3-4 օրից ելքը պարզ կլինի, կարծես կարգավորվում է ու լավ կլինի. Շիրխանյան Կարծում եմ՝ մեր պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է. Վարուժան Ավետիսյանը՝ կուսակցությունների հայտարարության մասին 49-ամյա տղամարդուց բացի, կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք. ունենք 526 առողջացած. կա 10 մահ Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Շատ դեպքերում դիակները միջդիրքային տարածությունում են, նման դեպքերում դիերը դուրս բերելու համար անվտանգ միջավայր է անհրաժեշտ. Արծրուն Հովհաննիսյան Բարձր ձայնով քաղաքում հայրենասիրական երաժշտություն լսելով ու պտտվելով մենք չենք օգնում, կամ դրանով չենք ոգևորում մեր զինվորներին. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան Ինչ տեխնիկական հնարավորություներ ունի հայերի կողմից խոցված SandCat զրահամեքենան (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան, 20.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակման էր անցել, թիրախավորելով ոչ միայն ՊԲ դիրքերը, այլ նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Այսօր մարտական գործողությունների 3-րդ օրն է։

ArmDaily.am-ը ներկայացնում է պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչներին։ 

Հոկտեմբերի 13

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը: Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:

Մասնավորապես, զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն:

Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ: Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում (այդ թվում՝ մանկահասակ աղջիկը և հինգ կանայք), 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս և այլն): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ, որից 86 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 70-ը արական, իսկ 16-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 45-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:

Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 5 անձ, Թաղասեռ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 15 անձ, Սպիտակշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Շոշ համայնքում՝ 1 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Հոկտեմբերի 12

Վերջին օրերին հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր իր անձնակազմից տեղեկացել է այդ 3 նոր չզեկուցված մահվան դեպքերի մասին: Բեգլարյանը շեշտել է, որ այդ անձինք մահացել են Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով: ԱՀ ՄԻՊ-ը նաև նշել է, որ Արցախում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհանուր զոհվել են առնվազն 31 քաղաքացիական անձինք։

Հոկտեմբերի 11. 20։47

Պատերազմի հենց սկզբից ակտիվ եւ դիտավորյալ կերպով հակառակորդի կողմից թիրախավորվել է քաղաքացիական բանկչությունը` ինչպես սահմանին մոտիկ բնակավայրերում, այնպես էլ խորքում գտնվող բնակավայրերում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Թիրախավորվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ բոլոր շրջկենտրոնները, նույնիսկ սահմանից 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետեւանքով մինչեւ երեկ եւ գիշերն էլ ներառյալ արձանագրել են 25 զոհ, եւ 102 վիրավոր, որոնցից 5-ը միայն երեկ:

«Զոհերի կեսից ավելին 50-ից ավելի տարիքի են, 25 զոհից 9-ը կին է, մեկը՝ 9 տարեկան երեխա։ վիրավորների շրջանում եւս կան երեխաներ, բազմաթիվ կանայք, տարեցներ»,-ասաց Արտակ Բեգլարյանը` նշելով, որ մանրամասները ներկայացված են զեկույցում:

«Փաստացի Ադրբեջանը միտումնավոր և համակարգված ձևով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»,- հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և շեշտեց, որ քաղաքային բնակչության դեմ կիրառվել են նաև բարձր ճշգրտության զենքեր և եթե որեշ դեպքերում կարելի էր ասել, որ չտարբերակված հարվածներ են եղել, որը նույնպես միջազգային իրավունքի խախտում է, սայկայն մեծ թվով դեպքրեում էլ ակնհայտորեն եղել է ուղիղ դիտավորյալ թիրախային հարված քաղացիական բնակչությանը:

«Դեպքեր ունենք, որ կիրառվել է իսրայելական «Հարոպ» տիպի ինքնասպան ԱԹՍ Հադրութ քաղաքաքում քաղաքացիական բակչության դեմ»,- հայտնեց Արտակ Բեգլարյանը և ցույց տվեց սեպտեմբերի 27-ի քաղաքացիական մեկ տան վրա հարվածած ԱԹՍ-ի բեկորները՝ իսրայելական գրությամբ:

Հոկտեմբերի 6. 14։41

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առաջին իսկ օրվանից հակառակորդի զինված ուժերը սկսեցին թիրախավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները:

Ըստ Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնի՝ ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 21 խաղաղ բնակիչ, 82 վիրավոր, իսկ 2704 գույք, շենք-շինություն վնասվել է

Հոկտեմբերի 4

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ: Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախնական տվյալների համաձայն ՝ Ստեփանակերտի ու Շուշիի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների արդյունքում զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 10 մարդ վիրավորվել է: 

Հոկտեմբերի 2. 23:30

Ըստ նախնական տվյալների՝ երեկոյան հրետակոծության հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ: 2 բնակելի շենք լրջորեն վնասվել են: Բարեբախտաբար, այդտեղ այդ պահին քիչ թվով բնակիչներ են եղել:

Հոկտեմբերի 2. 11։56

Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 2. 11։30

«Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորների մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»։ Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հոկտեմբերի 1. 22։44

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 1. 18։45 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել։ Նրանց անունները դեռ չի հրապարակվել։

Երեկ Ադրբեջանը հրետակոծում էր Վարդենիսի գյուղերը, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր զոհվել։ Անձնական տվյալները հայտնի չեն։

Արցախում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին առաջին հաղորդագրությունը տարածվեց սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Հակառակորդի հրետակոծության հետևանքով իրենց տան բակում սպանվել էին տատ և թոռ։ 

Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:

Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում, փոքրիկի տատիկն է։

Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:

Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ:

 Նրանք են` Հրանտ Խաչատրյան, Լյուբա Մամունց, Լարիսա Մամունց:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հասարակությանը թմբիրի մեջ պահելով մեծ պատերազմ չեն վարում. Ղազինյան Պատերազմը երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելացնելու է. ավագանու անդամ 3-4 օրից ելքը պարզ կլինի, կարծես կարգավորվում է ու լավ կլինի. Շիրխանյան Կարծում եմ՝ մեր պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է. Վարուժան Ավետիսյանը՝ կուսակցությունների հայտարարության մասին Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ հնարավորինս արագ եւ շուտ հաստատվի խաղաղություն. Ջորջ Քլունի (տեսանյութ) Երևանում 15 միլիոն դոլար արժողությամբ նոր հիվանդանոց կկառուցվի ԱԹՍ-ներով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է. Սերժ Թանկյան Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ա. Քոչինյան փողոցում կկառուցվի 15 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր. ավագանին ընդունեց որոշումը Պարգև Սրբազանը Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչով օրհնել է Հայոց բանակը Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. ՀՀ նախագահը՝ France24-ին (տեսանյութ) Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն. Արա Զոհրաբյան Այս գործողություններն Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության՝ այդ եզրի ողջ բովանդակությամբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Մեր բանակի կանայք. լուսանկարներ Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել. մենք պետք է հաղթենք. Իշխան Սաղաթելյանի ուղերձը (տեսանյութ) Քաղաքապետարանը «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացրեց 49մլն 201 հազար 700 դրամ Վաշինգտոնը պետք է աջակցի Մոսկվայի ջանքերին. Առանձին ջանքերի դեպքում դրանք կարող են խաչվել. քաղաքագետ Հավատացե՛ք, նորի եւ հնի համադրումից է ծնվում հաջողությունը, իսկ մենք դա կարող ենք անել. Սենոր Հասրաթյան Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ. Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներառական կրթության համակարգի ներդրման պլանի և ժամանակացույցի նախագիծը 49-ամյա տղամարդուց բացի, կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք. ունենք 526 առողջացած. կա 10 մահ Երևանի ավագանու նիստ. ուղիղ Հայոց պետականության պաշտպանները. լուսանկարներ առաջնագծից ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության հարցը Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններն Արցախում այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային կառույցները հրաժարվել են Արցախ այցերից․ ՄԻՊ Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ Այո, սա տարածքների կռիվ չէ, բայց մոտենում է իր վճռական հանգրվաններից մեկին. Հրանտ Տէր-Աբրահամեան Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Իշխանաձոր հասնելը նշանակում է, որ ազերիները պատերազմի ավելի քան երեք շաբաթների ընթացքում գրավել են Ջեբրայիլի շրջանը. Թաթուլ Հակոբյան Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ Ի՞նչ է խոսվել երեկվա Ազգային անվտանգության խորհրդի նիստում. Հայկ Մարտիրոսյան Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք. Լալա Մնացականյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Փոխգնդապետ Արսեն Հակոբյանը, իր ենթակաների հետ, խոցել է թշնամու 1 Տ-90 տանկ. Նորօրյա հերոսներ Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել. Ալբերտի հայրը հայտարարություն է տարածել «Ժամանակ». Կստեղծվի նոր վարչություն՝ վերահսկելու համար արտադրվող ապրանքի որակը «Ժողովուրդ». Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ «Ժամանակ». Պատերազմական բիզնես. խաղողի մթերման գինը իջել է մինչև 70 դրամ «Իրատես». Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը «Ժամանակ». Նվիրատվությունը կազատվի հարկումից. Նոր օրինագիծ «Հրապարակ». Անսպասելի հանդիպում. ինչ են քննարկել վարչապետի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը «Փաստ». Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը «Փաստ». Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիեւյան կլանը Արցախի ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ