Արցախյան պատերազմ, օր 33-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորը Սերժ Սարգսյանի նախկին օգնականի քույրն է Մեր զորքերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ճակատային բնագծի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող Թուրքիան չի դադարել ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինել, ռուսական կողմը պետք է, մեղմ ասած, անհանգստություն ցուցաբերի․ Հայկ Դեմոյան Նման տեղեկություն չունեմ. Արման Թաթոյանի խոսնակը՝ Զարուհի Բաթոյանի՝ պարզաբանում ստանալու ցանկության ու անպատասխան զանգերի մասին Ինչու է թշնամին մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների տվյալները հավաքում. Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է Հիվանդանոց, եկեղեցի ավիրողը առանց պայմանների է ցանկանում բանակցել, իսկ մե՞նք․ պատիժը չպետք է ուշանա Պետք է բժիշկներին երկընտրանքի առաջ չկանգնեցնել` օգնել վիրավոր զինվորին, թե քաղաքացուն. Լուսինե Բադալյան
Երևան, 30.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ.

«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները:

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը:

Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում:

Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:

Ճիշտ այդպես էլ COVID-19- ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության:

Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում:

Տիկնայք և պարոնայք,

Չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մենք ականատես եղանք մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի:

Հուլիսին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ագրեսիվ գործողությունը: Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ:

Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ:

Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի:

Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:

Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը:

Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն:

Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են:

Տիկնայք և պարոնայք,

Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան տարածաշրջաններում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:

Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:

Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:

Այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Ձերդ Գերազանցություններ,

Չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը:

2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները, կատարելապես արտացոլում է 2018-ի Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:

Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:

Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա:

Տիկնայք և պարոնայք,

Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մեզ ստիպում է ընդունել մարդկային արժանապատվության և մարդու իրավունքներին սպառնացող բազմաթիվ մարտահրավերների առկայությունը: Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը:

Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին:

Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է:

Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:

Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:

Ձերդ գերազանցություններ,

Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:

Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը:

Ինչպես միշտ, մեզ անհրաժեշտ է արդյունավետ բազմակողմանիություն և հետևաբար, ուժեղ և բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպություն՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ» «Ժողովուրդ». Լավ լուր. Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել Էս պատերազմը մեր քաղաքական հասունության քննությունն է։ Վատ է, որ քննությունը այսքան թանկ արժե. Նարեկ Սարգսյան «Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել. հնարավոր է՝ դեռ երկար չքայլի Լույս չի լինի Հրդեհ` Ստեփանավան քաղաքում. կա տուժած,նրա վիճակը ծանր է Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում հակառակորդի դիվերսիոն խմբեր են ոչնչացվում. ՊԲ Նարեկ գյուղում որդին սպանել է մորը (տեսանյութ) Հայոց բերդաքաղաքը թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում. Վահրամ Պողոսյան Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի․ Արտակ Բեգլարյան Արցախյան պատերազմ, օր 33-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Առաջնագծում հայ զինվորը ոչ մի բանի խնդիր չունի, ոչ սննդի , ոչ համազգեստի, ոչ զենքի, մենք ջախջախելու ենք թշնամուն․ կամավորական Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի, որ թշվառության մեջ է, հետո մտածի մնացածի մասին, որն իր համար երազանք է․ Արծրուն Հովհաննիսյան Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Ոչ մի բանակցային ձևաչափ որևէ արդյունք ապահովելու ներուժ չունի, քանի որ գործ ունենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հետ. Սարո Սարոյան Ադրբեջանը Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի, Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավազորության ներքո․ Աննա Նաղդալյան Նախագահը ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումների մասին օրենքը եւ հարակից 3 օրենքները Ժնևում միակ ձևաչափով հանդիպումը, որի մասին այս պահին կարելի է խոսել՝ դա եռանախագահների հետ հանդիպումն է․ Աննա Նաղդալյան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորը Սերժ Սարգսյանի նախկին օգնականի քույրն է Եթե երեկ կեսգիշերին ֆեյսբուքում Կուբաթլուն չգրավեիք, այսօր Շուշիի մասին լուրը լսելուց հետո կեսգիշերին ֆեյսբուքում չէիք ընկճվի․ Գոհար Աբաջյան Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը Մեր զորքերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ճակատային բնագծի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան Ջախջախել են թշնամուն, ոչնչացրել «Կամազ»-ները. ՊԲ-ն ներկայացրել է նոր հերոսներին ՈՒՂԻՂ. Արծրուն Հովհաննիսյանի,ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը Միքայել Համբարձումյանն այցելել է առողջապահական հաստատություններում բուժվող սահմանապահներին Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք և հաղթենք». Արամ Ա ԱԱԾ-ն՝ Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ ադրբեջանական լուրերի մասին Թշնամին վաղուց պատրաստվում էր պատերազմի, իսկ մենք ինչ-որ փափուկ տեղում քնած հանգիստ վստահում էինք խաղաղությանը. Ռոբերտ Ամիրխանյան Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու 14 դեպք է բացահայտվել (Տեսանյութ) Դատական նիստ թաքուն չի եղել. փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանին անձնագիրը վերադարձնելու մասին ՄԻՊ-ն իրականացնում է դիերի, գերիների նկատմամբ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի ուսումնասիրություն Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Արցախում հերոսաբար զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ Քոլանջյանը «Մենք խոսել ենք 5, հետագայում ևս 2 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու մասին». Պուտինը՝ ԼՂ-ի խնդրի մասին Ադրբեջանում սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ՝ առավել հուժկու ալիքը. Վահե Դավթյան ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել հիմնադրամներին Մեր խնդիրը ժամանակ շահելն է ու վերադասավորվել ներքին ու արտաքին աշխարհի դրությանը համապատասխան. Ստեփան Դանիելյան Վիճակը շատ ծանր է. կոչ եմ անում ազդեցիկ պետություններից և ուժային կենտրոններից պահանջել ոչ թռիչքային հայտարարել պատերազմի ամբողջ գոտին. Սեֆիլյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածելու վերաբերյալ Շատ անգամ առաջ եկող բանակներն են պարտություն կրել ու ստիպված են եղել ոչ թե նահանջել, այլ հանձնվել․ Հայկ Դեմոյան Թշնամին գտնվում է այստեղից առավելագույնը 5կմ հեռավորության վրա. Արայիկ Հարությունյանի կոչը՝ Շուշիից Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. Հայտարարություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ հետո Շուշի քաղաքից հանդես կգա տեսաուղերձով Ադրբեջանը գնդակոծել է ռուսական սահմանապահ ուղեկալը. զոհերի թիվը 1119 է․ Հոկտեմբերի 29-ն ամփոփ Трамп и Путин усаживают Эрдогана и Алиева за стол переговоров по Карабаху (WP) Զախարովա. Ռուսաստանն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ