Մի լուսանկարի պատմություն. ինչպես է «վիրավորվել» փամփուշտը Ինչու չպետք է սոցցանցերում տարածել զինծառայողի լուսանկարը, ումից տևական ժամանակ լուր չկա, ինչպես և ինչ նպատակով դա կարող է թշնամին օգտագործել Արցախյան պատերազմ, օր 32-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Սրանք կենդանու բնազդ ունեն, նվազագույն հաջողությունից ոգևորված՝ փորձելու են ավելի առաջ գալ ու ջախջախվելու են. Հայկ Սուքիասյան ՀԿ-ների մի զգալի մասը պետական պարտավորություններն իրենց վրա են վերցրել. Արման Ղարիբյան Արցախյան պատերազմի ժամանակ ոչ մեկ կանանց կոչ չէր անում գնալ ռազմաճակատ, բայց նրանք գնացին. Զարուհի Հովհաննիսյան Պատերազմի 32-րդ օրը. Ինչպես ենք մահացածներին հայհոյում եւ ապրողներին ողջ-ողջ թաղում «Թոքաբանության ազգային կենտրոն»-ում թոքերի ռենտգենծառայությունը թանկացել է. ԱՆ-ից հայտնել են պատճառը Տարածքները կհամարենք կորցրած, եթե լինի վերջնական իրավական ակտ՝ պայմանագիր, առայժմ դրանք Արցախի տարածքներն են. Վարդան Այվազյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը առողջական լուրջ խնդիրներ ուներ. Մխչյան համայնքի ղեկավար
Երևան, 29.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ալիևը պոռնիկավարի ստում է, թող քարտեզի վրա ցույց տա, թե ինչ գյուղ է ազատագրել. Վահան Բադասյան

Ես այս պահին գրեթե սահմանի մոտ եմ։ Այս պահին հարավային սահմանին իրավիճակը ստաբիլ է։ Պետք է ասել, որ հակառակորդի տեմպը բավականին ընկել է, հակառակորդը տվել է բազմաթիվ կորուստներ՝ տեխնիկայի և կենդանի ուժի։ Անգամ մի քանի տասնյակ դիակներ ուղարկել ենք զննության, որպեսզի նրանց պատկանելիությունը ճշտեն, իրենց մոտ եղած փաստաթղթերով, թեև պետք է ասեմ, որ հիմնականում նրանք առանց փաստաթղթերի են եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, ով ժամեր առաջ էր առաջնագծից իջել։

Նա ընդգծեց, որ թշնամին լայնածավալ գործողությունները սկսել էր շփման գծի ողջ երկայնքով։ «Հյուսիսից նրանք խնդիր էին դրել մտնել Օմար, Օմարից՝ Քարվաճառի շրջանը փակել։ Այդ ուղղությամբ կամուրջ են պայթեցրել, որպեսզի մեքենաներ չգնան ու փորձել են շրջափակել, հարձակվել են հյուսիսից Օմարի լեռների՝ դիրքերի վրա և ունեցել են 100-ավոր կորուստներ։ Սկզբից դժվար էր մերոնց համար, բայց հետո կարողացանք կոտրել թշնամու ոգին և պատճառել մեծ վնասներ։ Հիմա այս պահի դրությամբ իրենք գտնվում են ծուղակի մեջ, մի քանի 100 հոգով, բայց գրեթե բոլորին էլ կամաց-կամաց խոցում ու ոչնչացնում ենք»։

Անդրադառնալով Թալիշի ուղղությանը՝ նա նշեց, որ հարձակում է եղել «Եղնիկների» և Թալիշի վրա, որտեղ կարճատև հաջողություն են գրանցել, սակայն այդ դիրքերը կրկին վերականգնել են։

«Թեև դեռևս խնդիրներ կան Թալիշում, սակայն հիմնականում դիրքերը վերականգնված են։ Մյուս բոլոր պաշտպանական շրջաններում, բարեբախտաբար, թշնամու հարձակվող շարասյուների վրա մերոնք խփել են ու կազմաքանդել, դա ցավոք չէր հաջողվել առաջին և իններորդ տարածքներում՝ հարավային թևով չհաջողվեց, քանի որ այդ տարածքներում չերևացող է եղել և կարողացել են ժամանակավոր հաջողություններ ունենալ։ Այսինքն, շփման գծի երկայնքով ամբողջ առաջնագիծը վերցրել էին, սակայն մեր բանակը անցնելով հակահարձակման կարողացել է կեսից ավելի դիրքերը հետ վերցնել։ Հաջորդ օրը մի քանի դիրք ձեռքից ձեռք է անցել, իսկ երեկ արդեն հակառակորդի տեմպը ամբողջությամբ ընկել էր, իրենք դուրս էին գալիս ծանր տեխնիկայով, իսկ մեր բանակը դրանք անշեղորեն խոցում էր։ Մեր հրետանին անշեղորեն գործել է, հրամանատարական կազմը առաջին օրից ոչ մի խուճապի չի մատնվել, գործել են շատ ճիշտ և գրագետ»։

Նա ընդգծեց, որ երեկ՝ կեսօրից հետո հակառակորդը որևէ բան չի կարողանում ձեռնարկել և մինչև այսօր առավոտյան արդեն միայն դիրքային կրակոցներ են։

«Մենք առայժմ սպասում ենք՝ տեսնենք, թե հակառակորդն ինչ քայլեր կանի, որպեսզի հրամանտարական կողմը համապատասխանի որոշում կայացնի։ Բայց արդեն հակառակորդի ճանապարհը փակված է թե հետևակի առումով, թե տանկային առաջխաղացման։ Մենք արդեն վերականգնել ենք բոլոր կորուստները ավիացիայի դեմ պայքարելու։ Արդեն հարմարվել ենք, որ նրանք հարվածում են անօդաչու, հարվածային սարքավորումներով, որոնցից շատ ունեն, դրանք գրեթե ամբողջովին թուրքական ԱԹՍ-ներ են»։

Նա ասաց, որ առաջին օրը թշնամին փորձել է շարքից հանել մեր կառավարման կետը, ընդհուպ՝ կարողացել են Ստեփանակերտի ու Շուշիի կառավարման կետերը վերացնել, դա նախադեպը չունեցող հարձակում էր, որը մշակված սխեմա էր ու արդյունք էր Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների։

«Այդ զորավարժությունները դիմակ էին, որի ներքո թաքնված նպատակն այն էր, որ ամբողջ զինտեխնիկան, հրամանատարական կազմը առաջնագիծ են բերել։ Ուզում եմ կրկնել, որ մենք պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, սա Թուրքիայի կողմից Հայաստանին չհայտարարված պատերազմ է»։

Անդրադառնալով նախօրեին ռուսական հեռուստաալիքներից մեկով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կատարած հայտարարությանը, թե հարավային շրջաններում գյուղեր են վերցրել՝ նա նշեց, որ դա քաղաքական պոռնիկի հերթական սուտն է։ «Ինչ գյուղերի մասին է խոսքը, այո, կար նեյտրալ գոտում գտնվող գյուղ, որն հիմա իրենն է համարում, դե ուրեմն թող բերի բնակեցնի։ Նա չի կարող այդ գյուղը բնակեցնել, որովհետև մենք էլ հրետակոծության կարող ենք ենթարկել այն։ Ես տեսել եմ ինչպես են իրենք իրենց գյուղերից փախնում՝ առաջին հերթին դուրս բերելով իրենց ոչխարներին։ Ալիևը վտանգավոր է անգամ իր սեփական երկրի համար, սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը 1 մլն-ից ավելի խաղաղ բնակչություն ունի, այսօր, երբ մենք ստիպված ենք թիրախավերելու դրանք՝ վնասելու ենք անգամ իր խաղաղ բնակչությունը։ Ալիևը դրա մասին չի մտածում։ Ի՞նչ գյուղերի ազատագրման մասին է խոսքը, ո՞ր գյուղն է ազատագրել, թող քարտեզի վրա ցույց տա, դա հերթական սուտն է։ Ալիևը ողջ միջազգային հանրության առջև իրեն խայտառակեց սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հարձակվեցին արցախահայությանը ոչնչացնելու միտումով, քանի որ հարվածում էր խաղաղ բնակիչներին՝ ծերերին ու երեխաներին։ Ալիևի ոչ մի ասածին հավատալ պետք չէ, քանի որ ինքն հայտարարում է, որ մենք ենք հարձակվել իրենց վրա, բացարձակ լկտի սուտ, Ալիևը պոռնիկավարի ստում է, դա քաղաքական գործչի ու լիդերի խոսք չէ, ավելի լավ էր տղամարդավարի կանգներ՝ ասեր հարձակվում եմ, բայց ստեց ու փորձեց միջազգային հանրությանը շեղել»։

Բադասյանն ընդգծեց, որ Ալիևը միջազգային տեռորիստ է՝ Էրդողանի հետ միասին, և իրենցով պետք է զբաղվի միջազգային դատարանը, քանի որ նա ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ է ոտնձգություններ անում, այլև սեփական ժողովրդի։ Թալիշների, լեզգիների հանդեպ, որոնց առաջին գիծ են մտցնում ու իրենց ետևից գալիս են։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի վերսկսմանը՝ նա ընդգծեց, որ հնարավոր չէ, բանակցել նման երկրի հետ։

«Բանակցություններ ու զիջումներ պետք էին, սակայն Մադրիդյան սկզբունքների մասին խոսք լինել անգամ չի կարող, չի կարելի տարածքներ զիջել նման երկրի։ Ադրբեջանին պետք է զրկել իր տարածքներից ու ազատել տոտալիտար իշխանությունից, որը սեփական երկրում բնակվողների՝ թալիշների, լեզգիների, հրեաների և այլ բնիկների համար անգամ վտանգավոր անձ է։ Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը փորձում են ասիմիլացնել ու ճզմել, կոտորել անգամ սեփական երկրի ժողովուրդներին։ Սա պետք է վերջին պատերազմը լինի, ու մենք անհապաղ պետք է տեղափոխվենք Ադրբեջանի խորքերը։ Ես պատերազմի կոչեր չեմ անում, ամենաշատը ես եմ վախենում պատերազմից, քանի որ իմ որդիներն ու հարազատներն առաջնագծում են, հետևաբար, առաջին հերթին ինձ ձեռնտու չէ պատերազմը։ Սակայն մենք պետք է անցնենք սրբազան պատերազմի, պատերազմ, որը պետք է լինի վերջնը մեզ համար ու պետք է դրանով խաղաղության հասնենք»։

Բադասյանն ընդգծեց, որ այժմ օրակարգ պետք է բերել Հայաստանի հետ Արցախի միավորումը, բոլորը ժամանակին ասում էին, որ եթե միավորում տեղի ունենա՝ պատերազմ կսկսվի։

«Այս պահին կարծում եմ մեզ առհասարակ չպետք է հետաքրքրի որևէ միջազգային կազմակերպության կարծիքը, մեզ պետք է հետաքրքրի մեր ազգային շահերը։ Մենք պետք է կատարենք ազգի իղձը, քանի որ այդ նպատակի համար է ազգը զոհեր ունենում ու զրկանքներ կրում, իսկ ազգային իղձը հենց միացումն է, միացյալ մեծ հայրենիք ունենալը։ Հետևաբար, պետք է վերադառնալ 1989 թ-ի Անկախության հռչակագրին ու կյանքի կոչենք այն։ Այս պահին, եթե որևէ միջազգային կառուց մեր դեմ լինի՝ մենք կարող ենք հակադարձել, թե իսկ ուր էին այդ միջազգային կառույցները, երբ ադրբեջանաթուրքական զինատեսակներից կրակում էին մեր խաղաղ բնակչության ուղղությամբ, մեր դաշնակցին էլ բացատրենք, որ եթե մեզ դաշնակից ես՝ ուրեմն մեզ պետք է ճանաչես այնպես՝ ինչպես կանք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար Արցախի փրկարարներին վնասվածքներ են հասցվել կասետային «Սմերչ»-ի հրթիռի պայթյունից ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Ֆրանսիայի դատարանը կվերսկսի Դեպարդիեի դեմ հետաքննությունը բռնաբարության գործով Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան Մի լուսանկարի պատմություն. ինչպես է «վիրավորվել» փամփուշտը Փաշինյանը բացատրել է ռուս զինվորականների ներկայությունը Ղարաբաղի հետ սահմանին Ինչու չպետք է սոցցանցերում տարածել զինծառայողի լուսանկարը, ումից տևական ժամանակ լուր չկա, ինչպես և ինչ նպատակով դա կարող է թշնամին օգտագործել Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողութունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա իրականուցնում է Ադրբեջանը. Հովհաննիսյան Կարելի է արձանագրել, որ` Հայաստանի առողջապահական համակարգն այլևս փլուզված է. Հայկ Մարտիրոսյան Արցախյան պատերազմ, օր 32-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն. Արծրուն Հովհաննիսյան «Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել». Արման Թաթոյան ՈՒՂԻՂ. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը Запад несет ответственность за войну против Нагорного Карабаха (WP) Ադրբեջանի՝ այսօրվա հրթիռային եւ ավիացիոն հարվածներից վնասված եւ ավերված բնակելի տներն ու գույքը (լուսանկարներ) Թուրքիայի ՊՆ-ի պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը. ՀՀ ԱԳՆ ԱԱԾ-ի կողմից Արցախ և Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր են բացահայտվել Ուժեղացված ծառայությունը շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանություն (տեսանյութ) Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. 168.am Խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ԱՀ նախագահի խոսնակ Ռազմական դրության ժամանակ վարկերի մարումը. Քո իրավունքը «էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ». Նաիրա Զոհրաբյան Շուշիի հրթիռակոծության հետեւանքով իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՀ ՄԻՊ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը. Արծրուն Հովհաննիսյան Ստացիոնար բուժօգնություն է ստանում 2472 քաղաքացի Ադրբեջանական կողմը կրակի դադարեցման պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն. դա այդպես չի կարող լինել. ՊԲ Հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել նաև ամբողջ տարածաշրջանի համար. ՊԲ Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ. ԿԳՄՍՆ Շուրջ 4 տասնյակ ստուգայց Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են Ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն. Սամվել Մարտիրոսյան Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին Սրանք կենդանու բնազդ ունեն, նվազագույն հաջողությունից ոգևորված՝ փորձելու են ավելի առաջ գալ ու ջախջախվելու են. Հայկ Սուքիասյան Հանդիպում ունեցա Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց. Նիկոլ Փաշինյան Դաֆեր Յուսեֆը միանում է «Երաժիշտներն Արցախի համար» նախաձեռնությանը Քննչական կոմիտեից 180 կամավորական է զինվորագրվել, նրանց մի մասն այսօր մեկնել է մարտական ծառայության Ստեփանակերտի ծննդատունը թիրախում, Վալանսում թուրքերը մուրճով հարվածել են հայերի. հոկտեմբերի 28-ն՝ ամփոփ Ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին. Արսեն Թորոսյանը՝ ԱՀԿ ներկայացուցչին ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են Պուտինն ու Էրդողանը ԼՂ կարգավորման բանակցություններում Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով ՀԿ-ների մի զգալի մասը պետական պարտավորություններն իրենց վրա են վերցրել. Արման Ղարիբյան ՌԴ-ն կարող է ապաակտիվացնել Թուրքիային վաճառված S 400-ի էլեկտրոնային համակարգը. Անդրանիկ Իսպիրյան Ի դեպ. Վազգեն Մանուկյանի հայտարարության ու արձագանքների մասին Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պատերազմական հանցագործությունների համար․ ԱՀ ՄԻՊ Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ