց բացի, կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք. ունենք 526 առողջացած. կա 10 մահ Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Շատ դեպքերում դիակները միջդիրքային տարածությունում են, նման դեպքերում դիերը դուրս բերելու համար անվտանգ միջավայր է անհրաժեշտ. Արծրուն Հովհաննիսյան Բարձր ձայնով քաղաքում հայրենասիրական երաժշտություն լսելով ու պտտվելով մենք չենք օգնում, կամ դրանով չենք ոգևորում մեր զինվորներին. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան Ինչ տեխնիկական հնարավորություներ ունի հայերի կողմից խոցված SandCat զրահամեքենան (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան, 20.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

00:08 - Չորրորդն էլ ոչնչացվեց. Հանդարտ, վստահ եւ դուխով, հաղթելու ենք. Նիկոլ Փաշինյան

23:55 - Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում

 Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում:

Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»,- գրել է վարչապետը։

23:50 - ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. Շուշան Ստեփանյան

22:55 - Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա. զոհ ունենք

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»:

21:45 - Արցախցի բժիշկներին հաջողվեց փրկել Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

21:30- Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ․ Արցախի ՄԻՊ

«Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորների մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»։ Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում

21:20 - ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:

Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:

20:30 - Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ․ Արցախի ՄԻՊ

19:00 - Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. ՊՆ խոսնակ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ՍՏեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը»:

18:12-Առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են: Գրել է ֆեյսբուքյան իր էջում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

17։57-Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է զոհվել

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել։
«Դա պատերազմական հանցագործություն է եւ պետք է խոստորեն պատժվի»,- ասել է Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ վիրավորված քաղաքացիների մեջ հայ եւ ֆրանսիացի լրագրողներ կան։

17։55-ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

«Ըստ նախնական տվյալների՝ այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի:

Մանրամասները ճշտվում են»։

16։27-Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ մեկ երեխա վիրավորվել է

Իրանական Anaj գործակալությունը հայտնել է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարին շրջանում։ Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա, վնասվել է 6 տուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։ Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի տարածքում կրակոցներ են լինում, Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներգրավել հակամարտության մեջ, ամբողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի վրա։

Բացի այդ Իրանի ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու սահմանամերձ տարածքում։

Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայված են Արցախի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանանին։

16։25-Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի հայտարարությունը Ղարաբաղի իրադրության վերաբերյալ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, այն տեղադրված է Կրեմլի կայքում:

Պետությունների ղեկավարները վճռականորեն դատապարտել են տարածաշրջանում լարվածության աճը եւ կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաեւ վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների:

Փաստաթղթում նաև ասվում է, որ նախագահները սգում են զոհվածների համար և ցավակցում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին:

16։16- Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում

Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

15։41-Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։

15։15- Ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ է հայտնվել 24News-ի լրագրողը։

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրատվականի խմբագիր Նարեկ Գալստյանը։

15:11 - Չհասցրի գրեմ 2 դառավ 3 ինքնաթիռ. Արծրուն Հովհաննիսյան

14։51-Հայ դիրքապահները մեկ կեսօրում 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ են ոչնչացրել. Արծրուն Հովհաննիսյան

14։34-ՊԲ-ի կողմից խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ. խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում. Շուշան Ստեփանյան

14։23-Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ վիրավորվել է «Ժամը» լրատվականի օպերատորը

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Այս մասին տեղկացնում է «Ժամը» լրատվականիֆեյսբուքյան էջը։

14։16-Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Հադրութին հարվածեցին հրետանիով. Արծրուն Հովհաննիսյան

13։50-Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր. Հովհաննես Մովսիսյան

13։30- Հավատարմագրվել է մոտ 200 օտարերկրյա լրագրող, որոնց գերակշռող մասն արդեն իսկ ՀՀ-ում ու Արցախում են. ԱԳՆ

«Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ օտարերկրյա լրագրողներն արդեն Արցախում են։ Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսն ընթանում էր անգլերեն և ռուսերեն սինքրոն թաևժրգմանություններով՝ հենց օտարերկրյա լրագրողների համար։

12։39-Ակտիվ մարտական գործողություններ Վարդենիսի հատվածում այս պահին չկան. Հովհաննիսյան

11:26-Լելե Թեփեում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

11։09-Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնություններ, բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ

«Սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ սահմանային գծում հարաբերական անդորր է, բացառությամբ մի քանի հրաձգությունների։ Այս պահի դրությամբ օպերատիվ դրությունը կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ, քանի որ պատերազմը շարունակվում է»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանը շեշտեց, որ ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են մեր տարածքում, բոլորի գրպաններում հայտնվել են ներարկիչներ.«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ Ամփոփելով կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի և համաչափ պատասխան։ Ընդհանուր առմամբ՝ Արցախում ներքաղաքական, տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, որևէ խնդիր չունենք։ Ժողովուրդն ապրում է իր առօրյա կյանքով, իհարկե պատերազմական իրավիճակին հատուկ ոչ մի խուճապ չկա։ Վերջում ուզում եմ ասել, որ հաղթելու ենք»։

9:59-«Նորից ԱԹՍ զգետնեցինք».ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

08:10 - 01.10.2020. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արգենտինահայերը բողոքի ակցիա են իրականացնում հորդառատ անձրեւի տակ (տեսանյութ) Հասարակությանը թմբիրի մեջ պահելով մեծ պատերազմ չեն վարում. Ղազինյան Պատերազմը երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելացնելու է. ավագանու անդամ 3-4 օրից ելքը պարզ կլինի, կարծես կարգավորվում է ու լավ կլինի. Շիրխանյան Կարծում եմ՝ մեր պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է. Վարուժան Ավետիսյանը՝ կուսակցությունների հայտարարության մասին Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ հնարավորինս արագ եւ շուտ հաստատվի խաղաղություն. Ջորջ Քլունի (տեսանյութ) Երևանում 15 միլիոն դոլար արժողությամբ նոր հիվանդանոց կկառուցվի ԱԹՍ-ներով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է. Սերժ Թանկյան Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ա. Քոչինյան փողոցում կկառուցվի 15 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր. ավագանին ընդունեց որոշումը Պարգև Սրբազանը Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչով օրհնել է Հայոց բանակը Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. ՀՀ նախագահը՝ France24-ին (տեսանյութ) Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն. Արա Զոհրաբյան Այս գործողություններն Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության՝ այդ եզրի ողջ բովանդակությամբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Մեր բանակի կանայք. լուսանկարներ Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել. մենք պետք է հաղթենք. Իշխան Սաղաթելյանի ուղերձը (տեսանյութ) Քաղաքապետարանը «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացրեց 49մլն 201 հազար 700 դրամ Վաշինգտոնը պետք է աջակցի Մոսկվայի ջանքերին. Առանձին ջանքերի դեպքում դրանք կարող են խաչվել. քաղաքագետ Հավատացե՛ք, նորի եւ հնի համադրումից է ծնվում հաջողությունը, իսկ մենք դա կարող ենք անել. Սենոր Հասրաթյան Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ. Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներառական կրթության համակարգի ներդրման պլանի և ժամանակացույցի նախագիծը 49-ամյա տղամարդուց բացի, կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք. ունենք 526 առողջացած. կա 10 մահ Երևանի ավագանու նիստ. ուղիղ Հայոց պետականության պաշտպանները. լուսանկարներ առաջնագծից ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության հարցը Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններն Արցախում այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային կառույցները հրաժարվել են Արցախ այցերից․ ՄԻՊ Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ Այո, սա տարածքների կռիվ չէ, բայց մոտենում է իր վճռական հանգրվաններից մեկին. Հրանտ Տէր-Աբրահամեան Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Իշխանաձոր հասնելը նշանակում է, որ ազերիները պատերազմի ավելի քան երեք շաբաթների ընթացքում գրավել են Ջեբրայիլի շրջանը. Թաթուլ Հակոբյան Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ Ի՞նչ է խոսվել երեկվա Ազգային անվտանգության խորհրդի նիստում. Հայկ Մարտիրոսյան Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք. Լալա Մնացականյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Փոխգնդապետ Արսեն Հակոբյանը, իր ենթակաների հետ, խոցել է թշնամու 1 Տ-90 տանկ. Նորօրյա հերոսներ Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել. Ալբերտի հայրը հայտարարություն է տարածել «Ժամանակ». Կստեղծվի նոր վարչություն՝ վերահսկելու համար արտադրվող ապրանքի որակը «Ժողովուրդ». Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ «Ժամանակ». Պատերազմական բիզնես. խաղողի մթերման գինը իջել է մինչև 70 դրամ «Իրատես». Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը «Ժամանակ». Նվիրատվությունը կազատվի հարկումից. Նոր օրինագիծ «Հրապարակ». Անսպասելի հանդիպում. ինչ են քննարկել վարչապետի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը «Փաստ». Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը «Փաստ». Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիեւյան կլանը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ