Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Ապրիր առողջ. կոկորդի ցավ. ինչպես պարզել՝ արդյոք թարախակալվե՞լ է կոկորդը և ինչպես թեթևացնել ցավը Արցախյան պատերազմ, օր 28-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Գագիկ Ծառուկյանը, ազատ արձակվելուց հետո, այցելել է Սուրբ Հովհաննես մատուռ Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով ներկայացրել է այն հատվածները, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո (լուսանկարներ, տեսանյութ) Պատրաստվում ենք ձմռան. հայկական ավանդական թթու Ինչի՞ են մեզ բոլորն ասում՝ կռվեք, որքան կարող եք. Ադրբեջանի հսկայական զինակույտը ոչնչացված է, այդ զենքները պե՞տք է համալրվեն, ումի՞ց է նա դրանք նորից գնելու․ Լևոն Շիրինյան «Ինսթագրամի հայ հայտնիները». ովքեր են անդրադարձել արցախյան պատերազմին և կոչով դիմել միջազգային հանրությանը Ալիևն արդեն այդքան էլ հույս չունի լուրջ բան գրավելու, նա չգիտի, թե ինչպես կանգնեցնի պատերազմը․ Ստեփան Գրիգորյան Արայիկ Հարությունյանի նամակը տեղին էր ու լրացուցիչ աջակցություն ստանալուն միտված․ Ստեփան Գրիգորյան
Երևան, 25.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Քարվաճառում եմ, կնոջս հետ չիր ենք պատրաստում, Ադրբեջանի բլիցկրիգը տապալվել է. Ալեքսանդր Քանանյան

ArmDaily.am-ի զրուցակիցը արցախաբնակ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է։

- Պարոն Քանանյան, այս պահին Քարվաճառում եք, ինչ իրավիճակ է հիմա այդտեղ։
- Քարվաճառում մարտական շրջանին բնորոշ դրություն է։ Այն մարդիկ, ովքեր պետք է մեկնեին դիրքեր՝ հավելյալ պաշտպանություն ցուցաբերելու՝ մեկնել են, քաղաքում և մյուս բնակավայրերում մնացած անձինք կատարում են իրենց ծառայողական և պաշտոնեական գործառույթները, կյանքը, իհարկե, պատերազմական շատ մեծ հիմքով հանդերձ՝ շարունակվում է։ Անձամբ ես՝ կնոջս հետ չիր եմ պատրաստում ձմռան համար։ Կայուն է իրավիճակը, որևէ խուճապ, բնականաբար, չկա։ Մարդիկ՝ գիտակցելով իրավիճակի լրջությունը, այնուամենայնիվ, շարունակում են ապրել և տեր լինեն իրենց հայրենիքին։

-Պարոն Քանանյան, անդրադառնանք ՄԱԿ-ում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ու ՄԱԿ-ի տարածած հայտարարությանը։ Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը, որն ըստ էության ուղղված էր երկու կողմերին։
- Եթե առարկայաբար, բովանդակային գնահատական տանք ՄԱԿ-ի բանաձևին՝ սա միանգամայն անմարմին բանաձև է, բայց եկեք չխաբենք ինքներս մեզ, ՄԱԿ-ը շատ վաղուց գրեթե միշտ ունեցել է ձևական գործառույթ՝ միջազգային հարաբերությունները կարգավորելու գործում։ Գործնականում այլ մեխանիզմներ են կառավարում և ուղղորդում համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները։ Բայց ՄԱԿ-ը խորհրդանշական լինելով՝ դեռ երկար ժամանակ գոյություն կունենա, մինչև մարդկությունը ավելի արդյունավետ և ավելի արդար մեխանիզմ կհորինի։ Դրա համար, որպես հայ, որպես Արցախում բնակվող ՀՀ քաղաքացի՝ ի գիտություն եմ ընդունել ՄԱԿ-ի բանաձևը և շարունակում եմ մտածել մեր երկրի պաշտպանության մասին։

-Ինչպես կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանից պատվիրակություն չի մեկնելու Ռուսաստան՝ բանակցությունների նպատակով, միաժամանակ, Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին։
-Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումները արդարացված են, ադեկվատ են ու պատշաճում են իրավիճակին։ Պատերազմող երկրի ղեկավարը սկզբունքորեն որևէ առիթով, ամենակարևոր հանդիպման համար անգամ ոչ բարոյական, ոչ պաշտոնական իրավունք չունի բացակայելու երկրից, հատկապես, պատերազմի մեջ գտնվողների ղեկավար, այն էլ ոչ սովորական պատերազմի։ Մեզ համար այս պատերազմը գոյապայքար է, մեր պարտության դեպքում, մենք ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ վերջնականապես կկորցնենք պետականությունը և հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը հարցականի տակ կդրվի մեր փոքրիկ հողակտորում։ Հետևաբար, Փաշինյանի այս քայլը ես չեմ կարող դեմարշ անվանել,։ Ավելին, եթե այսպիսի իրավիճակում երկրի ղեկավարը մեկներ արտասահման, ապա ոչ միայն երկրում, այլ երկրից դուրս նրա այդ քայլը կգնահատեին մեղմ ասած՝ անհասկանալի և անպատասխանատու։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին օգնության համար դիմելուն, ապա սա ոչ միայն անիմաստ է, այլև միանգամայն անպատվաբեր է Հայաստանի համար, որովհետև ՀԱՊԿ-ը բացարձակապես ձևական և որևէ հարց չկագավորող կառույց է։ Մտքի ծայրով անգամ մտածել, որ Ղազախստանի և Բելառուսի պես ՀԱՊԿ-ի անդամ երկրները պետք է կանգնեին Հայաստանի կողքին ռազմական, կամ գոնե այլ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի դեմ մղվող գոյապայքարում՝ պարզապես ծիծաղելի և անլուրջ է։ Հետևաբար, մենք մեր հայացքը չպետք է դեպի հյուսիս ուղղենք՝ դաշնակիցներ որոնելու համար, մնում է զարգացնել բացառապես հայ-ռուսական հարաբերությունները՝ պայմանով, որ Հայաստանը լինի դաշնակից, այլ ոչ թե գաղութային երկիր՝ ինչպես որ եղել է նախորդ 30 տարիների ընթացքում։ Կարծում եմ, այդ ընկալումը հիմա էլ չի փոխվել ու դա մեծապես խոչընդոտում է հայ-ռուսական փոխադարձաբար շահավետ և հեռանկարային հարաբերությունների ձևավորմանը։
Հավելեմ նաև, որ խաղաղապահների անվամբ Արցախում որևէ օտար զինուժի մուտքը վտանգավորագույն հարված կլինի մեր ազգային անվտանգությանը և Արցախի հանդեպ Հայաստանի եզակի և անվերապահ ինքնիշխանությանը։ Չի կարելի անգամ խոսել այդ ուղղությամբ և այդ ուղղությամբ բոլոր արտահայտվողները պարզապես ազգի դավաճաններ են, այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող։

-Երեկ ՀՀ ԱԺ փակ նիստում քննարկվում էր Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը, որը շատերը վտագավոր էին համարում։ Փոխարենն առաջարկվում էր ճանաչել Արցախի անկախությունը։ Կա նաև մեկ այլ տեսակետ, ըստ որի ժամանակն է երկու հայկական պետությունների միավորման։ Իրավական ու քաղաքական առումով՝ ըստ Ձեզ այս ճանապարհներից որն է առավել անվտանգը։
- Ըստ իս՝ այս բովանդակությամբ քննարկումը մեծապես վնասակար, ապակառուցողական և լիովին անհեթեթ է։ Հայաստանը չի կարող ռազմաքաղաքական դաշինք կնքել իր մաս կազմող միավորի հետ։ Արցախի Հանրապետությունը՝ Հայաստանի Հանրապետության անօտարելի մաս է՝ Անկախության հռչակագրի սահմանադիր ուժով։ Դա նաև քննարկման ենթակա չէ, Բացի դրանից՝ շատ գիտելիք պետք չէ հասկանալու համար, որ եթե Հայաստանը մի օր փոխօգնության պայմանագիր է կնքում Արցախի հետ, ապա դրանից բխելու է, որ մինչ այդ հայոց բանակը Արցախի տարածքում ապօրինաբար է գտնվել, գտնվել է առանց որևէ իրավական հիմքի։ Սա կատարելապես կեղծ, վնասակար, անհեթեթ, արտաքնապես և ներքնապես մերժելի օրակարգ է։ Ես զայրույթ և վրդովմունք եմ հայտնում, որ այսպիսի վճռորոշ օրերին իշխող կուսակցությունը կամ իշխանության ներկայացուցչական մարմինները իրենց թույլ են տալիս ժամավաճառությամբ զբաղվել նման անհեթեթ օրակարգերը քննարկելու համար։ Միակ օրակարգը, որ կարող է լինել՝ միացումն է։ Կարծում եմ Անկախության օրակարգը նույնպես վնասակար կարող է լինել, որը հղի է մի շարք խիստ վնասակար հետևանքներով։
Միացումը միակ ճանապարհն է, որի դեպքում որևէ նոր հռչակագրային ակտի անհրաժեշտություն չկա։ Անգամ նման հայտարարության կարիք չկա, որ Արցախը հետայսու ՀՀ-ի կազմի մեջ է, պետք չէ, դա հարուցելու է անհարկի և անցանկալի գլխացավանք՝ միջազգային հարթություններում։ Մենք պետք է որպես ելակետ ընդունենք այն միանգամայն վավեր իրավաքաղաքական իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը 1991 թ-ին անկախացել է՝ Արցախն ունենալով իր կազմում։ Միաժամանակ, բոլորովին վտանգավոր չէ, ընդունելը, որ Հայաստանն ունի տարածքային խնդիրներ Ադրբեջանի հետ, քանի որ ցեղասպանության ամենաարմատական վտանգը հայության համար եղել է մեր հայրենիքի ցեղասպանական մասնատումը՝ Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև։ Ընդ որում՝ Խորհրդային Հայաստանին բաժին հասած տարածքը նույնպես մասնատվել է և մաս է հանձնվել Ադրբեջանին, արդյունքում, մենք ունենք այդ տարածքում գոյության խնդիր։

-Ձեր գնահատմամբ՝ տավուշյան դեպքերից հետո՝ ինչո՞ւ կարճ ժամանակ անց Ադրբեջանը նորից համարձակվեց նման սադրանքի։
-Նոր պատերազմի սկիզբը նախ պայմանավորված էր առարկայական ինչ-ինչ հաշվարկներով, ապա նաև իրականության ընկալման ալիևյան սուբյեկտիվ տեսանկյունով։ Եթե 2016 թ-ին նույն ուժի կենտրոնը քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին տեղայնական պատերազմ սկսելու համար, որը հաջողության դեպքում պետք է վերաճեր համապարփակ պատերազմի՝ այս անգամ, հաշվի առնելով Էրդողանի վարած նեոօսմանական քաղաքականության բուռն զարգացումը և Թուրքիայի ծավալապաշտական ագրեսիվ ռազմական նկրտումները գրեթե բոլոր հարևանների նկատմամբ՝ ակնհայտ է, որ Էրդողանի խրախուսմամբ և երաշխիքներով է Ալիևը հանդգնել կարծել, որ պիտի կարողանա հաջողությամբ ավարտել սանձազերծած համապարփակ պատերազմը։ Սակայն նրանք բնականաբար սխալվել են իրենց հաշվարկներում։ Ադրբեջանը օգտագործելով Թուրքական ռազմական օդուժը, վարձկաններին, նախորդ տարիներին Ադրբեջանի ձեռք բերած արդիական ռազմատեխնիկան թվային առավելությունը՝ քայլ է կատարել, բայց մեր պաշտպանական դիրքը և պաշտպանական համակարգը իրեն լավ է դրսևորել, առաջնագիծն՝ ըստ էության, չի խախտվել, եղել են դիրքերի ժամանակավոր կորուստներ, սակայն դրանք հետ են բերվել, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի 3-4 օրում ամբողջ Արցախը գրավելու բիլցկրիկային օրակարգը կատարելապես ձախողվել է։
Բայց մենք չենք կարող բացառել Թուրքիայի ներխուժման հնարավորությունը՝ հատկապես Նախիջևանի տարածքից։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ Էրդողանն ապրում է իր նեոօսմանական իրականության մեջ, որը միշտ չէ, որ ադեկվատ աղերսներ ունի ներկա միջազգային իրադրության հետ։ Հետևաբար, Էրդողանը անկառավարելի և վտանգավոր էակ է, որի ռազմավարությունը բացարձակ լկտիություն է։ Էրդողանը՝ քիչ կառավարելի լինելով գերտերությունների կողմից լուրջ սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի համար այլև հենց Հայաստանի համար։ Մենք պետք է աչալուրջ և պատրաստ լինենք Սարդարապատյան բովանդակության գոյամարտի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՌԴ-ում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 16710 նոր դեպք Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ձեռք են բերվել տվյալներ՝ պատերազմին թուրքական զինված ուժերի մասնակցության մասին. դատախազություն Այսօրվա կռիվը վաղվան թողնելու իրավունք չունենք. Կարեն Հովհաննիսյան Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները. Էդմոն Մարուքյան Պատերազմը պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ․ սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում․ Զ․ Մնացականյանը՝ CNN-ին ՌԴ Պետդումայի պատգամավոր Շերինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հարվածել Թուրքիայի «քթին» Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին Նայեք քարտեզին, գրեթե մեկ ամիս տևած պատերազմի ժամանակ ինչ անհաջող «ձեռքբերում» ունի թշնամին Ալիևը նշել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման պայմանը Ուշ ընթրիք զորամասում. Արարատի մարզպետը լուսանկար է հրապարակել Հայրենիքի պաշտպանությունն այս պահին ամենաառաջնային խնդիրն է, իսկ փառավոր հաղթանակը շատ մոտ է. Լոռու մարզպետ Օրվա կադր. Երեւանի սուպերմարկետներից մեկում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով շարունակում է փակ մնալ Ադրբեջանական հերթական ողորմելի կեղծիքը. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք. ունենք 23 մահվան դեպք Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Արցախյան պատերազմ, օր 29-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ հայտարարել է ԱՀԿ-ն Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ Վաղ առավոտյան թարմ ապրանք. Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայից «Կա´մ Ռուսաստանը, կա´մ Թուրքիան» բանաձևը առաջ քաշողները Հայաստանը դարերով ցեխի մեջ ներքաշածներն են. Հայկ Մարտիրոսյան Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության. Հասրաթյան Պետական կառավարման ոլորտներում անխափան գործունեությունը կարևորագույն նախապայման է մեր վերջնական հաղթանակն ամրագրելու համար. Պետրոսյան Ապրիր առողջ. կոկորդի ցավ. ինչպես պարզել՝ արդյոք թարախակալվե՞լ է կոկորդը և ինչպես թեթևացնել ցավը Կատալոնիայի հայ համայնքը մի քանի ժամ փակ է պահել ավտոմայրուղիներից մեկը՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին Հումանիտար օգնություն Կիպրոսի հայկական համայնքից Պետդումայի պատգամավորը կոչ է արել «Հասցնել Թուրքիայի քթին» Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ ուշ չէ Քննադատությունների պատճառով Voices of Artsakh-ի տեսահոլովակը հեռացվել է Ռազմաճակատում մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյանը «Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյովի պատասխանը՝ ադրբեջանցիներին Ռուս լրագրողները ներկայացրել են «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը Արցախյան պատերազմ, օր 28-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Գագիկ Ծառուկյանը, ազատ արձակվելուց հետո, այցելել է Սուրբ Հովհաննես մատուռ Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան ԱԱՏՄ-ն վերահսկում է համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքները Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ «Ռեալ»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական հարձակումների պատճառով. Արցախի ՄԻՊ Արսեն Թորոսյանն այցելել է վիրավորների բուժմամբ զբաղվող մարզային բժշկական կենտրոններ Ես զանգեր եմ ստանում ճակատում կանգնած տղաներից, ասում են՝ երբեմն ծիծաղում են այստեղ ընթացող քննարկումների վրա․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանին համակարգչային տոմոգրաֆայի սարք է նվիրաբերվել. ԱՆ Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով ներկայացրել է այն հատվածները, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո (լուսանկարներ, տեսանյութ) Ես կուզեմ, որ այսօր բոլորը լինեն սահմանի մոտ. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ) Ապացույցներ, որ Ադրբեջանը ծանր հրթիռներով թիրախավորել էր Ստեփանակերտի բնակելի տարածքները․ ԱՀ ՄԻՊ-ը լուսանկարներ է ներկայացրել Այսօր Փարիզը կրկին հայկական էր. ԿԳՄՍ նախարար Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին`ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման առթիվ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ