Նման տեղեկություն չունեմ. Արման Թաթոյանի խոսնակը՝ Զարուհի Բաթոյանի՝ պարզաբանում ստանալու ցանկության ու անպատասխան զանգերի մասին Ինչու է թշնամին մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների տվյալները հավաքում. Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է Արցախյան պատերազմ, օր 33-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հիվանդանոց, եկեղեցի ավիրողը առանց պայմանների է ցանկանում բանակցել, իսկ մե՞նք․ պատիժը չպետք է ուշանա Պետք է բժիշկներին երկընտրանքի առաջ չկանգնեցնել` օգնել վիրավոր զինվորին, թե քաղաքացուն. Լուսինե Բադալյան Անազատության մեջ գտնվող երկու անձ կմեկնի ռազմաճակատ. Դատարանը բավարարել է նրանց միջնորդությունը Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Սկանդալային գրառումից հետո Արման Թաթոյանը չի պատասխանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զանգերին. նախարարությունը փորձում է հասկանալ պատճառը Իրանը փորձելու է միջնորդական առաքելություն ստանձնել. հսկայական և ակտիվ աշխատանք է պետք իրանական կողմի հետ. Ահարոն Վարդանյան Պատերազմական իրավիճակում կրթության դերն ավելի կարևորելու փոխարեն անցե՞լ է 2-րդ պլան. Սմբատ Գոգյանի գրառումը թեժ քննարկումների առիթ է դարձել
Երևան, 29.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 29.09.20

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

23:00- Մեր կորուստներն ամփոփում ենք, հավանաբար կներկայացնենք վաղը առավոտյան. Արծրուն Հովհաննիսյան 

Թուրքական ռազմական ուժին պատկանող F-16 կործանիչները, որոնց մասին բարձրաձայնվել էր մեր կողմից, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում և առաջին իսկ օրից մասնակցել էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, այսօր խոցել են ՀՀ ռազմաուժին պատկանող ՍՈՒ-25 գրոհիչը, ցավոք օդաչուն մահացել է:Ադրբեջանը շտապեց հերքել, ընդ որում հերքեց շատ անհնարամիտ ու ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմական ուժերի մեջ չկա: Մենք շատ լավ գիտենք, որ դրանք ադրբեջանական ռազմական ուժերին չեն պատկանում, դրանք պատկանում են Թուրքիային: Այս պահին կարող եմ ասել, որ մեր կորուստներն ամփոփում ենք, հավանաբար կներկայացնենք վաղը առավոտյան: 

22:30- Հակառակորդի կորուստները այսօրվա մարտերում. 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկականծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, 500-ից ավելի անձնակազմ

ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ ամբողջ գիշեր և օրվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում, հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները.«Նախորդ օրերի անհաջողությունների հետ չհամակերպվելով` հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը, և գիշերը, և ցերեկը հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը: Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները , փորձել է գրոհել մեր մարտական դիրքերը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ նախկին դիրքերում:Այսօր ևս, մեր զինվորը ցուցադրեց իր անկոտրուն կամքը և փայլուն կերպով կատարեց իր առջև դրված մարտական խնդիրները: Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները` 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկականծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, 500-ից ավելի անձնակազմ: Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը ևս ունեն կորուստներ, ովային տվյալները ճշտվում են, կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ»:

20:55 - Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ տարածք չի մտել

Razm.info-ն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ անգլերեն թվիթերում թարգմանչական սխալի ու անհաջող ձևակերպման պատճառով տպավորություն է ստեղծվել, թե թուրքական ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։

«Հարգելի ընթերցողներ և լրատվամիջոցների մեր գործընկերներ, թուրքական ԱԹՍ-ի մասին տեղեկությունում մեր անգլերեն թվիթերում թարգմանչական սխալի ու անհաջող ձևակերպման պատճառով տպավորություն է ստեղծվել, թե այդ ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։

Իրականում այն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձև թռիչքներ է կատարել, ըստ ամենայնի, հետախուզական տվյալներ հավաքելով, սակայն ՀՀ տարածք չի մտել։ Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին ապակողմնորոշել ենք»,-ասված է Razm.info-ի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ առկա տեղեկատվությամբ, Թուրքական թռչող օբյեկտը, ամենայն հավանականությամբ՝ Bayraktar TB-2 մարտական անօդաչու թռչող սարքը, պտտվել է Գյումրիի Շիրակ օդանավակայանի մերձակայքում եւ ամենայն հավանականությամբ դիտարկել հայկական օդային ուժի շարժը:

19:00 - Եվս երեք զինծառայող ողջ է

Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, հայտնում են ԱՀ ՊԲ-ից։

17։58-Ունենք զոհված օդաչու

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

17։45-Հակառակորդը ևս 12 տանկ է կորցրել

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում գրում է.«Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է»։

17։40-Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ։

16։48-Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է 

Հարգելի հայրենակիցներ, Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը:

13։14-Հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ և ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

12։57-Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ։ ԱԳՆ

12։37-Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։

12:34-Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է քաղաքացիական չորս զոհերի անունները

Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում:

Ցանկը ներկայացվում է ստորև.

1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:

2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:

3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:

4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:

Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ:

11։54-Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ։ Արծրուն Հովհաննիսյան

11։52- ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը հայտնում է.

Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական
գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես,
հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր
հրանետային համակարգեր:

ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների
տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

Այս կապակցությամբ Պաշտպանության
նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրա
կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ
ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:

Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման
բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

11։44-Մարտունիի զորմասը շարքից չի հանվել 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:

11։37-Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:

Երկու պետությունների կառավարությունների պաշտոնական կայքերում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան և Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով: «Բնակավայրերի ռմբակոծման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը խորապես մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարի համաձայնագիրը և պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Այս հակամարտության ցանկացած կարգավորում պետք է մերժի բռնությունը և ներառի խաղաղ, բանակցությունների միջոցով լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում»,-ասված է ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի անունից տարածված հայտարարության մեջ, որում երկու երկրները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և վերջին հայտարարությանը:

11։21-Կա 4 զոհ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ընդ որում՝ ակնհայտ է, որ վտանգված են երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը և առողջությունը, որովհետև մահացած մարդկանց մեջ կա և կին և երեխա և տարեց մարդ։ Բնականաբար վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ, տարեց մարդիկ՝ այդչափ ագրեսիվ հարձակումների արդյունքում»։

11:05-Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուսի այրվելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նկար էր հրապարակել Վարդենիսից, գրելով.«Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից»։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նշեց, որ ավտոբուսի մեջ քաղաքացիներ չեն եղել, այն դատարկ կայանված է եղել, զոհեր և վիրավորներ չկան։ 

10։49-Ադրբեջանը կրակ է վարել Վարդենիսի վրա

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Սպասեք կոշտ պատասխանի։

10։24-Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

9։19-ՌԴ Պետդուման այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարության նախագիծ

ՌԴ Պետդուման երեքշաբթի կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որում կոչ է արվում դադարեցնել ռազմական բախումները և առաջարկվում է խաղաղ կարգավորման նպատակով միջնորդական օգնություն տրամադրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Համաձայն հայտարարության նախագծի, որը հեղինակել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովը, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, ինչը մեծաթիվ մարդկային զոհերի է հանգեցրել, և վճռականորեն դատապարտում են կողմերի ուժի կիրառումը»:

Պետդուման մտադիր է հայտարարել «կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, տարածաշրջանում առճակատման սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանքի բացակայության մասին»

«Պետդումայի պատգամավորները կոչ են անում կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- նշվում է հայտարարությունում:

08:15 - Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան օշիր էջում գրում է.

«Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։
Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով)»:

Երկվա թարմացումներն այս հղումով

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Նման տեղեկություն չունեմ. Արման Թաթոյանի խոսնակը՝ Զարուհի Բաթոյանի՝ պարզաբանում ստանալու ցանկության ու անպատասխան զանգերի մասին Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը Բելգիայի պատգամավորներից մեկը Լեռնային Ղարաբաղում հրթիռակոծման տակ է հայտնվել Ես էլ եմ մեկնելու ռազմաճակատ․ Արամ Սարգսյան (տեսանյութ) Ֆրանսիայում թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում. Լենա Նազարյան Ինչու է թշնամին մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների տվյալները հավաքում. Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է Արցախյան պատերազմ, օր 33-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հիվանդանոց, եկեղեցի ավիրողը առանց պայմանների է ցանկանում բանակցել, իսկ մե՞նք․ պատիժը չպետք է ուշանա Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով կան քաղաքացիական վիրավորներ (տեսանյութ) Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին «Վիվառոն» այսօրվանից Ռադիո-TV հարթակներում եւս դադարեցնում է գովազդային հեռարձակումները Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Պետք է բժիշկներին երկընտրանքի առաջ չկանգնեցնել` օգնել վիրավոր զինվորին, թե քաղաքացուն. Լուսինե Բադալյան Մահացել է Սամվել Գրիգորյանը Ադրբեջանի զինուժը գնդակոծել է իրանական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալը. Wargonzo Սարսափելի է, ցավոտ է տեսնել այս ամենը. Միխայիլ Գալուստյան տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումից Ֆրանսիայում ևս մեկ դեպք է գրանցվել. տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ժոզեպ Բորելի հետ Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս. ՊԵԿ-ի մոդելները գրավել են ՀԲ ուշադրությունը Անազատության մեջ գտնվող երկու անձ կմեկնի ռազմաճակատ. Դատարանը բավարարել է նրանց միջնորդությունը «Հայրենիք»-ի առաջին զորախումբը (լուսանկար) Շուշիի հրթիռակոծումը շարունակվում է. կյանքը նկուղներ է տեղափոխվել (տեսանյութ) Դերասան Արտյոմ Կարապետյանի լուսանկարներն առաջնագծից Թշնամու ռազմական ավիացիան հարվածել է Ննգի գյուղին. Բնակիչները տեսել են պարաշյուտով իջնող ռումբը (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ Ի դեպ. Առանց նախապայմանների Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու Ալիեւի պատրաստակամության մասին Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա. մեկ կին գլխատվել է ՀՀ վարչապետը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 30 զոհված հայ զինծառայողների մարմինները Արցախի հարցը կքննարկվի Դոնբասի կամավորների միությունում․ Wargonzo Հայոց պետականության պաշտպանները (ֆոտոշարք) Ալիևյան ռեժիմի հերթական կեղծիքը (տեսանյութ) Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Սկանդալային գրառումից հետո Արման Թաթոյանը չի պատասխանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զանգերին. նախարարությունը փորձում է հասկանալ պատճառը Իրանի հատուկ բանագնացը Բաքվից մեկնել է Մոսկվա՝ քննարկելու ղարաբաղյան հիմնահարցը Ադրբեջանը թքած ունի սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ. ՊԲ (տեսանյութ) Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին. կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ. Արցախի ԱԻՊԾ Ախտահանվող տարածքների թիվը գրեթե կրկնապատկվել է. ԱԻՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները (լուսանկարներ) Իրանը փորձելու է միջնորդական առաքելություն ստանձնել. հսկայական և ակտիվ աշխատանք է պետք իրանական կողմի հետ. Ահարոն Վարդանյան Ցույց տվեք մի ուրիշ ժողովուրդ, որ բազմապատիկ ուժերի դեմ կարող է այսպես կռիվ տալ. Միքայել Հայրապետյան Հակառակորդը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքների. ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ Ո՞նց եք պատկերացնում, զենքը հանենք և մեր բնակչությանը թողենք յաթաղանի սրի տա՞կ Պատերազմական իրավիճակում կրթության դերն ավելի կարևորելու փոխարեն անցե՞լ է 2-րդ պլան. Սմբատ Գոգյանի գրառումը թեժ քննարկումների առիթ է դարձել Զենիթահրթիռային դիվիզիոն, տանկային բրիգադ. Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ