Կրթական համակարգը կարող է զարգանալ միայն այն պարագայում, եթե որևէ քաղաքական ազդեցության չի ենթարկվում. Ատոմ Մխիթարյան Տեղադրել տոնածառ, թե ոչ. երբ եւ ինչ որոշում պետք է կայացներ իշխանությունը Ո՞նց կարող են ադրբեջանցի զինվորները գալ Վարդենիս ու խանութից առևտուր անել. Արամ Մելքոնյան Սամվել Խուդոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է. ԵՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմից ևս 3 անձ է մահացել կորոնավիրուսից Որքան արժեն ավիատոմսերն այս օրերին և որ ուղղությամբ երբ ճանապարհորդել գումար խնայելու համար Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է. Սաղաթելյան Պուտինի ասածը պետք չէ ընկալել որպես աջակցություն Փաշինյանին կամ գործող կառավարությանը. Արամ Սարգսյան Տիկին Թանդիլյանը մեր գործընկերն է եղել, նրա պրոֆեսիոնալիզմի վրա չենք կասկածում. Արեն Պետունց Մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում, հիմա պետք է ազատեն այդ հյուրանոցները. արցախցի կին Վազգեն Մանուկյանը փորձված ու կարողություններով օժտված անձ է, խնդիրը իրեն սատարող ուժերն են. Պետրոս Մակեյան
Երևան, 03.Դեկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 30.09.20

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

23:00-ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի գրասենյակը։

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի մի շարք հարցեր: Հանդիպումից հետո նրանք միասին այցելել են Պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակն առաջնագծում:

22:10 - Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները`

Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ.

Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ.

Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ.

Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ.

Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ.

Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ.

Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ.

Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ.

Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ.

Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ.

Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ.

Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ.

Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ.

Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ.

Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ.

Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ.

Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ.

Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ

Մինչեւ այժմ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է հայկական զինված ուժերի 105 զինծառայող:

20:30 - Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ՝ ՏՈՍՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։

18:39-Մեր կործանիչ հարվածների արդյունքում թշնամին կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

18:36-Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը:

Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը:

17։16-Վրաստանի վարչապետը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել է բանակցություններ վարել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հակամարտող կողմերին առաջարկել է բանակցություններ վարել Թբիլիսիում հակամարտության լուծման շուրջ, գրում է Sputnik Georgia-ն։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հերթական ռազմական դիմակայության արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ կորուստներ, եւ, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը եւ երկխոսության վերսկսումը դեռեւս հնարավոր չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային մասնակիցներին առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ լարվածությունը դադարեցնելու եւ երկխոսությունը վերսկսելու համար», - հայտարարել է Գախարիան։եորգի Գախարիան ընդգծել է, որ ընդհանուր շահերից է բխում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այդ գործընթացին, այդ թվում ՝ անցկացնել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում Թբիլիսիում՝ երկխոսություն անցկացնելու նպատակով, հայտարարել է նա։

16:47-«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:
- Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
- Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
- Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
- Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
- Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից:
- Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:
- Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն`
Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:

15:22- Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը. երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

14։16-Հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ

Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են», - ասված է հաղորդագրությունում։

13։36-Ադրբեջանի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է

Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն է տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, ԿԵՂԾ է, լուսանկարն էլ՝ հին։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն է տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, ԿԵՂԾ է, լուսանկարն էլ՝ հին»,- հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զինուժը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում ունի 4 զոհ։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։

Արցախի Պաշտպանության բանակը մինչեւ այսօր խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը խոցել էր հայկական ՍՈւ-25 գրոհիչը։ Ցավոք, օդաչուն, հերոսաբար զոհվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հակառակորդի կողմից հրետանակոծվել են ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերը, որի հետեւանքով հայկական կողմն ունի քաղաքացիական մեկ զոհ։ նույն օրը հակառակորդի հարվածային ԱԹՍ-ն խոցել էր քաղաքացիական մեկ ավտոբուս, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Նշենք, որ այսօր էլ Արցախի շրջանի ողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Ըստ ՊՆ-ի՝ ամենածանր մարտերն այս պահին ընթանում են Հյուսիսային հատվածներում։

13։18-Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։

12։26-Գիշերը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ

«Գիշերը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ եղել էին երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետանակոծություններ։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, մասնավորապես՝ ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդ ուղղությամբ ընթացել են մարտեր, ընթացիկ իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի. «Մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, մենք էլ բնականաբար ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։ Հակառակորդը ևս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի։ Լրացուցիչ տվյալները նորից կամփոփենք և այս օրվա ընթացքում այդ մասին կխոսենք»։

10։58-Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը. Փաշինյան

Հայաստանի իշխանությունները ստեղծված ռազմական իրավիճակի կապակցությամբ դիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը, ընդ որում Երեւանը նպատակ ունի տարածաշրջանում երկարատեւ կայունության հաստատմանը: Այս մասին երեկ ռուսական լրատվամիջոցների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն է։ «Մենք նպատակ ունենք տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատել։ Մենք չենք ցանկանում, որ, օրինակ, երկու-երեք տարի անց այդ իրավիճակը կրկնվի։ Բայց Հայաստանը երբեք չի գործելու ի վնաս իր ազգային շահերի եւ Լեռնային Ղարաբաղի շահերի», - նշել է նա։

10։50-Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։
Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։
Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ»։

10։09-Անվտանգության նկատառումներով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

09:55- Հակառակորդը թիրախավորել է խաղաղ ազգաբնակչությանը. այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով. ԱՀ ՊՆ

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:

Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել են Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով:

08:30 - Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել»,-նշել է նա:

Երեկվա թարմացումներն այս հղումով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Կրթական համակարգը կարող է զարգանալ միայն այն պարագայում, եթե որևէ քաղաքական ազդեցության չի ենթարկվում. Ատոմ Մխիթարյան Մեր մեջ պիտի լինի երկու մարդ, մեկը ես, մյուսը՝ զոհված տղան, այսպես պիտի ապրենք. Տիգրան Հեքեքյան Տեղադրել տոնածառ, թե ոչ. երբ եւ ինչ որոշում պետք է կայացներ իշխանությունը Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները փոխարինվել են Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին Արմատական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Երբ մտածում էի, որ 2020 թվականն արդեն չի կարող ավելի վատ նորություններ բերել, ստացա լուրը, որ Դուք այլևս մեզ հետ չեք. Տաթևիկ Ռևազյանը՝ Դմիտրի Աթբաշյանի մասին Քաղաքացիները փակում են Երևանի փողոցները.ՈՒՂԻՂ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ կրճատվելու են այլ մարմինների հաստիքները. ԱՆ պարզաբանումը Ո՞նց կարող են ադրբեջանցի զինվորները գալ Վարդենիս ու խանութից առևտուր անել. Արամ Մելքոնյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. ՀՅԴ-ԼՀԿ հանդիպման արդյունքները Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները Մարդն, ով այսօր խիզախություն ունի ասելու, որ կարող է այս վիճակում կառավարել երկիրը՝ արդեն հարգանքի է արժանի. Արամ Սարգսյան Բագրատ Եսայանը քիչ առաջ ներկայացել է ԱԱԾ Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի հետ Սամվել Խուդոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է. ԵՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմից ևս 3 անձ է մահացել կորոնավիրուսից Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի. Արթուր Ղազինյան Բոլոր քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի. Տոնոյան Որքան արժեն ավիատոմսերն այս օրերին և որ ուղղությամբ երբ ճանապարհորդել գումար խնայելու համար Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասե՞ր չէ, անգրագե՞տ է. Վանեցյան Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում 2783 զոհի մասին Բուհական համակարգում սա առաջացնելու է հաստատապես տուռբոլենտություն՝ բուհերն անմիջական կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից. Սողոմոնյան Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա հարձակված 2 թուրքի դեմ քրգործ է հարուցվել Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է. Սաղաթելյան Ընդդիմադիր գործիչների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ Պուտինի ասածը պետք չէ ընկալել որպես աջակցություն Փաշինյանին կամ գործող կառավարությանը. Արամ Սարգսյան 6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սամվել Խուդոյանը ԼՂ-ում ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի. Դավիթ Բաբայան Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՀ ՊԲ հրամանատարի հետ Այսօր Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակն է Ասուլիս ԵՊՀ-ում. Վահե Հովհաննիսյանը և Մենուա Սողոմոնյանն անդրադառնում են բուհերի ռեկտորների նշանակման նախագծին. ՈՒՂԻՂ ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները կօգտագործեն Ստեփանակերտի օդանավակայանը Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի պարտականությունները կատարողի հարցում Մանե Թանդիլյանն ու Ստեփանակերտի քաղաքապետը քննարկել են պատերազմի հետևանքով ի հայտ եկած սոցիալական խնդիրները Ես հանքափոր եմ եւ թունելը փորելով գնալու եմ մինչեւ լույսը. Գագիկ Գինոսյան Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը. Վահրամ Պողոսյան Հետպատերազմական ժամանակաշրջանում պետությունը պետք է ավելի մեծ ջանքերով երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ ՄԻՊ-ի ուղերձը Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը. Հայկ Հովհաննիսյան Փաշինյանի հրաժարականն են պահանջում Սփյուռքի 5 տասնյակից ավելի կառույցներ. ՀՅԴ Տիկին Թանդիլյանը մեր գործընկերն է եղել, նրա պրոֆեսիոնալիզմի վրա չենք կասկածում. Արեն Պետունց ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը Ընդունել եմ Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին. Արայիկ Հարությունյան Սյունիքի մարզպետի խորհրդականն ազատվել է պաշտոնից Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ Էրդողանը կմասնակցի Բաքվում նախատեսված զորահանդեսին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ